APARANBLOG.DO.AM Կիրակի, 07.12.2025, 02:49
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով կդառնա Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ այս տարի
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 252  
  

Պրոֆիլ
Կիրակի
07.12.2025
02:49

Вы вошли как: Гость IP Адрес: 216.73.216.87 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Նոյեմբեր » 29 » Միշոն “մեղադրվում” է նոր դավանանքի ստեղծման համար :)
19:54
Միշոն “մեղադրվում” է նոր դավանանքի ստեղծման համար :)

Միշոյի "ֆեյսբուքյան” պաշտոնական էջում կա լուսանկարների մի ալբոմ, որտեղ տեղ են գտել հայ մի տատիկի, երիտասարդ կորեացու եւ այլ մի շարք անձանց լուսանկարներ: Նրանց միավորում է հայազգի ռեփերը, իսկ ավելի կոնկրետ` միշոիզմը: Նրանք միշոիստներ են, իսկ ապացույցը ձեռքերի ժեստն է` լատիներեն M տառի տեսքով, որն արդեն տարիներ է, ինչ ասոցացվում է Միշոյի անվան ու ծավալած գործունեության հետ:
"Նման նկարներ շատ-շատ կան իմ կողմից վստահված անձի մոտ, ով էլ հորինել ա "միշոիստ” տերմինն ու էսօր ինձ հետ զուգահեռ զբաղվում ա "ֆեյսբուքյան” էջովս, ուղղակի դրանք հրապարակելու ժամանակ չի գտնում: Էդ մարդը մոլորակի բոլոր կետերի հետ կապ ունի, ու չեմ զարմանա, եթե մի օր ալբոմում այլմոլորակայինի նկար էլ հայտնվի:)”,-պատմել է Միշոն:

Միշոիստների լուսանկարներով "Միշոիզմ” ալբոմից բացի, "Ֆեյսբուք”-ում միշոիզմը գրանցված է նաեւ որպես դավանանք, ինչի մասին Միշոն, պարզվում է, BRAVO.am-ից տեղեկացավ:)."Լո՞ւրջ եք ասում: Շատ խնդալու էր: Չգիտեի դրա մասին: Դրան կարելի ա նորմալ նայել: Ես դա ընկալում եմ որպես համակրանք, ոչ թե իրական դավանանք: Կարելի ա համակրել, բայց ֆանատիզմով չհիվանդանալ”:
Չի ընդունում

Ռեփերն, ի դեպ, չի ընդունում ֆանատիզմը. "Ես ոչ մի բանիզմով երբեք չեմ տարվել: Պետք չի, որ մարդիկ ֆանատիզմը խառնեն համակրանքի հետ. նորմալ ա, երբ համակրում ես, հարգում ես, ընդունում ես, գնահատում ես, բայց նորմալ չի, երբ ֆանատիզմով ես տարվում, որի դեպքում կորում ա քո անձը: Ես դա չեմ ընդունում: Իմ հանդեպ էլ ֆանատիզմը չեմ ընդունում, հասկանում եմ, բայց չեմ ընդունում”:

Կորեացի միշոիստ:)

Երբ մարդուն չես ճանաչում

Մի առիթով Միշոն ասել է, որ չի կարելի ինչ-որ բան դնել կշեռքի վրա ու ասել` նրա համար ինչ-որ բան կզոհաբերեմ: Ու այսօր ռեփերին վախեցնում է այն, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են իր համար ինչ-որ բան զոհաբերել. "Տենց դեպքեր էլ ա եղել, երբ ֆանատները սպառնացել են իրենց կյանքին վերջ տալ: Իսկ երբ դու մարդուն չես ճանաչում, չգիտես` նա ինչի ա ընդունակ: Չի կարելի անտարբեր լինել էն մարդկանց նկատմամբ, որոնք թույլ են: Իսկ նման քայլի միայն թույլ մարդիկ են գնում”:
Միշոն

Նրա փոխանցմամբ, իր ֆանատները պայմանականորեն բաժանվում են երկու խմբի.  առաջինում իր կերպարի ֆանատներն են, իսկ երկրորդում` խոսքի: Բոլորին սիրելով` Միշոն առավել արժեւորում է երկրորդ խմբի ներկայացուցիչներին."Ավելի կարեւոր ա ինձ համար, երբ իմ միտքն են գնահատում”: Ռեփերի խոսքով` միայն ցանկանում է, որ իրեն լսեն ու սկսեն մտածել այն խնդիրների մասին, որոնք բարձրաձայնում է. "Ով ինձ հասկանում ա` հասկանում ա, ով չէ… ցավում եմ”:

Միշոիստ տատիկ:)


"Ատում ա”

BRAVO.am-ը Միշոյին նաեւ առաջարկել է բարձրաձայնել այն խնդիրը, որը վերջին շրջանում իրեն ամենաշատն է հուզում. "Շատ են ու անձնական չեն. համազգային, համաերիտասարդահասարակական պրոբլեմներ են: Բայց էս պահին կասեմ, որ ջահելությունը ստիմուլ չունի: Ես ուզում եմ էդ ստիմուլը ստեղծեմ, որովհետեւ տարբեր ոլորտներում ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր կարող են ամեն ինչ փոխել, վերացնել համատարած կեղծիքը: Օրինակ` ես ատում եմ մեր հայ ժամանակակից երգարվեստը, որովհետեւ կեղծ ա իմ համար, 98 տոկոսը կեղծ ա, հոգի չկա: Ու նույն վիճակն ա գրեթե բոլոր ոլորտներում: Արդեն ամեն ինչ փոխելու ժամանակն ա”:
Միշոն

Նա նշել է, որ իր ասելիքն իրոք շատ է ու ընդհանրապես Հայաստանում է ասելիքը շատ. "Բայց վատն են ա, որ շատ խոսում են, բայց բան չեն ասում: Ուզում եմ ասողներ լինեն, ոչ թե խոսողներ”:

Աղբյուրը՝ http://bravo.am
Просмотров: 1779 | Добавил: VAN | Теги: ՌԵՓ, ՄԻՇՈ | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
wi-fi հումոր ODNOKLASSNIKI.RU Ամանոր կոմիքսներ աղջիկներ Բարսելոնա Անձնական Facebook ser VITAMIN CLUB aparan Ապարանբլոգ Աֆորիզմներ Գվարդիոլա Աղջիկամանիա ՄԻՇՈ Նեյմար google շախմատ Ապարանի Մեսսի Rap Բարսա Հետաքրքիր Բացահայտում ԹԵ բլոգ ՀԱԿՈԲՅԱՆ Էմմի (Տեսահոլովակ) new ԲԼՈԳԸ (տեսահոլովակ)( Music Հայաստան Մրցույթ 1.500.000» Նոր 10.000 Ապարան (Նկարներ) VitaMin Արթուր Մեսչյանը HT Hayko ՀՏ Հայկո գոլ հրդեհ ծխել 2012 Հարցազրույց լուսանկարներ Աշխարհ Twitter Euro 2012 Թոփ արտահայտություներ Հակոբյանի Հայկական Samsung Կանանց Antivirus Messi Ժամանակը 10 հայ այցելու Coca Cola Odnoklassniki Լոնդոն ինտերնետ NEWS blog video barca 11 Apple դժվար ապրուստ iPhone 5 երգ Կոմիքս կինո footboll եկեղեցի 2013 New year անժելա ok.ru anjela musik Ինիեստա ԵՂԵՌՆ Foto 100 no 150 Անժելա Սարգսյան գիրք 100 000 1200

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2025