APARANBLOG.DO.AM Ուրբաթ, 29.03.2024, 11:46
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով կդառնա Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ այս տարի
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 252  
  

Պրոֆիլ
Ուրբաթ
29.03.2024
11:46

Вы вошли как: Гость IP Адрес: 54.175.5.131 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2011 » Նոյեմբեր » 22 » Անունների բացատրությունը 1
18:50
Անունների բացատրությունը 1
Ա-ով սկսվող անուններ

ԱԴԵԼԱԻԴԱ - Տարածվել է եվրոպական գրականության միջոցով:

ԱԻԴԱ - Եկել է իտալացի կոմպոզիտոր Վերդիի համանուն օպերայի շնորհիվ՝ 20-րդ դարի քսանական թվականներից:

ԱԼԻՍԱ - Ֆրանս. Alisa անունն է, որ տարածված է նաև մեզ մոտ: Գործածական է նաև Ալիս ձևով: Սրա փաղաքշականն է Ալլա:

ԱԼՎԱՐԴ- Հայ. վաևդ և ալ "կարմիր”, "կարմրավուն” բառերից: Նշանակում է "կարմիր վարդ”: Հնում այս անունը գործածական չի եղել հայերի մեջ, համդիպում ենք 12-րդ դարից միայն: Տարածման պատճառ եղավ Վահան Միրաքյանի "Լալվարի որսը” պոեմը:

ԱԼՎԻՆԱ - Նշանակում է "շիկահեր”, "սպիտակադեմ” : Ծագել է լատ. albus "սպիտակ” բառից: Կա նաև սրա փաղաքշական Ալյա ձևը:

ԱՂԱՎՆԻ - Հայ. աղավնի թռչնի անունից, որ անմեղության և համեստության խորհրդանիշ է : Իբրև անձնանուն գործածական է անցյալ դարից: Համապատասխանում է ժողովրդական Դուխիկ անվանը: Այժմ էլ բավական տարածված անուն է : Երևում է նաև Աղունիկ ձևով:

ԱՄԱԼՅԱ - Եվրոպական անուն է , որ գործածական է դարձել մեզ մոտ 20-րդ դարի ութսունական թվականներից՝ Շիլլերի "Ավազակները” ողբերգության հերոսուհու անունով: Այժմ տարածված անուն է :

ԱՆԱՀԻՏ - Զենդ. Anahita, պահլ. Anahit. ժարսից հին աստվածներից է, որի պաշտամունքը տարածված էր նաև հայերի մեջ: Կազմված էր an ժխտական ածանցից և ahita "պիղծ” բառից. նշանակում է "անպիղծ”, "անապական”, "անարատ”: Անահիտը մեր ժողովրդի սիրած աստվածուհին է եղել, և նրա անունը անհիշելի ժամանակներից պահպանվել է մինչև մեր օրերը: Այժմ տարածված անուն է:

ԱՆԳԻՆ - Հայ. անգին բառից, որ նշանակում է "հազվագյուտ”, "գին չունեցող”: Ստեղծվել է 20-րդ դարում և բավականին տարածված անուն է:

ԱՆԺԵԼԱ - Ֆրանս. Anzela անունից, որ ծագում է հուն. angelos բառից. նշանակում է "հրեշտակ”: Եկել է ֆրանսերենից 19-րդ դարում և մինչև օրս գործածական է: Փաղաքշականը՝ Անժելիկ, Անժիկ:

ԱՆԻ - Հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից: Այժմ գործածական է իբրև իգական անձնանուն:

ԱՆՆԱ - Եբր. Khanna անունից, որ նշանակում է "շնորհալի”, "ողորմած” կամ "պարգևատու”, "ողորմասիրտ”: Գործածական է եղել հայերի մեջ հնուց և այժմ էլ գարծածական անուն է:

ԱՆՈՒՇ - Զենդ. anaosa , պահլ. anos բառից , որ նշանակում է "անմահ”: Ժամանակի ընթացքում այս բառը իմաստափոխվել է և ստացել "հաճելի”, "քաղցր” նշանակություն: Անուշ անունը գործածական է նաև պարսիկների մոտ: Հայերի մոտ այս անունը բառակազմական դեր է կատարում իգական մի շարք անուններ ստեղծելիս, օր.` Հայկանուշ, Վարդանուշ, Հրանուշ և այլն: Մեր օրերում Անուշ անունն ավելի տարածվեց Հ. Թումանյանի համանուն պոեմի և Արմեն Տիգրանյանի նույնանուն օպերայի ազդեցությամբ:

ԱՇԽԵՆ - Պահլ. akhsen "գորշ” բառից / զենդ. akhsaena "թուխ”, "կապտասև”/: Եթե պահլ. akhsen բառի դրափոխված ձևը համարենք , ապա Աշխեն անունը պետք է ստուգաբանվի ”մոխրագույն”, "գորշ”: Բայց գույն է արտահայտում նաև "աշխետ” բառը /պահլ. khset, զենդ. khsaeta/, որ կարելի է մեկնել "հրակարմիր”: Հնագույն անուններից է : Խորենացին հիշատակում է Աշխեն կույս, որ Աշխադարի դուստրն էր: Շատ հավանական է, որ այս անունը կազմված լինի հիշյալ Աշխադար անվան մի մասից և պարս. փաղաքշական en ածանցից /Աշխ - են/. ինչպես պարսկերենից եկած մյուս անուններում /Խորեն/: Այժմ էլ գործածական անուն է հայերի մեջ:

ԱՍՏՂԻԿ - Հայ. աստղ բառից՝ -իկ փաղաքշական ածանցով: Հնագույն անուն է. գալիս է Աստղիկ աստվասուհու անունից, համապատասխանում է հռոմեական Venus-ին, որ թե Արուսյակ մոլորակն է, թե սիրո աստվածուհին /Վեներա /: Այժմ էլ շատ տարածված է Աստղիկ անունը:

ԱՐԵՎԻԿ- Հայ. արև բառից՝ իկ փաղաքշական ածանցով: Ստեղծվել է 13-րդ դարում և այժմ էլ գործածական անուն է:

ԱՐԵՎՇԱՏ - Նորահնար անուն է՝ կազմված է արև (այստեղ "կյանք" իմաստով) և շատ բառերից. նշանակում է "երկարակյաց, "երկարատև": Կա նաև Արևշատյան ազգանունը:

ԱՐՄԻՆԵ - Արմեն անվան իգական ձևերից մեկն է: Կազմվել է -ինե վերջամասնիկով / ինչպես՝ Կարինե, Զարինե /:

ԱՐՈՒՍ- Հայ. Արուսյակ անվան կրճատ ձևն է, որ հաճախ գործածվում է իբրև անկախ անուն:

ԱՐՈՒՍՅԱԿ - Հայ. Արուսյակ մոլորակի անունն է, որ նույն Լուսաստղն է՝ Վեներան (լատ. Venus): Հայերի մեջ այս անունը գործածական է 9-րդ դարից՝ արաբական Zuhra անձնանվան փոխարեն, որ նույնպես գործածական էր Լուսաստղ իմաստով: Այժմ էլ տարածված անուններից է:

ԱՐՓԻՆԵ - Կազմված է արփի /արև / բառից -ինե իգական ածանցով / ինչպես Ցոլինե, Նարինե /: Այժմ բավական տարածված անուն է:

ԱԼԲԵՐՏ - Գոթ. Albrecht- ից, որ նշանակում է "ազնվափայլ”: Այս անունը Albert ձևով այժմ տարածված է Եվրոպայում, նաև մեզ մոտ:

ԱԼԵՔՍԱՆ - Ալեքսանդր անվան կրճատ ձևն է, որ գործածվում է իբրև ինքնուրույն անուն: Սրանից է գալիս Ալեքսանյան ազգանունը:

ԱՂՎԱՆ - Տարածվել է վերջին դարի սկզբին՝ աշուղ Եռանդի (Հովսեփ Ասլանյան) "Աղվանի և Օսանի հեքիաթը” հայտնի գրքի ազդեցությամբ (1900թ) հատկապես Շիրակի գյուղերում: Բոլորովին առնչություն չունի Աղվանից աշխարհի կամ ազգի հետ:

ԱՆԱՍՏԱՍ - Հուն.Anastasios անունից, որ անցել է եվրոպայի շատ ժողովրդների (լատ. Anastasius) . նշանակում է "հարություն” (մեր Հարություն անունը սրա թարգմանությունն է):

ԱՆԴՐԱՆԻԿ - Հայ. անդրանիկ բառից, որ նշանակում է "ավագ”, "մեծ”, "երեց”: Իբրև անձնանուն հանդիպում ենք տակավին X դարից: Այժմ էլ շատ գործածական անուն է:

ԱՆԴՐԵԱՍ - Հուն. Andeioss անունն է, որ նշանակում է "առնական”,”հանդուգն”: Այս նույն անունը մուտք է գործել ռուսերենից՝ Անդրեյ (Андрей) ձևով: Սրանից է Անդրեասյան ազգանունը:

ԱՆՈՒՇԱՎԱՆ - Ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է: Հյուդմաշի ստուգաբանությամբ այս անունը կազմված է զենդ. anaošo "անմահ” և urvan "հոգի” բառերից. նշանակում է "անմահ հոգի”: Այս կարծիքին են նաև Ն. Ադոնցը և Հր. Աճառյանը: Գր. Ղափանցյանը անվան մեջ տեսնում է նոճի, սոսի բառերը, իսկ անվան վերջավորությունը մեկնում որպես "պաշտող”, "նվիրված”: Այստեղից էլ Անուշավան անունը բացատրում է իբրև սոսանվեր ( տես՝ Արա Գեղեցիկի պաշտամունքը 1944, էջ 107): Ոմանք էլ դիտում են որպես հայ. աշուղ և ավան բառերից կազմված մի անուն :

ԱՆՏՈՆ - Լատ. Antonius անունից. նշանակում է "առաջնորդ”: Տարածված է այս անվան Antonios ձևը: Ունենք նաև Անտոնյան ազգանուն:

ԱՇՈՏ - Այս անվան հիմքը Մ. Խորենացին համարում է հին հրեական asud ձևը: Արաբ. ašath բառը ևս սեմական ծագում ունի: Հայերի մեջ Աշոտ-ը շատ տարածված է:

ԱՌԱՔԵԼ - Գրբ. առաքել բառից է (եա>ե) հնչյունափոխությամբ. նշանակում է "ուղարկված”, "պատգամավոր”, "դեսպան”: Սրանից է Առաքելյան ազգանունը:

ԱՍԱՏՈՒՐ - Հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որ գործածական է նաև այսօր: Սրանից ունենք Ասո, Աստո անունները, ինչպես և Ասատրյան, Աստոյան ազգանունները:

ԱՎԱԳ - Հայ. ավագ բառից, որ նշանակում է "մեծ", "տարեց”: Իբրև անձնանուն այժմ էլ կենդանի է: Սրանից ունենք Ավագյան ազգանունը:

ԱՎԵՏ - Հայ. ավետիք բառն է, որ նշանակում է "հաճելի լուր”, "բարև”, ”աչքալուսանք”:

ԱՎԵՏԻՔ - Հայ. ավետիք բառից (հոգնակի): Բավական տարածված անուն է. սրա փաղաքշական ձևերն են՝ Ավո, Ավիկ:

ԱՎԵՏԻՍ - Հին հայերենի ավետիք բառի հայցական հոլովաձևն է, որ գործածվում է իբրև անձնանուն նույն նշանակությամբ: Սրա կրճատ կամ փաղաքշական ձևերն են Ավիս, Ավո: Կան նաև Ավետիսյան, Ավոյան ազգանունները:

ԱՐԱ- Հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր Մովսես Խորենացին: Արան գարնան, բուսականության, երկրագործության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր, որի պաշտամունքը եղել է խեթերի, ուրարտացիների, հայերի և փոքրասիական ժողովուրդների մեջ: Գ. Ղափանցյանն իր "Chetto-armeniaca” գրքում նշել է մեր Արայի և խեթական Ara բույսերի աստվածության մասին: Գիտնականներից ոմանք նույնություն են նկատել մեր Արայի և հունական Արես աստծու միջև (իբրև մեռնող և վերստին հարություն առնող աստվածների): Գ. Ղափանցյանն էլ նույն կարծիքն է հայտնել , իսկ Ա. Մատիկյանը անվարան կերպով նույնացնում է Արային և հունական Արեսին՝ գրելով. ”Արա Գեղեցիկ և Արես իրենց ծագումով միևնույն դիցաբանական դեմքերն են” (տես՝ նրա "Արա Գեղեցիկ”,էջ 314-315): Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է ակկադա-շումերական լեզուներից և նշանակում է "անտառ”, "արտ” և այլն: Գիտնականի կարծիքով մեր հնագույն տեղանունների մեջ "արա” մասնիկը Արա աստծու անունն է (Արագածանի-Արայի գետ, Արահեզ, Արագեն գյուղանունները, Արաժին լեռնանունը և այլն):Վերջին տարիներին Արա անունը մեծ տարածում է գտել:

ԱՐԱՄ - Ըստ Մ. Խորենացու Արա Գեղեցիկի հոր անունն է: ՀԲ մեկնում է իբրև "վսեմություն” կամ "բարձրություն”: Մատենադարանի #5596 ձեռագրում սույն Արամ անունը դրված է "Բառք եբրայացւոցի” շարքում և բացատրված որպես "անեծք”, սակայն հրեաների մոտ այս անունը գործածական չէ (թեև ծագումով սեմական է): Այժմ էլ շատ տարածված անուններից է : Ունենք նաև Արամյան ազգանունը:

ԱՐԱՄԱԶԴ - Իրանական դիցաբանության մեջ հայտնի հզոր աստվածներից մեկի անունն է, որ հիշատակվում է մատենագրության մեջ նաև Որմիզդ ձևով: Հյուբշմանն այս անունը մեկնում է իբրև "իմաստության տեր”. կազմված է զենդ. abura "տեր” և mazda "իմաստություն” բառերից: Այս ստուգաբանությունը հավանություն է տվել նաև Հ. Աճառյանը: Ոմանք Արամազդ անվան մեջ տեսնում են Արա աստծու անունը և կապում ուրարտական կուլտուրայի հետ, սակայն դա միայն պատահական նմանություն է: Թվում է ՝իրանական փոխառություն է:

ԱՐԱՄԱՅԻՍ - Հայ հին դիցաբանական անուններից է: Հայկ Նահապետի թոռան (Արամայիկի որդու ) անունն է: Որոշ գավառներում Արմավիս են կոչում, որ ավելի հավանական է դարձնում պատմահոր վկայությունը: Այս անվան կրճատ ձևերն են՝ Արմո, Մայիս և այլն:

ԱՐԱՅԻԿ - Հնագույն Արա անունն է ՝ -իկ փաղաքշական ածանցով: Այժմ բավական տարածված ինքնուրույն անուն է :

ԱՐԱՐԱՏ - Հայոց մեծ լեռան անունն է , որ դարձել է նաև անձնանուն: Բիբլիական այս լեռան անունը ըստ էության չի ստուգաբանված: Գ. Ղափանցյանը հնարավոր է համարում Urart քաղաքական և էթնիկական տերմինից ծագած լինելու հանգամանաքը: Հնագույն Urart ձևը հեշտությամբ կարող է դառնալ Arart: Ժողովրդական ստուգաբանությամբ դարձել է "Արայի արտ” ( նախ ՝Ar + art, ապա ՝ Arart ): Այս բացատրությունը իհարկե գիտական չէ, քանի որ Արարատ տեղանունը շատ հին և հայերենով չի ստւգաբանվում:

ԱՐԵԳ - Հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր՝ "հրային - լուսափայլ ճաճանչներով”, որ գիշերները հանգստանում էր Վանա ծովի հատակում, իր ոսկեղեն անկողնում (Րաֆֆի): Իբրև անձնանուն գործածական է դարձել վերջին դարում` գեղարվեստական գրականության ազդեցությամբ / Ղ. Աղայանի "Արեգնազան” և Հ. Թումանյանի "Հազարան Բլբուլը”:

ԱՐԹՈՒՐ - Եվրոպական անուն է , որ մեզ մոտ տարածում է գտել գեղարվեստական գրականության միջոցով /Վոյնիչի "Բոռ” վեպից /:

ԱՐԻՍՏԱԿԵՍ - Հուն. Arostakes անունից: Առաջին անգամ հանդիպում ենք Ագաթանգեղոսի մոտ: Uտուգաբանվում է իբրև "կրկին պարգև”: Կրճատ ձևերն են՝ Արիստակ, Արիս: Կա նաև Արիստակեսյան ազգանունը: Գավառական ձևն է Ռստակ, որից՝ Ռստակյան :

ԱՐԾՐՈՒՆԻ - Հայ տոհմանուններից է, որ իբրև անուն սկսվել է գործածվել 20-րդ դարի 90 - ական թվականներից: Տարածված է նաև Արծրուն ձևով:

ԱՐԿԱԴԻ - Հուն. Arkados - ից է , նշանակում է "բարեհոգի”, "ազնիվ”, "երջանիկ”. բառացի՝ "Արկադի բնակիչ” / հին հունական դիցաբանության մեջ Արկադիան պատկերացվում է որպես "երջանկության և անտրտում կյանքի երկիր”:

ԱՐՄԱՆ- Պարս. arman բառից , որ "իղձ”, "կարոտ” է նշանակում: Հնում այս անունը չի եղել հայերի մեջ, այժմ տարածված է իբրև արական անձնանուն:

ԱՐՄԵՆ - Հայ. Արմենակ անվան կրճատ ձևն է, բոլորովին կապ չունի armen /հայ/ և կամ Armenia /Հայաստան/ բառերի հետ: Այժմ չափազանց տարածված անուն է : Սրանից Արմենյան ազգանուն :

ԱՐՄԵՆԱԿ - Հայկական դիցաբանության անուններից է /Արամանյակ/: Շատ տարածված էր անցյալ դարում: Գործածական է նաև կրճատ Արմեն ձևը, որ գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն:

ԱՐՇԱԼՈՒՅՍ - Հայ. արշալույս /լուսաբաց / բառից: Իբրև անձնանուն գործածական է թե արական , թե իգական սեռերի համար:

ԱՐՇԱԿ - Պարս. "արջ” բառից՝ հայ. -ակ փաղքշական ածանցով: Նշանակում է "արջուկ”: Սրանից Արշակունյաց տոհմանունը, ինչպես և Արշակունի, Արշակյան ազգանունները:

ԱՐՇԱՎԻՐ - Հայկական հնագույն անուններից է, որ ըստ Հյուբշմանի նշանակում է "տղամարդ” / զենդ. և vira բառերից /: Պատահական նմանություն ունի հայերեն արշավել բայի արշավիր հրամայական ձևի հետ:

ԱՐՍԵՆ - Հուն. Arsen բառից է , որ նշանակում է "առնական”, "ամրակուռ” / լատ Arsenius , ֆր. Arsene / : Այժմ էլ գործածաական անուն է : Ունենք նաև Արսենյան ազգանունը:

ԱՐՏԱԿ - Պահլ. artak " սրընթաց” բառից: Այժմ շատ տարածված է :

ԱՐՏԱՇԵՍ - ՀԲ ստուգաբանում է իբրև "լույս”, ”եռանդ, ուրախության” կամ "անեծք”: Այս անունը կրել են պարսիկ և հայ թագավորները մեր թվարկությունից շատ առաջ: Մինչև այժմ էլ տարածված անուն է: Սրա կրճատ ձևերն են ՝ Արտաշ, Արտուշ, Արտիկ և այլն: Կան նաև Արտաշիսյան , Արտաշյան ազգանունները:

ԱՐՏԱՇԻՐ- Պարս. անուն է, որ մեզ մոտ երևում է 5 -րդ դարից: Ոմանք համարում են Արտաշես անվան ավելի ուշ ստեղծված / իրանական / տարատեսակ: Նոր պարսկերենով ստուգաբանվում է որպես "զայրացած առյուծ”, սակայն անվան մեջ պարզ երևում է arta "սրբազան” բառը, որից ծագած լինելն ավելի հավանական է :

ԱՐՏԱՎԱԶԴ - Պահլ. Artavazd անունից, որ հայերի մեջ տարածված էր տակավին մ. թ. ա. չորրորդ դարում: Արտավազդ անունը հաճախ կապում են դիցաբանական այլ անունների հետ / Պրոմեթևս, Ամիրան, Միհր և այլն / և դիտում որպես "մեռնող և հարություն առնող աստվածության " նման մի բան / Գ. Ղափանցյան ,"Արա Գեղեցիկի պաշտամունքը”, էջ 58/: Արտավազդ անունը ստուգաբանվում է որպես "տևական արդարություն”: Այժմ էլ տարածված անուն է:

ԱՐՏԵՄ (Արտյոմ)- Հուն. artemes բառից է, որ նշանակում է "ամրակազմ”, "ջլապինդ”:

ԱՔԻԼԼԵՍ- Հունական դիցաբանական հերոսներից մեկի անունն է, որ եկել է Հոմերոսի "Իլիականի” միջոցով վերջին դարերում:

ԱԶԱՏ - Հայերեն ազատ բառից, որ իրանական ծագում ունի (զենդ. azata): Շատ տարածված անուն է: Սրանից՝ Ազատյան ազգանունը:

ԱԶՆԱՎՈՒՐ - Առաջացել է հայ "ազն" արմատից, որ նշանակում է "երևելի մարդ", "հսկա", "դյուցազն": Մեզնից անցել է վրացիներին Ազնաուրի ձևով: Այժմ շատ ենք հանդիպում Ազնավուրյան ազգանվանը, սակայն իբրև անձնանուն գրեթե չի գործածվում:

ԱՌՆԱԿ - Առաջացել է գրբ. այր սեռական հոլովից (առն) և ակ ածանցից, նշանկում է "քաջ տղամարդ", "կորովի": Այժմ էլ գործածական է:

Բ-ով սկսվող անուններ

ԲԱԲԳԵՆ (Բաբկեն) - Հյուբշմանի կարծիքով կազմված է Բաբիկ անձնանունից խարս. -en փաղաքշական ածանցով՝ Babik+en>Babken (ինչպես Գուրգեն, Խորեն), սակայն մեծ մասամբ այս անունը հանդիպում է Գ-ով: Հայերի մեջ գործածական է երկրորդ դարից. այժմ էլ կենդանի անուն է:

ԲԱԳՐԱՏ - Պարս. baga "աստված” և data "տուրք”, "պարգև” բառերից. նշանակում է "աստծու պարգևած”: Գործածական է հնագույն ժամանակներից մինչև օրս: Սրանից ունենք Բագրատունի, Բագրատյան ազգանունները:

ԲԱՐՈՒՆԱԿ - Առաջացել է հայ. բարունակ բառից, որ նշանակում է "պտղատու ճյուղ": Գործածական է XV դարից: Սրանից կա Բարունակյան ազգանունը:

ԲԵԼԼԱ - Եվրոպական Իզաբելլա անվան փաղաքշական ձևերից մեկն է, որ մեզ մոտ հանդես է գալիս որպես ինքնուրույն անուն: Այս անվան մի տարատեսակն է վաղուց տարածված Զաբել անունը, որ ստեղծվել է Իզաբել անունից՝ անշեշտ ի ձայնավորի կորստով: Այժմ այս Բելլա անունը տարածվում է ռուսերենի միջոցով:

ԲԵՐԹԱ - Գերմ. անունից, որ նշանակում է "լուսափայլ” ֆր. : Եկել է անտարակույս գեղարվեստական գրականության միջոցով: Գործածական է նաև Բերտա ձևով:

ԲՅՈՒՐԱԿ - Հայկական բյուր և ակն բառերից է, նշանակում է "բազմաթիվ ակունքներ": Սկզբում եղել է միայն տեղանուն, ապա գործածական է դարձել նաև որպես անձնանուն՝ արական և իգական սեռերի համար:

ԲՅՈՒՐԵՂ - Հայ. բյուրեղ բառից, որ նշանակում է "թափանցիկ”, "ջինջ”, "հստակ”: Բավական տարածված անուն էր անցյալ դարում: Կա նաև սրա փաղաքշական Բյուրեղիկ ձևը, որ հաճախ երևում է որպես ինքնուրույն անուն:

ԲՐԱԲԻՈՆ - Հուն. brabeion, լատ. brabeum, հայ. բրաբիոն բառից, որ ծաղկի անուն է /նարգիսի ընտանիքին պատկանող ծաղիկ/ . նշանակում է "հաղթության պսակ”:

ԲԵՆԻԱՄԻՆ - Եբր. Binuamin անունից, որ նշանակում է "ամուր”, "երջանիկ”. բառացի՝ "ուժի և երջանկության որդի” կամ "աջի որդի” ( աջ կողմը նստող ): Այս անունը թեև գալիս է Աստվածաշնչից, բայց հնում գործածական չի եղել, երևում է XVIIդարից միայն: Այսօր էլ կենդանի անուն է:

ԲԵՆԻԿ - Բենիամին եբր. Biniyamin անվան կրճատ կամ փաղաքշական ձևն է, որ գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն: Սրանից ունենք նաև Բենիկյան ազգանունը:

ԲՈՐԻՍ - Նշանակում է "փառքի համար կռվող”: Փաղաքշականն է՝ Բորյա:

Գ-ով սկսվող անուններ

ԳԱՅԱՆԵ - Լատ. Gaianus անվան իգական ձևն է: Հնում հայերի մեջ այդ անունով հայտնի էր միայն Գայիանէ կույսը, որի տաճարը մինչև օրս կանգուն է Էջմիածնում: Եկել է 4-րդ դարից, այժմ տարածված անուն է:

ԳԵՂԱՆՈՒՇ - Հայ. գեղ / գեղեցիկ / և անուշ բառերից: Սրա փաղաքշական ձևերն են՝ Գեղուշ, Գեղուշիկ: Հավանական է առաջացած լինի նաև Գեղամ անվան մի մասից՝ -անուշ վերջավորությամբ / ինչպես Արմանուշ / :

ԳԵՂԵՑԻԿ - Հայ. գեղեցիկ ածականից ստեղծված անուն է:

ԳԵՆՅԱ - Հազվադեպ գործածություն ունի: Ավելի տարածված է սրա ֆրանսերենից եկող Ժենյա ձևը: Այս անվան փաղաքշական ձևը ծագում է Գեննադի արական անունից, որ հուն. genaddas բառից է և նշանակում է "ազնիվ”, "բարեկիրթ”:
ԳԻՍԱԿ - հայ. գիսակ բառից, որ "վարս" է նշանակում (գէս-գիսակ): Հիշատակվում է դեռևս հեթանոսության շրջանից, սակայն վերջերս կրկին գործածական դարձավ իբրև հայերեն անուն (մազավոր, քաջագանգուր իմաստով):

ԳՈՀԱՐ - Հայ. գոհար հասարակ բառից, որ նշանակում է "ադամանդ” կամ "անգին քար”: Իբրև անձնանուն գործածական է 12-րդ դարից. փոխառություն է պարս. guhar բառից: Ժողովրդի մեջ այսօր էլ տարածված է Գովհար, Գուհար ձևերով: Սրա փաղաքշականն է Գոհարիկ, որ հաճախ երևում է իբրև անկախ անուն:

ԳՐԵՏԱ - Լատ. Margarita անվան փաղաքշական ձևից է, որ գործածական է մեզ մոտ 20-րդ դարից: Համապատասխանում է մեր Մարգարիտ անվանը:

ԳԱԼՈՒՍՏ - Հայ. գալուստ (գալը) բառն է, որ նշանակում է "մոտ գալ”: Այս անունը շատ տարածված է հայերի մեջ և մինչև օրս էլ գործածվում է: Ունենք նաև Գալստյան, Գալոյան ազգանունները:

ԳԱՌՆԻԿ - Հայ. գառն բառի փաղաքշական ձևն է ( գառն+իկ ), որ տարածված է անհիշելի ժամանակներից՝ իբրև արական անձնանուն՝ "համեստ”, "հեզ”, "խոնարհ” իմաստով: Սրանից կա Գառնիկյան ազգանունը:

ԳԱՍՊԱՐ - Ավետարանական մոգերից մեկի անունն է, որ հանդիպում է նաև այլ քրիստոնյա ազգերի մեջ: Հայերի մոտ այս անունը տարածվել է XIII-XV դարերից: Կա նաև Գասպարյան ազգանունը:

ԳԱՐԵԳԻՆ - Հայերի մեջ գործածական է եղել IV-V դարերում, հետո առժամանակ մոռացվել է և միայն վերջին ժամանակներս սկսեց գործածվել իբրև արական անձնանուն: Քանի որ այս անունը փոխառություն չէ, և ոչ մի ազգի մեջ չենք տեսնում, ուստի սրա ստուգաբանությունը պետք է որոնել նախահայկական լեզուների մեջ: ՀԲ այս անունը չի ստուգաբանում, Հ. Աճառյանը համարում է անհայտ ծագման բառ: Կրճատ ասում են Գարիկ, Գարեն, Գարո: Կա նաև Գարեգինյան ազգանունը:

ԳԵՂԱՄ - Իբրև անձնանուն հիշատակվում է հնագույն ժամանակներից: Մովսես Խորենացին հիշատակում է մի շարք տեղանուններ կապված Գեղամի հետ ( "Գեղամայ ծով”, "Գեղամայ լեառն”): ՀԲ համարում է եբրայերեն բառ՝ gelamp "գեղամպ” (Լ Ղ հնչյունափոխությամբ), և ստուգաբանում իբրև "հավիտենական” : Գեղամ անունը և Գեղամյան ազգանունը այժմ էլ տարածված են:

ԳԵՎՈՐԳ - Հուն. georgos բառից, որ նշանակում է "հողագործ”, "երկրագործ” (հուն. ge "հող”, "երկիր” բառից, ինչպես geolog "երկրաբան” ): Քրիստոնեության շնորհիվ այս անունը տարածվել է շատ ժողովուրդների մեջ: Հայերի մեջ գործածական է հինգերորդ դարից: Հանդիպում է Գևորգ, Գևոր ձևերով: Վերջերս, հետևելով ռուսական արտասանությանը, գործածում են Եգոր, Գեորգի, Ժորա և այլն: Այժմ ավելի տարածում ունի Գևորգ ձևը, քանի որ երկու ձայնավորներ (էո) իրար հետ դժվար են արտաբերվում: Սրա փաղաքշական ձևերն են՝ Գևո, Գևիկ: Շատ տարածված է նաև Գևորգյան ազգանունը:

ԳԵՐԱՍԻՄ - Հուն. Geramios, լատ. Gerasimus անունից, որ հուն. geras բառից է և նշանակում է "արժանավոր”, "պատվավոր”: Անցյալ դարում շատ տարածված էր հայերի մեջ: Ներկայումս էլ օգտագործվում է : Սրա կրճատ ձևն է Գերաս:

ԳՅՈՒՏ - Հայկական գյուտ բառից է, որ նշանակում է "գտած բան": Տարածված է եղել ժողովրդի մեջ V դարից: Այժմ էլ գործածական է:

ԳՆԵԼ - Հայկական հնագույն անձնանուններից է, որ հիշատակված է մատենագրության մեջ ( Խորենացի, Փավստոս) :

ԳՆՈՒՆԻ - հայ նախարարական տոհմանուն, որ վերջին տարիներին գրականության միջոցով տարածվել և դարձել է անձնանուն: Կա նաև Գնունի ազգանունը:

ԳՈՌ - Հայ. գոռ բառից, որ նշանակում է "հպարտ”, "գոռոզ”: Այս անունը հնում գործածական է եղել, բայց հետզհետե մոռացվել է: Վերջին դարում կրկին տարածվեց շնորհիվ Մուրացանի "Գևորգ Մարզպետունի” պատմավեպի: Կա նաև փաղաքշական Գոռիկ անունը:

ԳՈՒՐԳԵՆ - Պահլ. gurgen բառից, պարս. Gurgen անունից. կազմված է "գայլ” բառից՝ փաղաքշական ածանցով. նշանակում է "գայլաբարո” կամ "գայլուկ”: Հայերի մեջ այս անունը տարածված է դեռևս VI դարում: Այժմ էլ գործածական անուն է:

ԳՐԻԳՈՐ -Հուն. Grigorios, լատ. Grigorius անունից, որ նշանակում է "զգոն”, "արթուն”, "հսկող”: Այս անունը տարածված է բոլոր քրիստոնյա ժողովուրդների մեջ: Հայերի մոտ այս անունը երևում է հնագույն ժամանակներից՝ Գրիգորիս, Գրիգորիոս,Գրիգոր ձևերով: Վերջին ձևն ավելի տարածված է. սրանից էլ կազմվում է շատ տարածված Գրիգորյան ազգանունը: Սրա փաղաքշական ձևերն են` Գոքոր, Գիքոր, Գիքո, Գրիշ և այլն: Կա նաև Գիքոյան ազգանուն:

ԳԱԳԻԿ- Ասոր. Gag անունն է, որից հայերն ստեղծել են նոր անուն՝ -իկ փաղաքշական ածանցի միջոցով (Գագ+իկ) : Գագ անունն այլևս գործածական չէ, մինչդեռ Գագիկը տարածված է :

Դ-ով սկսվող անուններ

ԴԱՎԻԹ - Եբր. David նունից, որ նշանակում է "գեղեցկատես” կամ "սիրեցյալ” /ՀԲ/: հայերի մեջ գործածական է անհիշելի ժամանակներից: Բիբլիական այս անունը տարածված է ոչ միայն քրիստոնյա ազգերի մեջ, այլև անցել է արաբներին Davud ձևով: Սրա փաղաքշական ձևերն են` Դավո, Դավթիկ, Տավո: Ունենք Դավթյան, Դավոյան ազգանունները:

ԴԱՎԹԱԿ - Դավիթ անվան փաղաքշական ձևերից մեկն է, որ անցյալում գործածական էր իբրև ինքնուրույն անձնանուն (ինչպես նաև՝ Դավթիկ, Դավթուկ անունները): Այժմ գրեթե մոռացված է:

ԴԵՐԵՆԻԿ - Հայ. դերեն նշանակում է "վանքի սան", "որդի վանաց": Հայերի մեջ բավական տարածված անուն է: Փաղաքշականն է Դերո, որից Դերոյան ազգանունը:

ԴԱՆԻԵԼ - Եբր. Daniel անունն է: Հնագույն անձնանուններից է. գալիս է Աստվածաշնչից և տարածված է քրիստոնյա շատ ազգերի մեջ: Սրա փաղաքշական ձևերն են՝ Դանո, Դանուշ, Տանի, Տոնի /Լեռնային Ղարաբաղ/: Ունենք Դանիելյան ազգանունը:

ԴԻԱՆԱ - Լատ. Diana բառից է: Հին հռոմեական դիցաբանության մեջ որսի և լուսնյակ գիշերների աստվածուհին է, որ համապատասխանում է հին հունական Արտեմիդե աստվածուհուն: Իբրև անձնանուն շատ տարածված է ռուսների մեջ /ստուգաբանում են իբրև "անմերձենալի”/: Մեր մեջ այս անունը մուտք է գործել վերջին տարիներին ռուսերենից:

ԴԻՆԱ - Ծագել է հուն. dina, dine, dineo բառերից, նշանակում է "աշխույժ”, "ճարպիկ”, "շարժուն”, "անդադրում”:

ԴՅՈՒՑԱԶՆ - Առաջացել է հայ. դյուցազն բառից, որ նշանակում է "ազնվազարմ", "հսկա". կազմված է դից "աստվածային" և ազն "ցեղ" բառերից: Հազվադեպ գործածվող անուն է:



Ե-ով սկսվող անուններ

ԵԶՆԻԿ - Հայ. եզն բառի փաղաքշական ձևն է, որ իբրև անձնանուն գործածական է եղել հնուց: Գրավոր աղբյուրներում այս անունը երևում է V դարից (Եզնիկ Կողբացի): Հայկական անուն է, գործածական է նաև այժմ:

ԵԼԵՆԱ - Հուն. Helos, helenos բառից, որ նշանակում է "արևային”, "պայժառ”: Հայերի մեջ տարածված է այս անվան նաև հնագույն ձևը՝ Հեղինե, սակայն վերջերս մուտք է գործել նաև Ելենա անունը: Սրա փաղաքշականն է Լենա, ունենք նաև Էլեն /ֆրանս. ձևով/, որ հաճախ գործածավում է իբրև ինքնուրույն անուն:

ԵՎԱ - Եբր. khava "կյանք” բառից: Ըստ Աստվածաշնչի` նախամոր անունն է, որ տարածված է աշխարհիս բազմաթիվ ազգերի մեջ /լատ Eva, ֆրանս. Eve և այլն/: Հայերի մեջ գորածածական է հնուց:

ԵՐԱՆՈՒՀԻ - Հայ. երանի բառից՝ -ուհի իգական ածանցով: Սրա կրճատ ձևն է Երան:

ԵՂԻՇԵ - Եբր. հնագույն փոխառություն է. եկել է ասորերեն Եղիշէ և հունական Եղիսէ անուններից: Ժողովրդի մեջ եղել է նաև Ելիշէ հնագույն ձևը, որ գալիս է հին հրեենից՝ կենդանի հաղորդակցման միջոցով: Այժմ էլ գործածական անուն է: Կրճատ ձևն է Եղիշ:

ԵՍԱՅԻ - Եբր. i "փրկել” արմատից. նշանակում է "փրկություն”: Կրճատ ձևերն են Եսո: Ունենք նաև Եսայան ազգանունը:

ԵՐԱՄ - Առաջացել է հայ. երամ բառից, որ նշանակում է "խումբ" (թռչունների): Հազվադեպ հանդիպող անուն է: Սրանից ունենք Երամյան ազգանունը:

ԵՐՎԱՆԴ - Պահլ. arvand "արագ”, "սլացիկ” սանս. arvant "արագավազ ձի”, "քաջընթաց ձի” :Այս անունը հայերի մեջ գործածական է տակավին հեթանոսական շրջանից:Այժմ էլ տարածված անուն է, որից ունենք Երվանդյան ազգանունը:

ԵՓՐԵՄ - Եբր. Efraim անւնից , որ նշանակում է "պտղաբեր”, "աճող”,”փարթամ”: Հնագույն անուն է , պահպանվել է մինչև օրս: Ունենք Եփրեմյան ազգանունը:

ԵՂԻԱԶԱՐ - Եբր. : Հայերի մեջ տարածվել է հուներիենից՝ Heleazar : Ունենք նաև Եղիազարյան ազգանունը: կրճատ ձերն են ՝ Եղո, Եղիկ:

Զ-ով սկսվող անուններ

ԶԱՏԻԿ - Առաջացել է հայ. զատիկ բառից, որ նշանակում է "Հարության տոն": Սրանից է Զատիկյան ազգանունը:

ԶԱՐԵ- Պարս. zar "ոսկի” բառից: Տարածված իգական անուն է եզիդ քրդերի մոտ: Հայերի մոտ այս անունը տարածվեց քսանական թվականներին՝ Հայկինոյի թողարկած "Զարե” կինոնկարի ազդեցությամբ:

ԶԱՐԻՆԵ -Ստեղծվել է վերջերս ինե իգական ածանցով պարս. բառից, որ "ոսկի” է նշանակում: Համապատասխանում է մեր Զարուհի, Զարիկ, Ոսկի անուններին:

ԶԱՐՄԱՅՐ - հայ. զարմանալի ածականից և այր "տղամարդ" բառից, ինչպես՝ Ժիրայր, Նորայր և այլ անձնանուններ: Հնում շատ տարածված էր, այժմ քիչ է գործածական: Փաղաքշական ձևերն են Զարմո, Զարմիկ:

ԶՎԱՐԹ- Հայ. զվարթ (զուարթ) բառից, որ նշանակում է "աշխույժ”, "կենսուրախ”: Այժմ բավական տարածված անուն է:

ԶԱՔԱՐԻԱ - Եբր Zakhariya անունն է , որ ստուգաբանվում է իբրև "լավ հիշող”, "մտապահող”: Այս անունը ժողովրդի մեջ տարածված է Զաքար, Զաքի և այլ ձևերով: Այժմ էլ գործածական անուն է : Սրանից ունենք Զաքարյան, Զաքյան , Զաքոյան , Զաքիյան անունները:

ԶԳՈՆ - Առաջացել է հայ. զգոն բառից՝ "արթուն", "ուշիմ", "իմաստուն" նշանակությամբ: Հավանաբար հունարեն Grigorios անվան թարգմանությունն է կամ հայացրած ձևը: Այժմ գրեթե մոռացված անուն է:

ԶՈՐԱՅՐ - Հայ. զորայր բարդ բառն է, որ նշանակում է "զորավոր տղամարդ” / զօր + այր /: Մեծ մասամբ տարածված է սփյուռքահայության մեջ: Սրա փաղաքշական ձևն է Զորիկ :

ԶՈՐԱՊԵՏ - Առաջացել է հայ. զորապետ (զօրապետ, զաւրապետ) բառից. նշանակում է "զորագլուխ" կամ "զորքի հրամանատար": Այժմ սակավ է հանդիպում: Կա Զորապետյան ազգանունը:

ԶՈՐԱՎԱՐ - Հայ. զորավար բարդ բառից է, որ նշանակում է "զորքը կռվի տանող": Նույն իմաստով այս անունը տարածված է նաև պարսիկների մեջ (Zorawar): ՈՒնենք Զորավարյան ազգանունը:

ԶՈՐԻԿ - Հայ. զոր /զօր / բառից՝ իկ փաղաքշական ածանցով "զորեղ”, "զորություն ունեցող”, "զորավոր”, "հզոր” նշանակությամբ: Այժմ բավական տարածված անուն : Մեզանում հաճախ Զորիկ են կոչում նաև Զոհրաբ, Զորայր անունը կրողներին:

ԶԱՎԵՆ - Պարս . Zaw անունից և են փաղաքշական ածանցից / ինչպես ՝ Գուրգեն/. նաշանակում է "աջակցող”, "օգնող”: Սրա փազաքշականն է Զավիկ:

Է-ով սկսվող անուններ

ԷԼԻԶԱ - Լատ. Elizabeth անվան կրճատ ձևերից մեկն է, որ մեզ մոտ գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն /տես Եղիսաբեթ/:

ԷԼԼԱԴԱ - Հուն. hellas բառի սեռական (helladas) հոլովաձևից, որով այժմ կոչվում է Հունաստանը: /1833 թվականից Հունաստանի պետության պաշտոնական անունն է/: Իբրև իգական անուն մեզ մոտ երևում է վերջին տարիներին:

ԷԼՎԻՐԱ - Նշանակում է "շիկահեր”, "սաթերանգ”, ծագում է լատ. helva բառից: Եկել է վերջերս ռուսների միջոցով և բավական տարածված անուն է:

ԷԼՖԱ- Գերմ. Elf և Elife անուններից /արական և իգական/, որ հին գերմանական դիցաբանության մեջ բնության ոգիներն էին՝ օդում, լեռներում, անտառներում, հողում և մարդկանց բնակարաններում: Իբրև անձնանուն մեզ մոտ երևում է վերջերս միայն: Հանդիպում է նաև Էլֆիկ ձևը:

ԷՄԻԼԻԱ - Եվրոպ. Emil անվան իգական ձևն է, որ մեզ մոտ տարածվել է գեղարվեստական գրականության միջոցով, ինչպես և սրա արական Էմիլ անունը, որ վաղուց գարծածական է:

ԷՄՄԱ - Լատ. hemma բառից. տարածված է եվրոպական շատ ժողովուրդների մեջ, ինչպես և Ռուսաստանում: Նշանակում է "թանկագին”, "խորհրդավոր”: Հայերի մեջ գործածական է 20-րդ դարի սկզբից: Եկել է գեղարվեստական գրականության միջոցով:

ԷՎԵԼԻՆԱ - Գերմ. Eveline: Հայերի մեջ տարածվել է անցյալ դարի 90-ականներին:

ԷԴՈՒԱՐԴ - Ֆր. Edouard անունից, որ նշանակում է "ունեցվածքի պահապան”, "պահակ”: Հայերի մեջ այս անունը եկել է գրականության միջոցով և շատ տարածված է, մեծ մասամբ Էդվարդ են ասում : Սրա փաղաքշականն էլ կազմվում է հայերենի ձևով՝ Էդիկ:

ԷՄԻՆ - Արաբ. emin բառից , որ նշանակում է "ապահով” , "վստահ”, "հավատարիմ”: Հայերի մեջ իբրև անձնանուն տարածվել է վերջին դարերում: Այժմ էլ գործածական անուն է : Սրանից կա Էմինյան ազգանունը:

ԷՄՄԱՆՈՒԵԼ - Եբր. Emmanuel անձնանունն է , որ հայերի մեջ տարածված է կրճատ ՝ Մանուել / Մանվել / ձևով: Կազմված է el "աստված” բառից, նշանակում է "աստված մեզ հետ”:

ԷԴԳԱՐ - Նորամուտ անուն է , որ եկել է եվրոպական լեզուների միջոցով կամ անմիջական փոխառությամբ:

Թ-ով սկսվող անուններ

ԹԱԳՎՈՐ - Հայկական թագավոր բառի հնչյունափոխված ձևն է, որ իբրև անձնանուն գործածական է ժողովրդի մեջ: Տարածված է նաև Թագվորյան ազգանունը:

ԹԱԳՈՒՀԻ - Առաջացել է հայ. թագուհի բառից, որ նշանակում է "արքայի կին”: Անցյալ դարում շատ տարածված անուն էր հայուհիների մեջ: Այժմ քիչ է գործածական: Սրա փաղաքշական ձևերն են՝ Թագուշ, Թագուկ, Թագուն, Թագո:

ԹԱԴԵՎՈՍ - Գրավոր հին աղբյուրներում երևում է Թադէոս ձևով, սակայն ժողովուրդը դարձրել է Թադևոս՝ երկու ձայնավորների միջև ավելացնելով "վ” հնչյունը /ինչպես Գէորգ - Գևորգ /: ՀԲ ստուգաբանում է իբրև "գովող”, "գովաբանող” կամ "դավանող”: Թադեոս անունը հաճախ նույնացնում են եբր. Ղէբէոս անվան հետ և մեկնում "իմաստուն” կամ "քաջասիրտ” : Սրա կրճատ ձևերն են՝ Թաթոս, Թաթո, Թևոս և ալն: Տարածված են նաև Թադևոսյան, Թևոսյան, Թաթոսյան, Թաթոյան ազգանունները:

ԹԱԹԻԿ - Հայկական թաթ բառի փաղաքշական ձևն է՝ ինչպես Թաթուլ անունը: Հիշատակվում է V դարից. այժմ էլ գործածական է: Կա նաև Թաթիկյան ազգանունը:

ԹԱԹՈՒԼ - Հայկական թաթ բառից է: Բավական տարածված անուն է: Սրանից ունենք Թաթուլյան ազգանունը:

ԹԱՄԱՐ - Եբր. tamar բառից, որ նշանակում է "արմավ”, "արմավենի” կամ "դառնություն” : Ոմանք թարգմանում են իբրև "հասարակ թզենի” / Ficus carica/ Հայերի մեջ այս անունը գորածածական է միջին դարերից: Այժմ էլ ավելի հաճախ հանդիպում ենք Թամարա ձևին, որ գալիս է ռուսերենից:

ԹԱՆԳ (ԹԱՆԿ) - Հայկական թանկ ածականն է: Այս արմատով բազմաթիվ անձնանուններ կան հայերենում՝ Թանգիկ, Թանգո, Թանկտիկին և այլն: Իբրև արական անուն այսօր այլևս գործածական չէ: Սրանից մնացել է Թանգյան ազգանունը:

ԹԵՐԵԶԱ - Իտալ. Tereza ֆրանս. Thereze անունից:
Աշխարհագրական անուն է /Էգեյան ծովում կղզի՝ համանուն քաղաքով /, որ գործածական է նաև իբրև իգական անձնանուն: Վերջերս տարածված է մեր մեջ:

ԹՈՌՆԻԿ - Առաջացել է հայկական թոռն բառից. նշանակում է "որդու որդի": Այժմ էլ տարածված անուն է: Կա նաև Թոռնիկյան ազգանունը:

ԹՈՐՈՍ - Թեոդորոս անվան կրճատ ձևն է, որ իբրև ինքնուրույն անձնանուն գործածական է հայերի մեջ: Սրանից են Թորոսյան ազգանունը և Թորո, Թորիկ փաղաքշական անունները:

ԹՈՒԽԻԿ - Առաջացել է հայկական թուխ բառից, որ նշանակում է "մուգ", "սևադեմ": Այժմ քիչ է գործածական, բայց պահպանվում է Թուխիկյան ազգանունը:

ԺԱՆՆԱ - Ֆրանս. zann անունն է, որ տարածված է նաև ռուսների մեջ. համապատասխանում է մեր Օհաննա /Յովհաննա/ անվան: Եկել է գրական ճանապարհով:

ԺԱՍՄԵՆ - Ֆրանս. zasmin բառից, որ ծաղկի անուն է. համապատասխանում է մեր շատ տարածված Հասմիկ անվան, որ նույն ծաղկի անունից է /պարս. Zasmin, զենդ. Zasmik /: Գործածական է նաև Ժասմին, Ժասմենա ձևերով:

ԺԻՐԱՅՐ - Հայ. ժիր և այր /տղամարդ / բառերից. նշանակում է "ժիր, աշխույժ մարդ”. ստեղծվել է Հրայր, Զարմայր անունների նմանակությամբ: Այժմ էլ գարծածական անուն է: Սրա փաղաքշական ձևն է Ժիրիկ:

Ի-ով սկսվող անուններ

ԻԶԱԲԵԼԼԱ - Եվրոպական ժողովուրդների մեջ տարածված Izabella անունից, որ ռուսերենի միջոցով անցել է մեզ անցյալ դարի վերջերին: Գործածական է նաև Իզաբել, Զաբել, Բելլա ձևերով:

ԻԶՈԴՈՐԱ - Հուն. isis+doron բառերից. նշանակում է "գեղջկուհի” /բառացի՝ "պարգև Իզիսի”՝ երկրագործության և պտղաբերության աստվածուհու/: Այս անվան տարածմանը նպաստել է Մայն Ռիդի "Անգլուխ ձիավորը” վեպը: Այժմ հազվագյուտ անուն է:

ԻՆԳԱ - Եկել է ռուսերենից. հավանաբար լատ. ingenium բառից է, որ նշանակում է "օժտված”, "ընդունակ”: Այժմ էլ բավական տարածված անուն է:

ԻՆԵՍԱ - Ծագում է լատ. innatus բառից՝ "շարժուն”, "անհանգիստ”, "աշխույժ” իմաստով: Հայերի մեջ տարածվաած է դարասկզբից և այժմ էլ կենդանի անուն է”:

ԻՆՆԱ - Վերջերս արագորեն տարածվում է մեր մեջ: Հուն. inna բառից է, որ "անհանգիստ” կամ "շարժուն” է նշանակում: Գործածական է նաև սրա Իննեսա /Ինեսսա/ ձևը:

ԻՐԻՆԱ - Ծագում է հուն. eirene բառից, նշանակում է "խաղաղարար”, "խաղաղակյաց”: Հին հունական դիցաբանության մեջ Իրինան համարվում է խաղաղ կյանքի աստվածուհին: Տարածված է նաև փաղաքշական Իրա ձևը:

ԻՎԱՆ - Iohann կամ Iohannes անվան վրացերեն կամ նոր հունարեն ձևն է, որ անցել է հայերին 10-րդ դարից: Այժմ էլ Հայաստանի շատ շրջաններում կարելի է հանդիպել Իվան անունը կրող հայերի: Իվան անունը մեծ տարածում գտավ մեզ մոտ 19-րդ դարից, և համարում են զուտ ռուսական անուն:

ԻՇԽԱՆ - Հայ. իշխան բառից. իբրև անձնանուն հիշատակված է դեռևս 9-րդ դարից: Այժմ էլ տարածված անուն է: Սրանից ունենք Իշխանյան ազգանունը: Հանդիպում ենք նաև Իշխանիկ ձևին, որ ինքնուրույն անուն է:
Просмотров: 191849 | Добавил: EDO | Рейтинг: 3.5/1974




Всего комментариев: 261 2 »
0  
26 IM ANUNA FREL EIN MERSI   (03.02.2017 21:59) [Նյութ]
ANNA

0  
25 Anna   (03.02.2017 21:58) [Նյութ]
im anuny grel ein mersi ANNA

0  
24 Արմէն   (30.09.2016 02:18) [Նյութ]
Արմէն անունի սկզբնաւորութիւնը ծագում կ'արնէ այն Արմէնական խումբերէն որոնք գաղթեցին մեր ներկայ ժամանակի Յունական գաղաքներէն «Թեսալոնիքի, Թրեյս շրջանը» ու հին ֆիրիկիա շրջանը այսօրուայ Արեւմտեան Թուրքիաի մէջ: Այս Արմէնականներն էին որոնք խարնուեցան Հայասա ժողովուրդի հետ:

0  
23 Զա   (26.04.2016 02:58) [Նյութ]
Մոնթե անունն առաջացել է <<mount>> <<սար>> բառից

0  
22 Զա   (26.04.2016 02:56) [Նյութ]
Մոնթե անունն առաջացել է < Mount> << սար>> բառից

0  
21 Tatev   (08.04.2016 19:56) [Նյութ]
ba im anun@ xi chka?

0  
20 f   (01.02.2016 14:53) [Նյութ]
vorovhetev mas 1 e sa nayeq mas 2 mas 3 um....

0  
19 112827   (09.01.2016 21:30) [Նյութ]
ara ay lakotner la qfur nfur chaneq

0  
18 06829   (04.01.2016 20:00) [Նյութ]
Vor xntrem mi hat Nazik anvan bacatrutyunnel kgrek

0  
17 Հայ   (12.11.2015 02:40) [Նյութ]
Ում անվան բացատրությունը չկա փնտրեք այլ ազգերի բացատրական բառարաններում,հեղինակը հոգսը մի քիչ թեթևվացրեք,միյնույնն է հայերը իրենց հազարամյա պատմությունուվ իրար դիմել են առանց անունի

0  
16 Ֆրունզե   (08.11.2015 14:56) [Նյութ]
Ֆրունզե անվան բացատրւթյուննել գրեք ելի

0  
15 Julya   (28.10.2015 15:12) [Նյութ]
Im anun@ xozer@ chen grel

0  
14 fenik   (26.07.2015 17:31) [Նյութ]
knereq im anun2 chka

0  
13 fenik   (26.07.2015 17:30) [Նյութ]
knereq im anun@ chka grvac

0  
12 tina   (26.05.2015 08:45) [Նյութ]
knereq im anunn el cheq grel

0  
11 vahe   (29.04.2015 12:06) [Նյութ]
im anunnel chen gre bayc es gitem im anun@ vahe nshanakum e qristos; parkeren veh amenalav

0  
10 arsen   (20.04.2015 15:58) [Նյութ]
qunim dzer beran im anunel qceq

0  
9 noro   (07.11.2014 20:20) [Նյութ]
im anun@ ura

0  
8 ղդ   (02.11.2014 14:29) [Նյութ]
բա հարիֆ տիկոյի անւնը խի չեիք գրե

0  
7 099356798   (02.11.2014 10:48) [Նյութ]
ներեցեք իսկ ինչու ս-ով սկսվող անունները չեք նշել

1-20 21-26
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024