APARANBLOG.DO.AM Ուրբաթ, 26.04.2024, 13:41
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ?
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 806  
  

Պրոֆիլ
Ուրբաթ
26.04.2024
13:41

Вы вошли как: Гость IP Адрес: 3.129.13.201 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2013 » Հունվար » 16 » Հայաստանի բնակչության 1/4-ը այցելում է Odnoklassniki. փորձագետ և այլ սոց ցանցերի դիրքերը
15:07
Հայաստանի բնակչության 1/4-ը այցելում է Odnoklassniki. փորձագետ և այլ սոց ցանցերի դիրքերը


«2011-2012թթ. Հայաստանում ինտերնետ-օգտատերերի թիվը կտրուկ աճել է, ինչի պատճառով բնակչության կեսից ավելին այսօր օգտվում է համացանցից: Նրանց մեծ մասը սոցիալական ցանցերի այցելուներ են:

Ըստ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների, լայնաշերտ ինտերնետ ծառայությունների բաժանորդների թիվը 2011թ. կազմել է 378159, իսկ ընդհանուր առմամբ ինտերնետ ծառայությունների բաժանորդների թիվը 2011թ. դեկտեմբերի 31-ին կազմել է 1 835 002 ։

Սոցիալական ցանցերի այցելությունների կտրուկ աճը Հայաստանում 2009-2010թթ. ընթանում էր ինտերնետ-օգտատերերի աճին զուգահեռ: Անմիջապես առաջատար դիրքեր գրավեց ռուսաստանյան Odnoklassniki սոցիալական ցանցը, որն առ այսօր հանդիսանում է թիվ մեկ ցանցն ըստ այցելությունների: Այս հարթակի այցելուների ամսական թիվը գրեթե հասնում է 700 հազարի, այսինքն՝ ինտերնետ-օգտատերերի մոտ 40%-ը, և երկրի բնակչության մոտ քառորդ մասը ։

Չնայած հարկ է նշել, որ 2012թ. ընթացքում նկատվում է տվյալ հարթակի լսարանի հագեցում և աճ այլևս չի նկատվում: Ըստ Mail.RuGroup-ի (որը տնօրինում է Odnoklassniki հարթակը) «Սոցիալական կայքեր» բիզնես ստորաբաժանման մարքեթինգի և ռազմավարական հաղորդակցությունների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովի, բջջային հեռախոսի միջոցով կայքից օգտվում է շուրջ 272 հազար մարդ: Լսարանի հիմնական միջուկը 18-24 տարեկան երիտասարդներ են, ընդ որում՝ տղամարդկանց թիվը, ներկայացված վիճակագրության համաձայն, գերազանցում է կանանց թիվը (60% ընդդեմ 40%-ի)1:

Հայաստանում այցելուների թվով երկրորդը Facebook սոցիալական ցանցն է։ Տվյալ հարթակում 2012թ. դեկտեմբերի սկզբին ակտիվ օգտատերերի թիվը հասնում էր 356 հազարի (երկրի բնակչության մոտ 12%-ը) ։

Այստեղ այցելուների ամենաարագ աճող հատվածն են կազմում 18-34 տարեկան երիտասարդները (Նկար 4)։ Այս խումբը կազմում էFacebook սոցցանցի 65%-ը ։

Մի շարք այլ սոցիալական ցանցեր նույնպես Հայաստանի ինտերնետ-օգտատերերի համար ակտիվ հարթակներ են։ Ըստ Alexa.com վիճակագրության, ռուսաստանյան VKontakte սոցիալական ցանցը Հայաստանից այցելվող կայքերից 10-րդն է։ Չնայած հստակ բաց վիճակագրություն այս հարթակի մասին չկա, սակայն հայտնի է, որ 2012թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանից գրանցված օգտատերերի թիվը գերազանցում է 310 հազարը։
Twitter-ը դեռևս շարունակում է պասիվ հարթակ մնալ Հայաստանում, այստեղ օգտատերերի թիվը չի գերազանցում մի քանի հազարը։

Առանձնահատուկ աճ է ցույց տալիս Youtube հարթակը, որը սոցիալական ցանցի տարրեր է պարունակում և, բացի այդ, լուրջ ազդեցություն ունի հայաստանյան հասարակական-քաղաքական և լրատվական դաշտի վրա։ Չնայած այստեղ էլ բաց վիճակագրություն չկա օգտատերերի թվի վերաբերյալ, սակայն Հայաստանից տեսանյութերի ներբեռնումներն ընդհանուր համաշխարհային թվաքանակի համեմատ վերջին տարիներին աճել են մոտ տասն անգամ։

Այսպիսով, ակնհայտ է, որ Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում դիտվում է իներնետ-օգտատերերի և սոցիալական ցանցերի օգտատերերի կտրուկ, նույնիսկ պայթյունային աճ։ Փաստացի, այսօր երկրի բնակչության կեսից ավելին ինտերնետ-օգտատերեր են, ինչը բերում է ընդհանուր տեղեկատվական հոսքերի վերաբաշխման»։


«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սամվել Մարտիրոսյան
Просмотров: 680 | Добавил: VAN | Теги: news | Рейтинг: 5.0/1




Всего комментариев: 1
0  
1 VAN   (16.01.2013 15:10) [Նյութ]
holiday

w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024