Անգլիայի Գլամորգանա համալսարանի մասնագետները բացահայտել են, թե որ տարիքում են մարդիկ կորցնում հումորի զգացումը: Ժպտալու ամենամեծ ցանկությունն առաջանում է երեխաների մոտ: Բրիտանիայում երեխաներն օրվա մեջ ժպտում են մինչև 300 անգամ, մինչև 19 տարեկան երիտասարդները` 6 անգամ, իսկ 20-30 տարեկանում` 4 անգամ: Մասնագետների խոսքով` 30 տարեկանից հետո հումորի զգացումը կրկին ակտիվանում է, իսկ ահա 40-ից բարձր տարիքի մարդկանց մոտ` կտրուկ նվազում, 52 տարեկանում` ամբողջովին վերանում: Պարզ է դարձել նաև, որ 60 տարեկանն անց տղամարդիկ 4 անգամ ավելի դյուրագրգիռ են, քան իրենց հասակակից կանայք: |