Odnoklassniki.ru սոցկայքն արդեն հասանելի է հայերենով: Արդեն թարգմանվել է կայքի հեռախոսային տարբերակը, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կտեղայնացվի նաեւ հիմնական կայքը: «Այլընտրանքային տեղեկատվական միջոցներ 2011» հետազոտության տվյալների համաձայն` ներկայումս Odnoklassniki.ru-ի օրական լսարանը Հայաստանում կազմում է ավելի քան 787 հազար մարդ: Ընդ որում` օգտատերերի 35% նախընտրում է ընկերների հետ շփվել հեռախոսի միջոցով՝ ներբեռնելով m.odnoklassniki.ru հեռախոսային տարբերակը:
Մոտ ապագայում կթարգմանվեն եւ հասանելի կլինեն նաեւ Android, iOS, WindowsPhone, Symbian օպերացիոն հարթակների համար նախատեսված հավելվածները: |