Յուրաքանչյուր շունչն իրենից ներկայացնում է ներշնչում և արտաշնչում: Թոքերն երբեք ամբողջովին դատարկ չեն`որոշակի քանակությամբ օդ նրանց մեջ միշտ պահպանվում է: Կրծքավանդակն երկու կողմից պաշտպանում են թոքերն ու սիրտը : Ձեր կողմից ներշնչվող օդի և դրա զտման որակը,ինչպես նաև օրգանիզմի բոլոր օրգանների և օրգան համակարգերի բնականոն աշխատանքը կախված է Ձեր առողջական վիճակից:
Երբ Դուք ծխում եք, խեժի մասնիկներն անցնում են շնչառական համակարգ և մտնում շրջանառության մեջ: Այս կպչուն նյութը ոչ միայն "ներկում է” ատամները, այլ մնացորդներ է թողնում թոքերի նուրբ հյուսվածքի վրա: Խեժի մեջ պարունակվող քաղցկեղածին բենզոպիրինը նպաստում է քաղցկեղի առաջացմանը:
Տեսանյութը՝