Այսօր մտա odnoklassniki.ru կայքը տեսնեմ նորություն կա, արդեն ունեն հայերեն լրիվ տարբերակը, դե բնականաբար լեզուն փոխեցի հայերեն, մեկ էլինչ տեսնեմ, ինչպես բառը հայերեն թարգմանել են ոչ ավել ոչ պակաս <հրաշալի> բառով: Մի խոսքով իմ նկարները 56 հոգի համարում են հրաշալի, բա ես քանի հազար հոգու նկար եմ համարել հրաշալի: Նախքան ծիծաղելը տեսեք ինչքան Էմոցիա կա այդ բառի մեջ, օրինակ, ինչպես շատ հաճախ, եւ ինչպես միշտ մեկը պատին գրառում է արել << Txur em >> ու հազար հոգի գտնում են որ դա հրաշալի է: Չէ շտապ ֆեյսբուքի ղեկավարությանը պիտի նամակ գրենք: