APARANBLOG.DO.AM Կիրակի, 07.12.2025, 00:11
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ?
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 806  
  

Պրոֆիլ
Կիրակի
07.12.2025
00:11

Вы вошли как: Гость IP Адрес: 216.73.216.87 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Մարտ » 23 » Լուս Լամբարյան:Տղամարդկանց 10 վատ սովորությունները
17:48
Լուս Լամբարյան:Տղամարդկանց 10 վատ սովորությունները

Մենք իհարկե սիրում ենք տղաներին, որովհետև առանց նրանց մեր կյանքը շատ անհետաքրքիր ու ձանձրալի կլիներ, ոմանց համար էլ` անիմաստ: Բայց մենք իրատեսորեն ենք սիրում, այսինքն` սիրելով հանդերձ նկատում ենք նաև նրանց թերություններն ու վատ սովորությունները: Վերջինների մասին էլ կխոսենք այսօր:
Եվ այսպես, տղամարդիկ...
1. Ուշ են վերադառնում տուն
 
Հին ժամանակներում, երբ բջջային հեռախոսները դեռ չէին հայտնվել մեր անդարդ կյանքում, կանանց դասական արտահայտությունն էր. «Արդեն երեք անգամ տաքացրել եմ ճաշը, իսկ դու չկաս»: Հիմա քիչ բան է փոխվել: Նրանք միևնույն է ուշ են տուն գալիս և դրա հետ մեկտեղ երբեք չեն զգուշացնում դրա մասին: Կամ կարևոր հանդիպման են, կամ ընկերներից մեկի հարևանի եղբոր ընկերոջ ծննդյան օրն է կամ էլ մետրոն ու երթուղային տաքսիներն են անհետացել քաղաքից: Մի խոսքով` պատճառ միշտ կա: Հավանաբար նրանք ենթագիտակցորեն վրեժ են լուծում ժամադրություններին մեր մշտական ուշացումների համար:
2. Քննարկում են կանանց
Անգամ նրանց երկրորդ կեսի ներկայությամբ: Շատ աղջիկներ են փողոցում նկատում, թե ինչպես են տղամարդիկ սոված գայլերի նման նայում իրենց: Նրանք ոչ միայն վիզը ծռում են ամեն գեղեցիկ աղջկա հետևից, այլև դրանից հետո սկսում են քննարկել նրան: Եվ անկեղծորեն սպասում են, որ իրենց ուղեկցող աղջիկը միանա հույժ կարևոր մտորումների բարձրաձայնելուն և կիսի նրանց հեղինակավոր կարծիքը: Լավ է, որ դեռ չեն սկսում բարձրաձայն համեմատություններ անել: Սարսափելի է պատկերացնել, թե ինչեր են խոսում նրանք, երբ տղա-ընկերների շրջապատում են...
3. Ամենուր թափթփում են իրենց իրերը
Դե լավ, թող պարզապես այս ու այն թափեն, ինչն ամեն դեպքում տհաճ է: Սակայն նրանք դեռ ամեն առավոտ սկսում են գազազած վազվզել սենյակից սենյակ ու բացականչել. «Ու՞ր են նասկիներս, ու՞ր է վերնաշապիկս»: Իսկ կանայք էլ զայրանում են ու պատասխանում. «Որտեղ երեկ հանել ես, այնտեղ էլ փնտրի»: Տղամարդն էլ նեղանում է ու ասում, որ կինը փնթփնթան է: Իսկ եթե հանկարծ փորձում ես նրանց սովորեցնել, որ հագուստը և այլ իրերը պետք է հավաքել, նրանք դա ընդունում են որպես անձնական վիրավորանք:
4. Խաղում են համակարգչային խաղեր
Բոլոր տղամարդիկ էլ աշխատանքային լարված օրվանից հետո հանգստանալու կարիք ունեն: Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման մեր դարում նրանք հիմնականում ընտրում են համակարգչային խաղերը, վատագույն դեպքում` ֆեյսբուքի կամ օդնոկլասսնիկի cityville-ն ու ферма-ն: Իսկ թե ինչու են նրանք ընտրում հենց համակարգչային խաղերը, միանշանակ պատասխան գուցե չգտնենք, սակայն կարող ենք ենթադրել, որ այդպես նրանք փորձում են ինքնահաստատվել, իրենց Շումախեր, Ռոնալդո կամ Մայք Թայսոն զգալ:
5. Սիրում են պառկել բազմոցին
Հանգստանալու երկրորդ տարածված միջոցը: «Դե, սիրելի՜ս, այնքան հոգնած եմ»: Այստեղ, երևի թե, կարելի է հանդուրժել. չէ՞ որ նրանք այնքան շատ են աշխատում, իսկ կանայք ողջ օրը տանը նստած սերիալ են նայում, դե իսկ տներն իրենք իրենց են մաքրվում, ամաններն իրենք իրենց են լվացվում, ճաշերն էլ զարգացել են` իրենք իրենց եփվում են:
6. Չեն սիրում տնային գործեր անել
Իսկ տանը միշտ զուտ տղամարդկային աշխատանքի կարիք կա: Օրինակ` ինչ-որ բան մեխել, տեղաշարժել, վերանորոգել: Հասնել նրան, որ այդ աշխատանքը միանգամից կատարվի, գրեթե անհնար է: Կանայք ստիպված են լինում համոզել, խնդրել, ստիպել, արտասվել, դիմել խորամանկության և անգամ խաբեության: Մի խոսքով` ավելի հեշտ է ինքնուրույն անել:
7. Սիրում են հավաքվել զուտ տղամարդկանցով
«Այնտեղ դու կձանձրանաս», պաչիկ ու ցտեսություն մի ամբողջ կամ մի քանի օրով, եթե ընկերներով գնում են ձուկ բռնելու, որսի, քաղաքից դուրս և այլ հեռու-հեռավոր տեղեր: Տղամարդիկ հաճախ չեն գիտակցում, թե որքան են իրենց կանայք զգում նրանց կարիքը...
8. Չափազանց էմոցիանալ են այնտեղ, որտեղ պետք չի
Օրինակ` բարձր բղավում են, երբ ֆուտբոլի ժամանակ իրենց սիրելի թիմը գոլ է խփում: Իսկ երբ կանայք ոգևորված ինչ-որ բան են պատմում, հորանջելով գլուխն են շարժում: Դուրս է գալիս, որ գնդակի հետևից վազող տղամարդիկ ավելի կարևոր են, քան նրանց կանանց խնդիրները:
9. Թռցնում են ուտելիքը
…երբ կանայք պատրաստում են: Եվ կապ չունի, թե ինչ` մսային ռուլետ, թե տոնական տորթ: Ամեն ինչի մեջ պետք է միջամտեն, ամեն ինչ պետք է համտեսեն: Իսկ եթե հանկարծ ուտելիքներից մեկը դուր գա, ապա մի հատիկ էլ չեն թողնի: Մի կողմից զվարճալի է, մյուս կողմից էլ` սարսափելի զայրացնող:
10. Քնելիս խռմփացնում են
Բարձրաձայն, անտանելի բարձրաձայն: Եվ ոչինչ չի օգնում: Ոչ հրելը, ոչ բրթելը, ոչինչ: Իսկ կանայք հանդուրժում են J
Սրանով իհարկե տղամարդկանց վատ սովորությունները չեն սահմանափակվում: Հուսով եմ` տղամարդիկ շատ չսրտնեղեցին, չէ՞ որ ճշմարտությունից չեն նեղանում :P Ի դեպ` առաջարկում եմ արդարության համար մեկնաբանություններում գրել կանանց վատ սովորությունների մասին J Հետաքրքիր կլինի կարդալ տղամարդկանց կարծիքը 
Просмотров: 861 | Добавил: Lusine | Рейтинг: 4.8/5




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
wi-fi հումոր ODNOKLASSNIKI.RU Ամանոր կոմիքսներ աղջիկներ Բարսելոնա Անձնական Facebook ser VITAMIN CLUB aparan Ապարանբլոգ Աֆորիզմներ Գվարդիոլա Աղջիկամանիա ՄԻՇՈ Նեյմար google շախմատ Ապարանի Մեսսի Rap Բարսա Հետաքրքիր Բացահայտում ԹԵ բլոգ ՀԱԿՈԲՅԱՆ Էմմի (Տեսահոլովակ) new ԲԼՈԳԸ (տեսահոլովակ)( Music Հայաստան Մրցույթ 1.500.000» Նոր 10.000 Ապարան (Նկարներ) VitaMin Արթուր Մեսչյանը HT Hayko ՀՏ Հայկո գոլ հրդեհ ծխել 2012 Հարցազրույց լուսանկարներ Աշխարհ Twitter Euro 2012 Թոփ արտահայտություներ Հակոբյանի Հայկական Samsung Կանանց Antivirus Messi Ժամանակը 10 հայ այցելու Coca Cola Odnoklassniki Լոնդոն ինտերնետ NEWS blog video barca 11 Apple դժվար ապրուստ iPhone 5 երգ Կոմիքս կինո footboll եկեղեցի 2013 New year անժելա ok.ru anjela musik Ինիեստա ԵՂԵՌՆ Foto 100 no 150 Անժելա Սարգսյան գիրք 100 000 1200

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2025