APARANBLOG.DO.AM Չորեքշաբթի, 04.02.2026, 17:58
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով է ՀՀ Լավագույն Ֆուտբոլիստը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 394  
  

Պրոֆիլ
Չորեքշաբթի
04.02.2026
17:58

Вы вошли как: Гость IP Адрес: 216.73.216.178 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Փետրվար » 19 » Դորիանս
11:16
Դորիանս
Հայաստանի լավագույն ռոք-բենդերից մեկը` "Դորիանսը”, որը շուտով կնշի գործունեության երեք տարին, բծախնդրորեն աշխատում է իր` դեռեւս առաջին, անչափ սպասված ձայնասկավառակի վրա: CD-ն վաղուց արդեն կարող էր պատրաստ լինել. կան երգեր, ձայնագրություններ, բայց տղաները առաջնորդվում են "եթե չես կարող մի բան լավ անել, ընդհանրապես մի արա” կարգախոսով:

Gor Sujyan
Գոռ մաքսիմալիստ է, երաժշտության մեջ շատ պահանջկոտ, իսկ առօրյա հարցերում` պատասխանատու


"Ֆորդ” ավտոմեքենաների ընկերության հիմնադիր Հենրի Ֆորդը ասում էր` ամեն ինչ կարելի է արածից էլ ավելի լավ անել: "Դորիանսի” դեպքում հենց այդպես է :): Տղաները նախընտրում են հազար անգամ ձայնագրել-ջնջել, փոխել երաժշտական գործիքների հնչողությունը` ոչ թե կատարելության, այլ ոսկե միջինին հասնելու համար: Չափանիշն ընտրված է` ապահովել մաքսիմալ որակ:

Հիմա տղաները շարունակում են ձայնագրման բուռն աշխատանքները, վերջին հղկումներն են անում երգերում: Երաժշտական գործիքների կենդանի հնչողություն, հեղինակային երգեր, հայտնի ու պրոֆեսիոնալ երաժիշտների մասնակցություն` ի դեմս թավջութակահար Արտյոմ Մանուկյանի, Նորայր Քարդաշյանի, ով պկու (եղեգից պատրաստված շվի) է նվագում, ու, օրինակ, հենց այդ գործիքի շնորհիվ "Brave” երգը նոր, թարմ, էթնիկ գույն է ձեռք բերել:):

Vahagn
"Դորիանս” խմբի պրոդյուսեր Վահագնը


"Դորիանս” խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը մաքսիմալիստ է, երաժշտության մեջ շատ պահանջկոտ, իսկ առօրյա հարցերում` պատասխանատու: "Ձայնագրված գործերը սաունդային առումով փորձում եմ համեմատել, օրինակ, նույն լեգենդար "Pink Floyd”-ի գործերի հետ ու հենց դրա համար ա, որ միշտ ավելիին ենք ձգտում”,- պատմում է Գոռը:

Ձմռան վերջին օրը երեւանյան ձայնագրման ստուդիաներից մեկում հանդիպեցի Գոռին ու "Դորիանս” խմբի պրոդյուսեր Վահագնին: Նրանք արդեն գիտեն, թե ինչպիսի տեսք է ունենալու առաջին ալբոմը ու էլի լիքը-լիքը մանրամասներ ձայնասկավառակի հետ կապված, բայց այդ ամենը գաղտնիության յոթ կնիքների տակ է պահվում:):  Մի գաղտնիք, այնուամենայնիվ, ինձ հաջողվեց բացահայտել. ձայնասկավառակը կոչվելու է "Fly”` համանուն երգի անունով:

Gor Sujyan
"Դորիանսը” շուտով կնշի իր գործունեության երեք տարին


"Մենք պարտք ենք էդ երգին: Իրենով դարձանք "Դորիանս” ու սիրվեցինք: Այնպես որ,  մեր տուրքն ենք մատուցում այդ երգին”,- պատմում է Վահագնը:

"Կու լամ”, "Fly”, "You and Me”, "Life is Really Beautiful”, "Brave” հիթերով ձայնասկավառակում տեղ է գտել 10 երգ: Դրանք հասցրել են սիրվել ու հայտնի դառնալ: Ամենից շատ վերաձայնագրված երգը "Life is Really Beautiful”-ն է, գրեթե ոչ մի փոփոխության չի ենթարկվել "Կու լամ”-ը:

Ձայնագրման աշխատանքները կավարտվեն ու կմնա  ձայնի վերջնական մոնտաժը` մասթերինգը: Ու հենց այս պահին մի շա~տ ուրախալի նորություն. "Դորիանս” խմբի պաշտոնական հովանավոր "Երեւան փրոդաքշն” ընկերության շնորհիվ մարտի 15-ին "Fly”-ը "կթռնի” Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել` ենթարկվելու վերջնական մասթերինգի:):

Gor Sujyan
"Դորիանս” խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը


"Մասթերինգը աշխատանքի 70 տոկոսն է, ձայնագրությունը`30: Բրյուսելի լավագույն ձայնագրման ստուդիաներից մեկում կկատարենք վերջնական աշխատանքները: Հայաստանում ձայնասկավառակի վաճառքը արդեն բիզնես չի, բայց, եթե դու լուրջ երաժիշտ ես, ուրեմն պիտի ունենաս լուրջ ձայնասկավառակ` լուրջ սաունդով”,- պատմում է Վահագնը:

"Մարդու անձնագրում միշտ մնում ա իր ստորագրությունն ու նկարը: Մեր ձայնասկավառակը մեր անձնագիրն ա, դրանով ենք մենք ներկայանալու”,- հավելում  է  Գոռը:

Բրյուսել կմեկնեն վոկալիստ Գոռը, հարվածային գործիքներ նվագող Արմանը եւ խմբի պրոդյուսեր Վահագնը: Ի դեպ, Գոռը նշում է, որ ճանապարհորդությունները լավ են անդրադառնում խմբի կազմի ու գործունեության վրա. "Մենք ընտանիք ենք, ու խմբի ընտանիքը ավելի է ամրապնդվում ճանապարհին: Կարող ենք դուրսը ինչ-որ բան տեսնել, երկար քննարկել, ընդհանուր հայտարարի գալ ու դա կարող ա, օրինակ, մի գույն լինի”, -պատմում է Գոռը:

Gor Sujyan
Այժմ տղաները շարունակում են ձայնագրման բուռն աշխատանքները


Ի դեպ, ցանկանո՟ւմ եք իմանալ, թե ինչպիսին են տղաները ճանապարհին: Լսեք` ինչ է պատմում Գոռը :). "Դաշնակահար Արմանը մեր շուխուրն ա, հարվածային գործիքներ նվագող Մանչը մեր լռությունն ա, բաս-կիթառահար Էդոն դինջն ա, կիթառահար Գագոն խոսացողն ա, Վահագնը ձյաձյան ա, էլ ո՟վ կար:)”:

"Իսկ Գոռին համակարգիչն է անհրաժեշտ, որ հանգստանա”,- ավելացնում է Վահագնը:):

Առաջին ձայնասկավառակը դեռեւս թողարկված չէ, բայց "Դորիանսը” շատ երգեր ունի գրված արդեն հաջորդի համար:

Просмотров: 1465 | Добавил: VAN | Теги: Դորիանս | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 1
0  
1 Becky   (19.06.2012 16:27) [Նյութ]
I'm not easily impressed. . . but that's imperssnig me! :)

w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
wi-fi հումոր ODNOKLASSNIKI.RU Ամանոր կոմիքսներ աղջիկներ Բարսելոնա Անձնական Facebook ser VITAMIN CLUB aparan Ապարանբլոգ Աֆորիզմներ Գվարդիոլա Աղջիկամանիա ՄԻՇՈ Նեյմար google շախմատ Ապարանի Մեսսի Rap Բարսա Հետաքրքիր Բացահայտում ԹԵ բլոգ ՀԱԿՈԲՅԱՆ Էմմի (Տեսահոլովակ) new ԲԼՈԳԸ (տեսահոլովակ)( Music Հայաստան Մրցույթ 1.500.000» Նոր 10.000 Ապարան (Նկարներ) VitaMin Արթուր Մեսչյանը HT Hayko ՀՏ Հայկո գոլ հրդեհ ծխել 2012 Հարցազրույց լուսանկարներ Աշխարհ Twitter Euro 2012 Թոփ արտահայտություներ Հակոբյանի Հայկական Samsung Կանանց Antivirus Messi Ժամանակը 10 հայ այցելու Coca Cola Odnoklassniki Լոնդոն ինտերնետ NEWS blog video barca 11 Apple դժվար ապրուստ iPhone 5 երգ Կոմիքս կինո footboll եկեղեցի 2013 New year անժելա ok.ru anjela musik Ինիեստա ԵՂԵՌՆ Foto 100 no 150 Անժելա Սարգսյան գիրք 100 000 1200

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2026