APARANBLOG.DO.AM Ուրբաթ, 19.04.2024, 02:49
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով կդառնա Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ այս տարի
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 252  
  

Պրոֆիլ
Ուրբաթ
19.04.2024
02:49

Вы вошли как: Гость IP Адрес: 3.141.8.247 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2013 » Հունվար » 25 » Թեստ. Հավատո՞ւմ ես ինքդ քեզ
17:28
Թեստ. Հավատո՞ւմ ես ինքդ քեզ
Թեստ. Հավատո՞ւմ ես ինքդ քեզ

Մշտապես տանջվում ես կասկածներից կամ, ընդհակառակը, աչքի ես ընկնում ինքնավստահությամբ: Պատասխանիր թեստի հարցերին և իմացիր ողջ ճշմարտությունը: Միայն ազնվորեն պատասխանիր, այլապես ոչինչ չի ստացվի:

Մաս 1-ին: Նշիր, թե որքանով է քեզ համապատասխանում յուրաքանչյուր արտահայտությունը և հաշվիր միավորները.

1. «Հաստատ գիտեմ, որ ցանկության դեպքում հնարավոր է հասնել ամեն ինչի»:

2. «Ընկերական շրջապատում պնդում եմ կարծիքս նույնիսկ այն դեպքում, երբ մյուսները համաձայն չեն»:

3. «Ծնողներիս հետ անկեղծ ու անկաշկանդ խոսում եմ ինձ հուզող թեմաների մասին»:

4. «Եթե այլևս չեմ ցանկանում ընկերություն անել մի տղայի հետ, առանց ձգձգելու վերջ եմ դնում մեր հարաբերություններին»:

5. «Ինձ դուր չեն գալիս թույլ կողմերս, բայց կարող եմ այդպես էլ ապրել: Գիտեմ, դա ոչ բոլորին է հաջողվում»:

6. «Եթե լավագույն ընկերուհիս վատ բաներ անի, դեմքին կասեմ` ինչ մտածում եմ»:

7. «Երբ խանութում որևէ մեկը փորձում է հերթից դուրս առաջ անցնել, բարձրաձայն բողոքում եմ»:

8. «Կարող եմ ասել «ոչ», եթե ընկերուհիներս առաջարկում են այն, ինչ ինձ դուր չի գալիս»:

9. «Հայելու մեջ հաճույքով եմ ինձ դիտում, եթե նույնիսկ ինձ այնքան էլ չեմ հավանում»:

Միշտ (4), Հաճախ (3), Երբեմն (2), Հազվադեպ (1), Երբեք (0)

Մաս 2-րդ: Գնահատիր` որքանով են այս արտահայտությունները համընկնում մտքերիդ և հաշվիր միավորները.

1. «Ինձ համար շատ կարևոր է` ինչ են մտածում իմ մասին համադասարանցիներս»:

2. «Բավական հեշտ եմ ընկնում այլ աղջիկների ազդեցության տակ»:

3.«Երևակայելիս հաճախ ինձ այլ մարդ եմ պատկերացնում, օրինակ` աստղ»:

4. «Ատում եմ ռեֆերատները, որոնք պետք է ներկայացնեմ ողջ դասարանի առաջ»:

5. «Ընկերոջս հետ վիճելիս առաջինն եմ զիջում: Ի վերջո, ի՞նչ տարբերություն, կարևորը հաշտվելն է»:

6. «Երբ զգում եմ, որ ինձ հետ անարդարացի են վարվում, սովորաբար լռում եմ»:

7. «Երբեմն ինձ թվում է, որ կատարյալ ձախողակ եմ»:

8. «Աշխատում եմ թուլություններս թաքցնել ուրիշներից»:

Միանգամայն ճիշտ է (2), Կիսով չափ է ճիշտ (1), Ճիշտ չէ (0)

1-ին մասից ստացված միավորներից հանիր 2-րդ մասի միավորները. դա էլ կլինի թեստիդ արդյունքը: Տես` ինչ է այն նշանակում:


և քիչ միավոր

Քեզ համար իսկական սարսափ է զեկույցով ողջ դասարանի առաջ հանդես գալը: Չես կարողանում «ոչ» ասել ընկերուհուդ, ում գաղափարը սրտովդ չէ, ավելի լավ է համաձայնել, քան վիճել: Եվ թող ինչ-որ մեկը խցկվի առանց հերթի, ոչինչ չես ասի, որպեսզի տեսարան չսարքի: Իսկ ո՞ւր է քո ինքնավստահությունը: Չէ՞ որ գիտես` ով ես, ինչի ես ընդունակ և ինչ ես ուզում: Եվ նույնիսկ մի քանի անգամ ապացուցել ես դա ընտանիքում խնդիրների քննարկման ժամանակ. չէ՞ որ քեզ այնտեղ պաշտպանված ես զգում: Բայց ինքնավստահությունը կարելի է «մարզել»: Ընդգրկվիր մարզական որևէ խմբում, որպեսզի նոր մարդկանց հետ շփվես: Սովորիր «ոչ» ասել, երբ ցանկանում ես փողոցում թափառելու փոխարեն ֆիլմ դիտել: Արտահայտիր կարծիքդ, եթե նույնիսկ այն չի համընկնում մյուսների ցանկություններին: Հավատա, ընկերուհիներդ դրանից քեզ ավելի քիչ չեն սիրի:

0-ից 20 միավոր

Հավատում ես քեզ: Նաև իրական ինքնագնահատակ ունես, և դա հիանալի է, որովհետև գիտակցում ես հնարավորություններդ: Հաղթահարում ես ցանկացած խնդիր, բայց դրա հետ մեկտեղ ռիսկի չես դիմում: Բնականաբար, բարկանում ես պատահական անհաջողություններից, բայց ափերիցդ դուրս չես գալիս: Քեզ պարզապես ժամանակ է պետք, որպեսզի մարսես նորությունները և նոր փորձ անես: Նաև բավական ինքնաքննադատ ես` լավ խորհուրդը լսելու համար: Ինքնավստահ ես, բայց ոչ մեծամիտ: Դրա համար էլ մարդկանց համար հեշտ է քեզ հետ շփվելը: Իհարկե, դա քեզ ուրախացնում է, բայց իրականում բացարձակապես կախում չունես նրանից, թե ինչ են մտածում ուրիշները քո մասին:

20-ից 36 միավոր

Լիովին վստահ ես ուժերիդ վրա և լի եռանդով, նախաձեռնելու ու գործելու տենչով: Ծրագրերդ իրականացնում ես հազվադեպ նպատակաուղղվածությամբ և լավատեսությամբ, նույնիսկ այն ժամանակ, երբ ինչ-որ բան այնպես չէ: Նահանջե՞լ: Քո բառապաշարում պարզապես նման բառ գոյություն չունի: Եթե գլուխդ մի բան ես մտցրել, ոչ ոք չի կարող քեզ հետ կանգնեցնել: Երբեմն, ճիշտ է, քո մեծ ինքնավստահությունը կարող է ճնշելու չափ ազդել ուրիշների վրա: Նրանք կհիանան քեզանով, մյուսները` կնախանձեն: Քո պահելաձևից մարդիկ զգում են լիարժեք անթերիությունդ: Դա երբեմն քեզ բարկացնում է, բայց ոչ մի կերպ չի անդրադառնում ինքնագնահատականիդ վրա: Ի վերջո, լավ գիտես ուժեղ կողմերդ և կարող ես խոստովանել սեփական թերություններդ: Իսկ եթե չես կարողանում, ապա փորձում ես աշխատել քեզ վրա: Որովհետև գիտես` ինչ գործ էլ սկսում ես, ստացվում է:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Просмотров: 614 | Добавил: VAN | Теги: Թեստ | Рейтинг: 5.0/1




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024