Մեր շաբաթն ուներ յոթը ժամ,
Մեր տարին՝ տասներկու օր,
Վաղահաս կարոտն իմ անսանձ,
Քո աչքերն է փնտրում դիլխոր:
Մեր աշունը անցավ արդեն
Եվ գարունը, կարծես, պիտի գար,
Ես հոգիս հառելով ճամփիդ,
Քո աչքերն եմ փնտրում անջիգյար:
Քո աչքերն եմ փնտրում անտարբեր,
Քո աչքերն եմ փնտրում ցրված
Եվ, պարապ մնալով, ընտրում
Քեզ համար խոսքեր չգրված:
Մեր անհունն ուներ մի սահման՝
Մի թաղման մեղեդի տխուր,
Ես աչքերդ էի փնտրում սիրահար,
Բայց գտնում էի աչքերդ անհուր։