APARANBLOG.DO.AM Կիրակի, 24.03.2019, 08:23
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Գնահատեք Բլոգը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 180  
  

Պրոֆիլ
Կիրակի
24.03.2019
08:23

Вы вошли как: Гость IP Адрес: 18.206.168.65 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Հունիս » 25 » Էդիտա Պողոսյան: Լիոնել Մեսսի-ՖՈՒՏԲՈԼԻ ՈՍԿԵ ՏՂԱՆ
14:10
Էդիտա Պողոսյան: Լիոնել Մեսսի-ՖՈՒՏԲՈԼԻ ՈՍԿԵ ՏՂԱՆ

Նրա մասին վիճում են,նրանով հիանում են,նրան նախանձում են:Նա դեռ երիտասարդ է,բայց նրա մասին արդեն խոսում են որպես ականավորի,տարբեր ժամանակների լավագույն խաղացողների գրեթե բոլոր ռեկորդները գերազանցած ֆուտբոլիստի:Հունիսի 24-ին Մեծն ԼիոնելՄեսսին կդառնա 25 տարեկան: Մեսսին Անկոնայից ներգաղթաց իտալացիների հետնորդն է:Նրա պապերն Արգենտինա են հասել 1883-ին:Տղայի ընտանիքն այնքան էլ հարուստ չէր,բայց ծնողները ճիշտ ժամանակին նկատեցին տղայւ ֆուտբոլային տաղանդը և ողջ ուշադրությունը դրա վրա կենտրոնացնելով` հուսախաբ չեղան:Այդ գործում մեծ լումա ունի ունի նրա տատիկը:Հենց նա էր զբաղվում փոքրիկ Լեոյով,նրան պարապմունքների էր տանում:Մեսսին հիշում է դա և մինչ օրս էլ գրեթե բոլոր գոլերը սիրելի տատիկին է նվիրում` ձեռքերը վեր բարձրացնելով:Մարզիկը հավատում է,որ տատիկը երկնքից հետևում է իր հաջողություններին:

Թեև այս գեղեցիկ հեքիաթը կարող էր ավարտվել` դեռ չսկսված:Երբ Լիոնելը 11 տարեկան էր,բժիշկները նրա համար անմխիթար ախտորոշում կայացրին. <<Աճի հորմոնի անբավարարություն>>:Բուժման համար ամսական հազարից ավելի դոլար էր պահանջվում:Նրա ծնողները,ովքեր ֆաբրիկայում բանվոր և հավաքարար էին աշխատում,ի վիճակի չէին այդ ճաղսերը հոգալ:Ընտանիքում բացի Լիոնելից ևս երեք երեխա կար:Մեսսիի հասակի աճը կանգ առավ 140 սմ նշագծի վրա:Նա ընդմիշտ կարող էր գաճաճ մնալ և այդ դեպքում` մնաս բարով ֆուտբոլ:Իսկ <<Նյու Էլզ Օլդ Բոյզ>> մանկական թիմի տնորինությունը,որտեղ խաղում Մեսսին,չէր համարձակվում բժշկական հաշիվները վճարել:Նույն կերպ վարվեցին Մեսսիի հայրենի քաղաքի` Ռոսարիոյի մյուս ֆուտբոլային ակումբները,որոնց օգնության խնդրանքով դիմեցին տղայի ծնողները:
Բայց,բարեբախտաբար,Լիոնելի հայրը Կատալոնիայում բնակվող սրտացավ հարազատներ ուներ,ովքեր կարողացան <<Բարսելոնայի>> հետաքրքրությունը շարժել:Եվ ֆուտբոլային հսկան կանխազգալով հրաշք-երեխայի ներուժը,լիովին օգտվեց արգենտինյան ակումբների <<ժլատությունից>>,երիտասարդ,հիվանդ տաղանդին առաջարկելով ոչ միայն բուժման լիարժեք կուրս,այլև աշխատանք նրա ծնողներին:<<Բարսելոնայի>> ակադեմիայում նրա համար ֆիզպատրաստվածության հատուկ ծրագիր մշակեցին:Բժիշկներն ամեն օր հետևում էին Մեսսիի աճին` հսկելով դեղպատրաստուկների
չափաքանակը:Արդյունքում` երկու տարվա ընթացքում նրա հասակն ավելացավ մի քանի տասնյակ սանտիմետրով:Իսկ այժմ ֆուտբոլիստի հասակն արդեն 169 սմ է: Հաղթահարելով հիվանդությունը` Մեսսին գիսաստղի նման ներխուժեց մեծ ֆուտբուլ:16 տարեկանում նա արաջին անգամ խաղաց <<Բարսայի>> հիմնական կազմում:Խաղը իհարկե,ընկերական էր:Այժմ Լիոնելը ժպիտով է հիշում,որ առաջին անգամ հայտնվելով գլխավոր թիմի հանդերձարանում,այնքան հուզված և շփոթված էր,որ մարզչից թույլտվություն խնդրեց միջանցքում հագուստը փոխել:

Տանանդավոր հարձակվողի առաջին խաղը պաշտոնական հանդիպման ժամանակ տեղի ունեցավ 2004-ի հոկտեմբերին `17 տարեկանում.այն ժամանակ Մեսսին ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողն էր:Իսկ 2006-ին Լիոնելը դարձավ <<Բարսայի>> հիմնական խազացողը:Շատ չանցած` նրան Մարադոնայի ժառանգորդ անվանեցին:Ընդ որում ,դրա հեղինակը ոչ լրագրողներն էին,ոչ էլ երկրպագուներ,այլ հենց ինքը` Դիեգո Մարադոնան:<<Վերջապես ես տեսա ֆուտբոլիստի,ով կժառանգի իմ տեղը ֆուտբոլում:Նրա անունը Լիոնել Մեսսի է>>,-ասել էր նա:<<Բարսելոնայի հետ Լիոնելի կնքած պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2016 թ.:Նա Իսպանիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է` 9,5 մլն եվրո տարեկան աշխատավարձով և 250 մլն տրանսֆերային վճարով:Բայց եթե ինչ-որ մեկն էլ <<Բարսային>> նման փողեր առաջարկի,արգենտինացին դժվար թե համաձայնի հերանալ:<<Ես ցանկանում եմ այդ թիմում խաղալ մինչև կարիերայիս ավարտը>>,-մի անգամ չէ,որ կրկնել էՄեսսին:

Նա նույն կերպ նվիրված է նաև իր ընտանիքին:<<Հարազատներս ինձ միշտ սատարում են,չեն թողնում տխրել նույնիսկ ամենադժվար պահերին:Մենք հաճախ ենք միասին հավաքվում,ընթրում,հեռուստացույց դիտում:Բոլոր սովորական մարդկանց նման:Չնայած,չգիտես ինչու,շատերը կարծում են,թե բոլոր հաջողակ ֆուտբոլիստներն ինքնամփոփ և աստղային հիվանդությամբ տառապող մարդիկ են:Հավատացեք,դա բացարձակ անհեթեթություն է>>:
Հատկապես հուզիչ էր մի քանի հազար եվրո տուգանքի հետ կապված պատմությունը:Այն նշանակել էին այն բանի համար,որ Մեսսին,ուրախանալով խփած գոլի համար,հեռուստախցիկների առջև ցույց տվեց մարզաշապիկի տակ հագած մեկ այլ շապիկ,որի վրա գրված էր. <<Ծննունդդ շնորհավոր,մայրիկ>>: 
Ոչ փողը,ոչ փառքը նրան ամենևին չեն փոխել:Ավելին,նա պարզապես տանել չի կարողանում իր անձի շուրջ աղմուկն ու իրարանցումը:Խուսափում է երեկեւյթներից ու դիսկոտեկներից:Սկանադալներում ընդանրապես չկա:Նրա անձնական այնքան էլ հագեցած չէ,որքան մյուս խաղընկերներինը:Հայտնի է,որ հանդիպել է Մակարենա Լեմոսի հետ,որի ծնողների հետ մտերիմ էին ընտանիքներով:Իսկ հետո արգենտինացի մոդել Լուսիանա Սալասարի հետ:Եվ դա,թերևս,բոհեմի աշխարհի հետ նրա առավելագույն մտերմությունն էր:Ի դեպ,նրանց սիրավեպն այնքան էլ երկար չձգվեց` ընդամենը մեկ տարի:Մեսսիի այժմյան ընկերուհին` Անտոնելա Ռոկուցոն,ծնունդով նրա հայրենի քաղաքից է` Ռոսարիոյից:Աղջկա զարմիկի հետ Մեսսին 5 տարեկանից բակում ֆուտբոլ է խաղացել:Այժմ աղջիկը տեղափոխվել է Բարսելոն և աշխատում է ֆիթնես-ակումբում:

Մի անգամ Մեսսիին հարցրել են. <<Ւնչ կդարնաիք,եթե ձեր կյանքում ֆուտբոլ չլիներ>>:<<Բժիշկ,- ակնթարթորեն հետևել է պատասխանը:- Հավանաբար,մանկաբույժ:Ինձ համար դժվար չէ երեխաների հետ շփվելը,ես այդքան էլ բարձրահասակ չեմ,որքան շատ մեծահասակներ>>:

Հայտնի չէ, թե բժշկությունը, ի դեմս բժիշկ Մեսսիի, ինչ ձեռք

կբերեր, բայց ստույգ հայտնի է մեկ բան `ֆուտբոլը հաստատ շատ

բան կկորցներ:


Հեղինակ` Ֆան Էդիտա Պողոսյան
Просмотров: 873 | Добавил: VAN | Теги: Messi, ֆուտբոլ, Մեսսի | Рейтинг: 5.0/3




Всего комментариев: 1
1 Gytha   (27.08.2012 06:50)
Very true! Makes a change to see smenooe spell it out like that. :)


????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2019