APARANBLOG.DO.AM Ուրբաթ, 26.04.2024, 17:05
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով է ՀՀ Լավագույն Ֆուտբոլիստը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 393  
  

Պրոֆիլ
Ուրբաթ
26.04.2024
17:05

Вы вошли как: Гость IP Адрес: 3.135.190.101 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2011 » Նոյեմբեր » 21 » Մանկական Եվրատեսիլ 2011
15:34
Մանկական Եվրատեսիլ 2011
Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2011» համաեվրոպական երգի մրցույթը: 

 

Երեւանում արդեն ընթանում են նախապատրաստական աշխատանքները. ընտրվել են մրցույթի պաշտոնական նշանաբանը` «Reach For The Top» կամ «Հասի՛ր բարձունքին», եւ տարբերանշանը, որը մշակվել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմի, Անտոն Բառանովի եւ Եվրոպական հեռարձակողների միության համատեղ աշխատանքի արդյունքում: 

Մրցույթի հաղորդավարների ընտրության քննարկումներում նշվում է նաեւ Գարիկ Մարտիրոսյանի անունը: «Մի քանի տարբերակ ունենք, կարող եմ միայն մեկի` Գարիկ Մարտիրոսյանի անունը նշել»,- հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի եւ Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը: 

 

Հանդիպմանը ներկա էին նաեւ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի գործադիր պրոդյուսեր Լեւոն Սիմոնյանն ու մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, ովքեր նշեցին, որ աշխատանքներն ընթացքի մեջ են եւ շատ հարցեր իրենց հստակ պատասխանները դեռեւս չեն կարող ստանալ, ինչպես օրինակ` ով է ներկայացնելու Հայաստանը, քանի երկիր է մասնակցելու մրցույթին, որքան կարժենան տոմսերն ու ինչքան է կազմում միջոցառման բյուջեն: 

«Դեռ չեմ կարող հստակ թիվ ասել, քանի որ չգիտենք` քանի երկիր կներկայացնի մասնակցության հայտ: Ըստ դրա կորոշվեն նաեւ ծախսերը: Տոմսերն էլ մատչելի ու բոլորին հասանելի են լինելու”,- նշեց Գրիգոր Նազարյանը: 

 

Խոսվեց նաեւ Հայաստանի ներկայացուցչի հայտերի ընդունման ժամկետից, որը լրացել է հուլիսի 20-ին: «Արդեն մոտ 50 հայտ ունենք, բայց ընդունող հանձնաժողովը կաշխատի մինչեւ օգոստոսի 20-ը, քանի որ հիմա ամառ է, եւ շատ երեխաներ քաղաքում չեն գտնվում»,-ասաց Գոհար Գասպարյանը: 
«Երգը պետք է հասանելի լինի եվրոպացիների ականջին: Դրա մեջ պետք է լինի մեր ազգային ոճը, իսկ լեզուն, չգրված օրենքի համաձայն, պետք է լինի հայերեն եւ անգլերեն: Սա լսելու է ողջ աշխարհը. պետք է այլազգիներին եւս հասկանալի լինի»,-BRAVO.am-ին ասաց Գրիգոր Նազարյանը: 

Ոճային առումով մրցույթի երաժշտական պրոդյուսերը որեւէ սահմանափակում չի ուզում դնել. «Ամեն ոճի մեջ մենք կարող են ստեղծել լավը, այնպես անել, որ երգը սիրվի»: Արդեն ստացված մոտ 50 հայտի մեջ կան տարբեր ոճի ու ժանրի երգեր, բայց պրոդյուսերը առաջին հերթին կարեւորում է մասնակցին, նրա ակտիվությունն ու պահվածքը` որպես մեր ազգի ներկայացուցիչ. «Երգն արդեն ժամանակի հարց է, կարող ենք վրան որոշակի աշխատանք եւ ուղղումներ անել: Պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը պատվով ներկայանա այս մրցույթին:)»: 

 

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ին մասնակցության հայտ Հայաստանը Թուրքիայից եւ Ադրբեջանից դեռեւս չի ստացել: Ինչպես նշում են հանդիպմանը ներկա բանախոսները, հայտեր առայժմ ստացել են 12 երկրից, իսկ մասնակից երկրների առավելագույն թիվը 18-ն է: 

Հայաստանում կայանալիք համաեվրոպական մանկական երգի մրցույթի մասնակցությունից, ինչպես նշում է Գոհար Գասպարյանը, մի շարք երկրներ հրաժարվել են ֆինանսական խնդիրների պատճառով. «Սերբիան, Բոսնիա եւ Հերցոգովինան, Կիպրոսը, Հունաստանը եւ այլ երկրներ շատ են ուզում գալ, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չեն մասնակցելու»: Գերմանիան եւս չի մասնակցելու. պատճառը մրցույթի հեռարձակման ժամի հետ կապված խնդիրներն 
են, քանի որ տվյալ ժամին ունեն ֆիքսված հաղորդումներ, որոնք հետաձգել չեն կարող: 

 
Просмотров: 1040 | Добавил: VAN | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 1
0  
1 Patrik   (10.06.2014 05:27) [Նյութ]
Hey hey hey, take a ganedr at what' you've done

w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024