Вы вошли как: Гость
IP Адрес: 3.21.104.109
Группа: Гости
Личных сообщений:
02.12.2013
Այցեյություն 15.11
Главная » 2012 » Օգոստոս » 5 » Պրոթեզներով վազորդը օլիմպիական խաղերում գրավեց 2-րդ տեղը (տեսանյութ)
13:55
Պրոթեզներով վազորդը օլիմպիական խաղերում գրավեց 2-րդ տեղը (տեսանյութ)
Հարավաֆրիկացի Օսկար Պիստորիուսը, որը կորցրել է իր երկու ոտքերը և վազում է պրոթեզների վրա, օլիմպիական խաղերում 400 մետրանոց մրցավազքում, առաջ անցնելով բազմաթիվ առողջ վազորդներից, գրավեց 2-րդ տեղը և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այդ մասին հայտնում է BBC-ն:
Օսկար Պիստորիուսը ամպուտացիայի ենթարկված առաջին մարզիկն էր, որին թույլատրվեց մասնակցել օլիմպիական խաղերին: Դրան նպաստեց այն հանգամանքը, որ 25 տարեկան վազորդը, ով դեռ մանուկ հասակում է կորցրել ոտքերը, 4 անգամ հաղթել է պարաօլիմպիական խաղերում:
Նշենք, որ 400 մետրը հարավաֆրիկացին հաղթահարեց 45,44 վայրկյանում, իսկ 2011 թվականի աշխարհի չեմպիոնատում նա հասավ մինչև կիսաեզրափակիչ: