«Սանտոսի» արդեն նախկին հարձակվող Նեյմարը 5 տարվա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բրազիլիայի հավաքականի հարձակվողը «Բարսելոնայում» տարեկան վաստակելու է 7 միլիոն եվրո: «Սանտոսի» կազմում Նեյմարը դարձել է Սան Պաուլու նահանգի եռակի չեմպիոն: Բրազիլիայի հավաքականուն նա մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 20 գոլի հեղինակ: |