APARANBLOG.DO.AM Հինգշաբթի, 25.04.2024, 21:01
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ?
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 806  
  

Պրոֆիլ
Հինգշաբթի
25.04.2024
21:01

Вы вошли как: Гость IP Адрес: 3.145.154.70 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2013 » Սեպտեմբեր » 24 » Սիլվա Հակոբյան. «Սպասում եմ իմ միակին»
18:08
Սիլվա Հակոբյան. «Սպասում եմ իմ միակին»

Սիլվա Հակոբյանը, իրեն շրջապատողներին որպես երգչուհի կամ ապագա երգչուհի ծանոթ է դեռևս 2 տարեկանից: Սիլվայի մեջ տաղանդը բացահայտել է հայրիկի ընկերը, ով մանսագիտությամբ երաժիշտ է: Արդեն 4 տարեկանից երգչուհին երգել է տարբեր բեմերում` առաջին քայլերը սկսելով ծննդավայր Վայքից: Այս տասնյակ տարիների ընթացքում Սիլվան աշխատել է ու իր աշխատանքով հասել արդյունքի: Քիչ երկրներում չի շրջագայել, ունեցել է տասնյակ համերգներ արտասահմանում և Հայաստանի տարածքում:

ArmStar.am-ը զրուցեց Սիլվայի հետ անցած ճանապարհի, ապագայի պլանների, դրսի ու տեղական շոու բիզնեսի տարբերությունների մասին. Նախևառաջ Սիլվայի կարծիքով այստեղ` Հայաստանում, արտիստների համար մեծ չեն աճելու և ստեղծագործելու հնարավորությունները. «Արտասահմանյան և հայաստանյան շոու բիզնեսի տարբերություններից մեկը հնարավորությունն է, եթե մենք էլ նրանց չափ հնարավորություններ ունենայինք, հիմա ավելի մեծ բեմերից հանդես կգայինք և մեր ճանաչվածությունն էլ ավելի մեծ կլիներ, ինչպես, որ նրանց դեպքում է»:

Իհարկե շատ լավ կլիներ, որ Սիլվա Հակոբյանի և մյուս բոլոր արժանավոր ու տաղանդավոր երգիչ-երգչուհիների անունը թնդար արտասահմանում, ինչպես իրենցը` Հայաստանում: Հենց հնարավորությունների խնդիրն է նաև առաջ քաշում հարցեր, որոնց պատճառով երբեմն արտիստները հրաժարվում են որոշ սկզբունքներից. «Եթե նախկինում ես սկզբունքորեն հրաժարվում էի կոմերցիոն միջոցառումներին մասնակցելուց, ապա հիմա ես հասկանում եմ, որ իմ հիմնական գումարը ես հենց այդ ճանապարհով եմ վաստակում: Ի ուրախություն մեզ, այսօր այս ամենը բարձր մակարդակի վրա է դրված. հրավիրողները ոչ միայն լսում են քո երգերը, այլև գնահատում են քո ներկայությունն իրենց միջոցառմանը»:

Սիլվան, չնայած երիտասարդ տարիքին, կարողանում է իր աշխատածով ոչ միայն նոր հնարավորություններ բացել հենց իր առջև, այլև հոգում է ընտանիքի ծախսերը. «Իմ աշխատած գումարը ես ներդնում եմ իմ աշխատանքի մեջ` ներկայացնելով նոր տեսահոլովակներ ու նոր երգեր, բացի այդ հոգում եմ իմ ընտանիքի կարիքները: Իմ կոլեգաներից շատ շատերն են աշխատում ակումբներում և այդպես են գումար վաստակում: Սա ընդունված ֆորմատ է ամբողջ աշխարհում, այս ճանապարհով գումար են վաստակում նաև աշխարհահռչակ շատ երգիչ-երգչուհիներ: Ոչ մի դեպքում չի կարելի մեղադրել նրանց կամ մեզ: Ամոթը չաշխատելն է»,- մեկնաբանեց երգչուհին:

Ինչ խոսք, անգործության մատնվելն ավելի ամոթալի է:

Ինչպես յուրաքանչյուր սիրված ու ճանաչված մարդ, Սիլվան ևս իր անձի շուրջ հաճախ լսում է բամբասանքներ ու ասեկոսեներ. «Վերջրս ինձ բոլորը հարցնում էին` արդյոք ճի՞շտ է, որ ես նշանվել եմ:Հիմա ես ի լուր ամբողջ աշխարհի ուզում եմ հայտարարել, որ նման բան չկա, դրանք զուտ բամբասանքներ են»,- ասաց Սիլվան` ավելացնելով, որ նա նորմալ է վերաբերվում նման խոսակցություններին, հակառակ դեպքում շատ անհետաքրքիր կլիներ: 

Սիլվա Հակոբյանը երիտասարդ է, տաղանդավոր, բայց տարիները նրա մեջ չեն փոխել իր մարդ տեսակը: Սիլվան ապրելու և կյանքում առաջնորդվելու իր սկզբունքներն ունի. «Նույնիսկ ամենամեծ բարձրունքներին հասնելուց հետո էլ երբեք չկորցրնես քո ՄԱՐԴ տեսակը: Սա իմ կյանքի կարգախոսն է ու սկզբունքը»,- մեկնաբանեց Սիլվա Հակոբյանը:

Ի դեպ ArmStar.am-ին հետաքրքրեց նաև, թե եթե մի օր Սիլվան կանգնի ընտրության առաջ` ընտանիք, թե կարիերա, ո՞րը կընտրի: Սիլվան չպատասխանեց ավանդական դարձած` «եթե ինձ նման ընտրության առաջ կանգնեցնեն, ես այդ մարդու հետ չեմ շփվի» պատասխանով, այլ, ինչպես միշտ, փայլեց իր համեստությամբ ու ողջախոհությամբ. «Ես միանշանակ կընտրեմ ընտանիքս: Ինձ համար դա ամենից կարևոր ու թանկ բանն է աշխարհում»:

ArmStar.am-ը փորձեց նաև «մտնել» Սիլվայի սրտի խորքերը` հարցնելով, արդյոք հայտնի է այն երջանիկ մարդը, ով կլինի Սիլվա Հակոբյանի կողքին. «Ո’չ, իմ սիրտը զբաղված չէ, չի էլ եղել: Ես սպասում են իմ միակին, ում էլ կնվիրեմ ամբողջ կյանքս, սերս ու հոգիս: Ինձ համար ժամանակն անսխալական է, իսկ այս կյանքում ամեն ինչ լինում է իր ժամանակին»,- պատասխանեց երգչուհի Սիլվա Հակոբյանը` անկեղծ, պարզ, շփվող, ինչպես որ բեմում, այնպես էլ կյանքում հեզ մի անձնավորություն… 

Զրուցեց Աշխեն Մնացականյանը /ArmStar.am/


Просмотров: 1253 | Добавил: VAN | Теги: SILVA HAKOBYAN | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024