APARANBLOG.DO.AM Շաբաթ, 20.04.2024, 16:38
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ?
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 806  
  

Պրոֆիլ
Շաբաթ
20.04.2024
16:38

Вы вошли как: Гость IP Адрес: 3.149.214.32 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Մարտ » 7 » ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԽԱՂԱԼ ԲԼՈՏ
20:56
ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԽԱՂԱԼ ԲԼՈՏ

Բլոտի կանոնները.

Բլոտ թղթախաղը նախատեսված է 4 խաղացողի համար: Որոշակիության համար խաղացողներին կանվանենք Ա, Բ, Գ և Դ: Խաղի սկզբում խաղացողները բաժանվում են զույգերի և դասավորվում շրջանաձև այնպես, որ խաղընկերները չլինեն հաջորդական տեղերում: Օրինակ Ան և Գն, համապատասխանաբար նաև Բն և Դն խաղընկերներ են, և նրանք դասավորվել են ժամացույցի սլաքի ուղղությամբ հետևյալ հաջորդականությամբ. Ա, Բ, Գ, Դ:



Խաղին մասնակցում են բոլոր մաստերի 7, 8, 9, 10, J, Q, K, A խաղաթղթերը: Ամեն ռաունդի սկզբում խաղացողներից մեկը բաժանում է խաղաթղթերը (յուրաքանչյուր խաղացող ստանում է 8 խաղաթուղթ), և խաղացողները որոշում են` որ մաստն է լինելու կոզր (թե ինչպես է դա արվում` կկարդաք ներքևում, այսուհետ բոլոր այն խաղաթղթերին, որոնց մաստը տարբերվում է կոզրից, կանվանենք սովորական խաղաթղթեր): Կարող է որոշվել նաև խաղալ առանց կոզրի (դա կոչվում է բոյ): Հետո բաժանողի հաջորդ խաղացողը կատարում է քայլ` դնում է իր խաղաթղթերից որևէ մեկը: Նրանից հետո քայլ է կատարում իր հաջորդ խաղացողը, հետո մյուս երկուսը: Այն խաղացողը, որը դրել է «ամենաուժեղ» խաղաթուղթը (թղթերի ուժի մասին նույնպես կխոսենք ներքևում), սկսում է հաջորդ քայլը, իսկ այդ խաղաթղթերի քառյակը ավելանում է այդ խաղացողի և նրա խաղընկերոջ «պաշարին» (սկզբում 2 թիմերի պաշարներն էլ դատարկ են): Այսպես ռաունդը շարունակվում է 8 անգամ, մինչև խաղացողների խաղաթղթերը սպառվեն: Ռաունդի վերջում, կախված թիմերի հավաքած խաղաթղթերի պաշարից` թիմերը ստանում են միավորներ: Հաղթում է այն թիմը, որը առաջինը կհավաքի 301 միավոր:

Խաղաթղթերի ուժերն աճման կարգով

Սովորական խաղաթղթեր` 7, 8, 9, J, Q, K, 10, A, Կոզրներ` 7, 8, Q, K, 10, A, 9, J: Ցանկացած կոզր ուժեղ է ցանկացած սովորական խաղաթղթից: Քայլը սկսողն իրավունք ունի դնել իր խաղաթղթերից ցանկացածը: Մյուս խաղացողները պետք է քայլ կատարեն հետևյալ կանոնով.

1. Եթե քայլը սկսողը սովորական խաղաթուղթ է դրել, և նա ունի այդ մաստի խաղաթուղթ, ապա նա պետք է դնի այդ մաստի իր խաղաթղթերից որևէ մեկը:

2. Եթե քայլը սկսողը սովորական խաղաթուղթ է դրել և նա չունի այդ մաստի խաղաթուղթ, բայց ունի այնպիսի կոզր, որն ուժեղ է մինչև իր քայլը դրված բոլոր խաղաթղթերից, ապա նա պետք է դնի այդպիսի կոզր (այդպիսի կոզրի դնելը կոչվում է չախել), բացառություն է կազմում այն դեպքը, երբ իր ընկերն արդեն քայլ է կատարել և ընկերոջ խաղաթուղթը մինչև իր քայլը դրված խաղաթղթերի մեջ ամենաուժեղն է, այդ դեպքում կարելի է չչախել և դնել ցանկացած խաղաթուղթ: Եթե նա այդպիսի կոզր էլ չունի, ապա կարող է գցել ցանկացած խաղաթուղթ:

3. Եթե քայլը սկսողը կոզր է դրել, և նա ունի այնպիսի կոզր, որն ուժեղ է մինչև իր քայլը դրված բոլոր խաղաթղթերից, ապա նա պետք է դնի այդպիսի կոզր: Եթե նա այդպիսի կոզր չունի, բայց ունի այլ կոզրներ, ապա նա պետք է դնի որև է կոզր: Եթե նա ընդանրապես կոզր չունի, ապա կարող է դնել ցանկացած խաղաթուղթ:

Ռաունդի վերջում հաշվարկվում են թիմերի պաշարները: Պաշարի մեջ մտնող ամեն մի խաղաթուղթ բերում է միավոր: Սովորական խաղաթղթերը բերում են այսպիսի միավորներ.

A - 11
10 - 10
K - 4
Q - 3
J - 2
7, 8, 9 - միավոր չեն բերում

Կոզրի J-ը բերում է 20 միավոր, 9-ը` 14 միավոր: Մնացած կոզրները այս դեպքում սովորական խաղաթղթից չեն տարբերվում: Բոյի դեպքում A-ն արժի 19 միավոր: Բոլոր դեպքերում խաղաթղթերի գումարային արժեքը հավասար է 152-ի: Այն թիմը, որը տանում է վերջին քառյակը, ստանում է 10 լրացուցիչ միավոր: Եթե թիմերից մեկը տանում է բոլոր խաղաթղթերն առանց բացառության, ապա ասում են, որ այդ թիմը կապուտ արեց: Կապուտը բերում է ոչ թե 162, այլ 250 միավոր: 

Ինչպես են որոշում կոզրը

Խաղացողները հերթականությամբ իրավունք ունեն «խոսելու»: Խաղացողը կարող է ասել «x հատ մաստ»: Այստեղ x-ը թիվ է, իսկ մաստը` խաչ, քյափ, ղառ, սիրտ կամ բոյ: Դա նշանակում է հետևյալը. «եթե մաստը լինի կոզր, ապա մենք խաղաթղթով կտանենք ոչ քիչ, քան 10x միավոր»: Օրինակ, եթե խաղացողն ասում է «12 հատ սիրտ» (կամ նույնն է, «սիրտը 12» ), նշանակում է, նա և իր խաղընկերը պետք է խաղաթղթով տանեն ոչ քիչ, քան 120 միավոր: Սակայն խաղաթղթերի որոշ կոմբինացիաներ բերում են լրացուցիչ միավորներ, ինչի հաշվին խաղացողները կարող են ավելի մեծ թվեր ասել: Օրինակ, եթե խաղացողն ասում է «սիրտ 12», և նրա թիմը ունի 2 լրացուցիչ միավոր, ապա նրանք խաղաթղթով պետք է տանեն ոչ քիչ, քան 100 միավոր: Եթե թիմը իր ասածի չափ չի տանում, ապա ասում են, որ նա տակ է տվել: Լրացուցիչ միավորներ բերում են խաղաթղթերի հետևյալ կոմբինացիաները.

Թերզ- նույն մաստի 3 հաջորդական խաղաթղթեր ( 7, 8, 9, 10, J, Q, K, A ), 2 միավոր:
50 - նույն մաստի 4 հաջորդական խաղաթղթեր, 5 միավոր:
100 - նույն մաստի 5 հաջորդական խաղաթղթեր, 10 միավոր:
4 թուղթ - բոլոր 4 մաստերի միևնույն խաղաթուղթը (բացի 7-ից), կախված խաղաթղթերից` 4 թուղթը բերում է տարբեր միավորներ.
J – 20 միավոր
 9 -14 միավոր (եթե խաղն առանց կոզր է, ապա 10 միավոր )
K, Q, 10 – 10 միավոր
A – 10 միավոր (եթե խաղն առանց կոզր է, ապա 19 միավոր )
8 – միավոր չի բերում, բայց հետո կտեսնենք, թե ինչի է ընդունակ:

Եթե խաղացողն ունի միաժամանակ կոզրի Q և K խաղաթղթերը, ապա դա ևս բերում է 2 միավոր (կոչվում է բլոտռեբլոտ):

Խաղացողը կարող է միաժամանակ ունենալ վերոհիշյալ կոմբինացիաներից մի քանիսը: Սակայն դրանք բոլորը հաշվարկվում են, միայն եթե իրար հետ չեն հատվում: Օրինակ, {սիրտ 7, սիրտ 8, սիրտ 9, սիրտ 10} քառյակի մեջ պարունակվում է մի հատ 50, երկու հատ թերզ, սակայն դրանցից կարող է հաշվարկվել միայն մեկը, իսկ { սիրտ 8, սիրտ 9, սիրտ 10, ղառ 10, ղառ J, ղառ Q} խաղաթղթերը պարունակում են 2 իրար հետ չհատվող թերզեր, և երկուսն էլ կարող են հաշվարկվել: Բլոտռեբլոտը, մյուս կոմբինացիաների հետ կապ չունի և 2 միավոր բերում է անկախ ամեն ինչից: Հետագայում կոմբինացիաների հետ կապված բոլոր օրենքները, որոնք կնշենմ, բլոտռեբլոտին չեն վերաբերվում:

Եթե խաղացողն ունի որևէ կոմբինացիա, ապա նա պետք է դա ասի առաջին քայլն անելուց առաջ: Իսկ որպեսզի մյուս խաղացողները համոզվեն, որ նա իրոք ունի այդ կոմբինացիան, ապա նա երկրորդ քայլից առաջ պետք է ցույց տա այդ կոմբինացիան մյուս խաղացողներին: Կարող է այնպես պատահել, որ կոմբինացիայի բաղկացուցիչ խաղաթղթերից մեկը նա արդեն դրել է առաջին քայլին, այդ դեպքում նա ցույց է տալու կոմբինացիայի մնացած խաղաթղթերը:

Եթե երկու թիմերի խաղացողներն  էլ կոմբինացիաներ ունեն, ապա միայն մի թիմի կոմբինացիաները կարող են հաշվարկվել: Հաշվարկվում են այն խաղացողի (և նրա խաղընկերոջ ) կոմբինացիաները, որինն ավելի «ուժեղ» են: Կոմբինացիաների ուժերը աճման կարգով` թերզ, 50, 100, 4 թուղթ: Սակայն կարող է պատահել այնպես (և շատ հաճախ պատահում է), որ երկու հակառակորդներ միաժամանակ ունեն թերզ (կամ այլ կոմբինացիա): Մտցնենք կոմբինացիայի բոյ հասկացությունը: 4 թղթի դեպքում բոյը այն թուղթն է, որից խաղացոցը 4 թուղթ ունի (օրինակ, խաչ 9, քյափ 9, ղառ 9, սիրտ 9} կոմբինացիայի բոյը 9 է), իսկ մյուսների դեպքում կոմբինացիայի մեջ մտնող ամենաբարձր խաղաթուղթը:

Օրինակ, սիրտ 9, սիրտ 10, սիրտ J կոմբինացիայի բոյը J է: 4 թղթի դեպքում ավելի ուժեղ է այն 4 թուղթը, որի բոյը հետևյալ շարքում ավելի առաջ է. 8, J, 9, A, 10, K, Q(փաստորեն 8-երը միավոր չեն բերում բայց կարող են չեզոքացնել հակառակորդի բոլոր կոմբինացիաները): Իսկ մյուս կոմբինացիաների դեպքում բոյերի բարձրությունները ստանդարտ են. A, K, Q, J, 10, 9:

Եթե երկու հակառակորդների կոմբինացիաների բոյերն էլ նույնն են, ապա կանցնի նրանը, ումը կոզրից է: Եթե ոչ մեկինն էլ կոզրից չէ, ապա կանցնի նրանը, ով առաջինը հնարավորություն ունի ցույց տալու իր կոմբինացիան: Եթե խաղացողը մոռանում է ցույց տալ իր կոմբինացիան, ապա հակառակորդները հնարավորություն ունեն հաջորդ անգամ ցույց տալու իրենցը:

Եթե խաղացողը ասում է 25-ից բարձր, ապա նա կարող է նշել, որ իրենք կապուտ են անում: Այդ դեպքում եթե իրենք նույնիսկ լրացուցիչ միավորներով իրենց ասածի չափ տանեն, բայց կապուտ չանեն, նորից տակ են տալիս: Եթե որևէ թիմ ասել է, որ իրենք ինչ-որ կոզր կապուտ են անում, ապա մյուս թիմը առանց կապուտի ուրիշ կոզր խոսելու իրավունք չունի:

Եթե խաղացողը կարծում է, որ հակառակորդները իրենց ասածի չափ չեն կարող տանել, ապա նա կարող է ռիսկի դիմել և քուանշ անել: Այդ դեպքում, եթե հակառակորդները իրոք տակ տան, ապա նրանք ավելի շատ միավոր կվաստակեն: Սակայն եթե, հակառակորդները տանեն իրենց ասածի չափ, ապա ավելի շատ միավոր կվաստակեն նրանք: Եթե քուանշի դեպքում խաղացողը կարծում է, որ իրենք այնուամենայնիվ կտանեն ասածի չափ, ապա նա նույնպես կարող է ռիսկի դիմել` սրելով քուանշը և ավելի շատացնելով պոտենցիալ միավորները: Եվ վերջապես, միավորները հաշվարկվում են հետևյալ կերպ: Օրինակ Ան և Գն ասել են x հատ ինչ-որ կոզր, սակայն արդյունքում տարել են y հատ: Եթե x > y, ապա նրանք տակ չեն տվել և վաստակում են x + y միավոր (եթե քուանշ չի եղել), իսկ Բն և Դն վաստակում են այնքան միավոր, ինչքան տարել են այդ կոզրով (այստեղ բնականաբար տարած խաղաթղթերի գումարային միավորները պետք է բաժանել 10-ի վրա): Իսկ եթե Ան և Գն տակ են տվել, ապա նրանք միավոր չեն վաստակում, իսկ Բն և Դն վաստակում են x + 16 + z միավոր, որտեղ z-ը թիմերի լրացուցիչ միավորներն են: Քուանշի դեպքում այն թիմը որը տակ է տվել, միավոր չի վաստակում (քուանշի և սուրի դեպքում եթե թիմը քուանշ է անում, բայց սխալվում է, ապա այդ թիմը տակ է տալիս), իսկ մյուս թիմը վաստակում է 2 x + 16 + z միավոր: Սուրի դեպքում x-ը պետք է բազմապատկել ոչ թե 2-ով, այլ 4-ով
Просмотров: 6546 | Добавил: VAN | Теги: ԲԼՈՏ | Рейтинг: 4.4/5




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024