APARANBLOG.DO.AM Չորեքշաբթի, 04.02.2026, 21:12
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով է ՀՀ Լավագույն Ֆուտբոլիստը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 394  
  

Պրոֆիլ
Չորեքշաբթի
04.02.2026
21:12

Вы вошли как: Гость IP Адрес: 216.73.216.40 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2011 » Նոյեմբեր » 2 » Վալդեսը գերազանցեց Միգել Ռեյնայի ռեկորդը
17:28
Վալդեսը գերազանցեց Միգել Ռեյնայի ռեկորդը
Վալդեսը գերազանցեց Միգել Ռեյնայի ռեկորդը

Երեկ Վիկտոր Վալդեսն ակումբի պատմության մեջ նոր ռեկորդ սահմանեց: Նա գերազանցեց 1972/1973 մրցաշրջանում Միգել Ռեյնայի սահմանած ռեկորդը: Վերջինս 824 րոպե անառիկ էր պահել սեփական դարպասը: Խաղը նշանավորվեց նաև Մեսսիի 200 - րդ գոլով ու Ալեքսիս Սանչեզի վերադարձով:


Վիկտոր Վալդեսն այժմ Բարսելոնայի պատմության մեջ ամենաշատը սեփական դարպասն անառիկ պահած դարպասապահն է: Արդեն 877 րոպե է, ինչ Բարսայի այժմյան 1 համարը գնդակը չի հանել սեփական դարպասից: Նախորդ ռեկորդը պատկանում էր Միգել Ռեյնային, ով 1972/1973 մրցաշրջաններում 824 րոպե գոլ բաց չէր թողել: Վալդեսը դեռ կարող է բարելավել իր ցուցանիշը:

 

Աշխատեց ռեկորդի համար


Այնպես չէ, որ Վիկտորիա Պլզենի դեմ Վալդեսը ոչինչ չարեց: Հանդիպման 16 - րդ րոպեին Պետրզելան մեն - մենակ դուրս եկավ Վիկտորի հետ, բայց Բարսայի 1 համարի փայլուն ռեակցիան թույլ չտվեց դաշտի տերերին գոլ խփել: Այդ դրվագն առանցքայիններից մեկն էր երեկվա խաղում, քանի որ հենց դրանից հետո Ցիսովսկին արժանացավ կարմիր քարտի և նշանակվեց 11 մետրանոց:

 

Պաբլո Էրնանդեսը սեպտեմբերի 21 - ին` Մեստալյայում, Վալենսիա 2 - 2 Բարսելոնա հանդիպման 23 - րդ րոպեին առաջ մղեց վալենսիացիներին: Այդ պահից հետո Վալդեսը դեռ գոլ չի ընդունել: Նա անառիկ է պահել սեփական դարպասը Ատլետիկո Մադրիդի, Սպորտինգի, Ռասինգի, Սևիլյայի, Գրանադայի և Մալյորկայի դեմ խաղերում Լա Լիգայում, ինչպես նաև Բատեի և Վիկտորիա Պլզենի դեմ 2 հանդիպումներում Չեմպիոնների լիգայում:

 

Գվարդիոլան ու Մեսսին հասան 200 - ին, իսկ Ալեքսիսը վերադարձավ


Երեկ արձանագրված մյուս նշանակալից իրադարձությունների հեղինակներն են Խոսեպ Գվարդիոլան, Լիոնել Մեսսին ու Ալեքսիս Սանչեզը: Պեպը Բարսայի ղեկին անցկացրեց իր 200 - րդ խաղը, որոնցում թիմը տոնել 144 հաղթանակ` խփելով 500 գնդակ: Մեսսին խփեց իր 200 - րդ, 201 - րդ և 202 - րդ գոլերը Բարսայի կազմում` պաշտոնական խաղերում, իսկ Ալեքսիսը վերադարձավ շուրջ 1,5 ամիս բացակայությունից հետո:

Просмотров: 808 | Добавил: VAN | Теги: ֆուտբոլ | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
wi-fi հումոր ODNOKLASSNIKI.RU Ամանոր կոմիքսներ աղջիկներ Բարսելոնա Անձնական Facebook ser VITAMIN CLUB aparan Ապարանբլոգ Աֆորիզմներ Գվարդիոլա Աղջիկամանիա ՄԻՇՈ Նեյմար google շախմատ Ապարանի Մեսսի Rap Բարսա Հետաքրքիր Բացահայտում ԹԵ բլոգ ՀԱԿՈԲՅԱՆ Էմմի (Տեսահոլովակ) new ԲԼՈԳԸ (տեսահոլովակ)( Music Հայաստան Մրցույթ 1.500.000» Նոր 10.000 Ապարան (Նկարներ) VitaMin Արթուր Մեսչյանը HT Hayko ՀՏ Հայկո գոլ հրդեհ ծխել 2012 Հարցազրույց լուսանկարներ Աշխարհ Twitter Euro 2012 Թոփ արտահայտություներ Հակոբյանի Հայկական Samsung Կանանց Antivirus Messi Ժամանակը 10 հայ այցելու Coca Cola Odnoklassniki Լոնդոն ինտերնետ NEWS blog video barca 11 Apple դժվար ապրուստ iPhone 5 երգ Կոմիքս կինո footboll եկեղեցի 2013 New year անժելա ok.ru anjela musik Ինիեստա ԵՂԵՌՆ Foto 100 no 150 Անժելա Սարգսյան գիրք 100 000 1200

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2026