APARANBLOG.DO.AM Ուրբաթ, 29.03.2024, 17:28
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Գնահատեք Բլոգը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 184  
  

Պրոֆիլ
Ուրբաթ
29.03.2024
17:28

Вы вошли как: Гость IP Адрес: 3.95.2.54 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Հունվար » 4 » SISTEM OF A DOWN
14:44
SISTEM OF A DOWN

System Of A Down


Խումբը իր առաջին քայլերը դեպի երաժշտական աշխարհ կատարել է 1993 թվականին: Հենց այդ թվականին էր, որ Սերժ Թանկյանն ու Դարոն Մալաքյանը պատահաբար հանդիպում են ձայնագրման ստուդիայում:Կարճատև զրույցից հետո հասկանալի է դառնում, որ նրանց երաժշտական հետաքրքրությունները, քաղաքական և մշակութային ըմբռնումները համընկնում են: Շատ չանցած` նրանք որոշում են միասին ռոք խումբ ստեղծել, որն անվանում են ‘Soil: Խումբ են հրավիրում Դոմինգո Լարենոին (հարվածային գործիքներ) և Դեյվ Հակոբյանին (Բասս-կիթառ) ։ Սակայն ընդամենը մի համերգից և մի ջեմ-սեյշնից հետո Դոմինգոն և Դեյվը լքում են խումբը։ Խումբ է հրավիրվում Էնդի Խաչատուրյանը , որը նույն երաժշտական դպրոցից էր, որը հաճախել էին Սերժը և Դարոնը ։ Շավո Օդաջյանը՝ ոռը պետք է լիներ խմբի մենեջերը, բասսիստի բացակայության պատճարով դարնում է խմբի բասս-կիթառահարը ։ Սակայն Soil անունը դուր չէր գալիս Շավոին և խնդիր է առաջանում խմբի նոր անուն մտածել, և Դարոնի գրած Victims Of The Down վեպի հիման վրա խմբի անունը դառնում է System Of A Down, քանի որ Victims բառը դուր չէր գալիս Շավո-ին։ 1997 թվականին խումբը լքում է Էնդի Խաչատուրյանը , որին փոխարինեց Ջոն Դոլմայանը ։ Եվ հենց 1997 թվականին էլ հայտնի երաժշտական պրոդյուսեր Ռիք Ռուբինի հետ անցնում են իրենց առաջին System Of A Down ալբոմի ձայնագրմանը ։ Ալբոմի պրեմիերան կայացավ 1998 թվականի հունիսի 30-ին և 5 տարվա ընտացքում վաճառվեց գրեթե մեկ միլիոն օրինակ ։ Spiders և Sugar երգերը դարձան ալբոմի հաջողակ երգերը, և 1998 թվականին զբաղեցռին 25-րդ և 28-րդ տեղերը Hot Mainstream Rock Tracks հիթ-պառադում ։ Ալբոմը ներկայացվում էր Slayer-ի և Metallica-ի համերգներին։

Խմբի բոլոր անդամները հայ են: Ինչպես նշում են Խմբի անդամների ընկերները` հայ լինելն է խմբի անդամների միջև այդքան ջերմ և ընկերական հարաբերությունների պատճառը: Բոլորն ծնվել են Հայի ընտանիքում: Ինչպես նշում են Խմբի անդամները, իրենց երգերը պարունակում են հայկական ժողովրդական երգի տարրեր: Խումբը շատ կարճ ժամանակում շատ մեծ համբավ ձեռք բերեց: Նրանք նույնիսկ գերազանցեցին տարածաշրջանի ամենահայտնի խմբերին:

Շուտով խումբը որոշեց, որ պետք է փոխել Soil անվանումը և վերանվանել խումբը: Նրանք ընտրեցին System Of A Down անվանումը, որը հիմնված էր Դարոն Մալակյանի գրած պոեմի վրա, որը նա կոչել էր Victims Of A Down:

Շուտով նրանց երաժշտությամբ հետաքրքրվում է համաշխարհային ճանաչում ունեցող պրոդյուսեր (Ռիք Ռուբին): Տեսնելով, որ տղաներին մեծ ապագա է սպասում, նա որոշում է աջակցել նրանց՝ պայմանագրեր կնքելու Ամերիկյան հայտնի ձայնագրման ստուդիաների հետ: System Of A Down-ը ձայնագրում է իր երրորդ ալբոմը, որն էլ նրանց բերեց համաշխարհային ճանաչում: Խումբը սկսեց համերգային շրջագայություններ ամբողջ աշխարհով մեկ՝ հանդիսատեսների բազմահազարանոց խմբի առջև։

Նրանց երգերը բազմիմաստ են, սակայն բոլորն էլ շոշափում են աշխարհի արդի խնդիրները։ Երգերի մեծամասնությունը ունի քննադատական բնույթ։ Նրանք երգում են մարդկանց մտահոգող խնդիրների մասին և այդ խնդիրների շարքում տեղ են գտել Հայոց Ցեղասպանության մասին երգերը (Holy Mountain, P.L.U.C.K.), որոնցով նրանք դատապարտում են Թուրքիայի կառավարությանը և պահանջում արդարության վերականգնում:

Խումբը բազմաթիվ մրցույթներում դարձել է մրցանակակիր, իսկ 2006 թվականին «System Of A Down»-ը ճանաչվեց լավագույն ռոք խումբ։


Ստեղծագործություն

SOAD խումբը ձայնագրել է 5 ալբոմ և վաճառել է ամբողջ աշխարհով մեկ 20 միլիոն ձայնագրություն : System of a Down-ը հայտնի է իր յուրահատուկ քաղաքական և հասարակական ոճային ուղղվածությամբ, նրանց երգերում միշտ շոշափվում են այնպիսի հարցեր ինչպիսիք են` իշխանությունների անտարբերությունն ու կաշառվածությունը, մարդկային ագահությունն ու չարությունը: Հատկանշական է նաև System of a Down-ի մոտեցումը Հայոց ցեղասպանությանը, օրինակ` "Spiders" ("Սարդեր") երգը նվիրված է հենց վերոհիշյալ թեմային: System-ի անձնակազմը նույնիսկ բարեգործական և քարոզչական միջոցառումներ է կազմակերպել հօգուտ ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ-ում և ընդհանրապես շատ ակտիվ մասնակից է "Հայկական հարցի" որոշման գործնթացում, ինչի մասին խոսում են այդ կապակցությամբ կազմակերպված նրանց բազմաթիվ հարցազրույցներն ու համերգարշավները : S.O.A.D-ը ծանր ռոքի ասպարեզում բավականին մեծ դիրք է գրավել ամբողջ աշխարհում: Նրանց երկրպագուների հոծ բազմությունը սփռված է ամբողջ աշխարհով մեկ: Խումբը անորոշորեն դադարել է միասին աշխատանքը 2006 թվականի օգոստոսի 13-ից:

2005թ. System of A Down-ի անդամները, իրենց Mezmerize միջազգային շրջագայության ժամանակ, հանդես են գալիս ռեժիսոր Քարլա ԿարապետյանիՀայոց Մեծ Եղեռնի և դարաշրջանի այլ ցեղասպանությունների մասին պատմող Screamers ("Ճչացողներ")փաստավավերագրական ֆիլմում, որը սկսվում է Թանկյանի պապիկի` ջարդերից մազապուրծ եղած 96-ամյա Ստեփան Հայթայանի պատմությունից:

Շատ արտահայտություն կա որ վերամիավորվելու են 2011 թվականին։

Սկավառակագրություն

Հիմնական հոդվածը` System of a Down-ի սկավառակագրություն


Մրցանակն

  • 2006 - Grammy - Լավագույն Հարդ-ռոք ելույթ
  • 2006 - Echo - Լավագույն միջազգային ալտերնատիվ խումբ


Հետաքրքիր փաստեր

Ռոք խմբի երգերի մեծ սիրահար է նաեւ Ռուսաստանի ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդեւը[4]


Աղբյուրներ

  1.  Meyers, Ben. System Of A Down: Right Here In Hollywood (2007), p. 14.
  2.  «OnTroniK: System of a Down Information»։ Վերցված է July 18, 2010։
  3.  System of a Down-ը վերամիավորվելու է News.am, Նոյեմբերի 19, 2010
  4.  Մեդվեդևը System of a down է լսում

Արտաքին հղումներ











Просмотров: 1238 | Добавил: VAN | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024