Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, ''Բարսելոնա''-ի հարձակվող Լիոնել Մեսսին նոր ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: 1/8-րդ եզրափակչի` գերմանական ''Բայեր''-ի հետ պատասխան խաղում Մեսսին դարձավ 5 գոլի հեղինակ, իսկ ''Բարսելոնա''-ն ջախջախիչ հաղթանակ տոնեց 7:1 հաշվով: ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում Մեսսին արդեն 12 գոլ է խփել և կասկածից վեր է, որ նա կճանաչվի նաև մրցաշարի լավագույն ռմբարկու: ''Բարսելոնա''-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան այս խաղից հետո հայտարարել է, որ Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է: |