Այսօր օրը այդքան էլ հաջող չէր մեր շախմատիստների համար։ Մեր տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի հավաքականի հետ։ Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց, Սերգեյ Մովսեսյանը պարտվեց, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը խաղաղությամբ ավարտեցին իրենց հանդիպումները։ Իսկ մեր կանանց հավաքականը ցավոք պարտվեց Ուկրաինայի հավաքականին 1-3 հաշվով։ Պարտություններ կրեցին Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղացին։ |