APARANBLOG.DO.AM Կիրակի, 17.05.2026, 23:36
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով է ՀՀ Լավագույն Ֆուտբոլիստը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 394  
  

Պրոֆիլ
Կիրակի
17.05.2026
23:36

Вы вошли как: Гость IP Адрес: 216.73.217.84 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Հունվար » 23 » Մեր քնարերգության Վահագնը. Պարույր Սևակը Պետրոս Դուրյանի մասին
14:25
Մեր քնարերգության Վահագնը. Պարույր Սևակը Պետրոս Դուրյանի մասին


1872թ-ի այս օրը 21 տարեկանում մահացավ հայ նոր գրականության առաջին խոշոր սիրերգակ Պետրոս Դուրյանը: Նա հեռացավ երազելով իր տաղերի փոքրիկ ժողովածուի «արև տեսնելը», հեռացավ նույնիսկ առանց լուսանկար ունենալու: Տասնամյակներ շարունակ Սկյուտարի ազգային գերեզմանատանը` Պաղլար Պաշիի պողոտայի վրա, Պետրոս Դուրյանի շիրիմը դարձել էր ուխտատեղի: Տղաներն ու աղջիկները նրա նվիրական գերեզմանի մոտ են շշնջացել առաջին սիրո երդումները, ծերունիներն ու երիտասարդները երկյուղած համբույր են դրոշմել բանաստեղծի մահարձանին, մարմարե տապանաքարը ծածկվել է սքանչացումի այսպիսի անպաճույճ տողերով.

«Պաշտելի հիշատակիդ, ո~վ Դուրյան նվիրական»:
«Կաթիլ մի արտոսր ի շիրիմ Պ. Դուրյանի»:
«Արցունքս և հառաչանքս հիշատակիդ, ո~վ պաշտելի իմ Դուրյան»:
«Հանգիր ի շիրմաց` պարծանք քերթողաց»:
«Պետրոս Դուրյան, հանճար մեծ. պսակ քերթողաց Հայոց»:

«Հանգչի~ր քերթող, ի շիրիմիդ,
Հանգչի~ր ի սառ դամբանիդ,
Հանգչի~ր հոգի մելամաղձ,
Թո´ղ քեզ ատեն սիրտք նախանձ»:

Նա գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել է հրապարախոսությամբ, կատարել թարգմանություններ (Վիկտոր Հյուգո, «Թագավորը զվարճանում է», Շեքսպիր, «Մակբեթ» և այլն): )։ 1869–ին և 1871–ին «Օրագիր ծլին Աւարայրւո», «Մեղու», «Եփրատ», «Մամուլ» պարբերականներում տպագրել է տաղեր։ Դուրյանի թատերախաղերը նպաստել են հայ դրամատուրգիայի զարգացմանը։ Նա գրել է «Տարագիր Սիպերիա» այլաբանական ողբերգությունը, «Վահան և Շուշան կամ Հովիվք Մասյաց» (1867) հովվերգական մելոդրաման, ապա՝ «Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան» (1868), «Արտաշես աշխարհակալ» (1869), «Անկումն Արշակունի հարստության» (1870), «Ասպատակությունք պարսկաց ի Հայս կամ Ավերումն Անի մայրաքաղաքին Բագրատունյաց» (1870) պատմական ողբերգությունները; Անդրադարձել է հայոց պատմության այն անցքերին, երբ ժողովուրդն ազատագրական պայքարի է ելել օտար հրոսակների դեմ։

Դուրյանը հայ գրականության մեջ ստեղծել է ռոմանտիկական դրամային բնորոշ նմուշներ, որոնք, բացառությամբ «Տարագիր ի Սիպերիա»–ի և «Թատրոն կամ Թշվառներ»–ի, հեղինակի կենդանության օրոք բեմադրվել են «Թանրոն Օսմանիե»–ում և մեծ հաջողություն ունեցել։

Դուրյան-քնարերգակի ձայնն ամբողջ ուժով հնչել է 1871-ին, իսկ մինչ այդ նա ստեղծել է առավելապես քաղաքացիական երգեր: Նրա քնարական ամենամեծ արժեքներն ստեղծվեցին կյանքի վերջին տարում: «Սիրել»-ն ու «Դրժել»-ը, «Լճակ»-ն ու «Տրտունջք»-ը, «Թրքուհին» ու «Հեծեծմոնք»-ը բոլոր ժամանակների հայ քնարերգության ամենաբարձր գագաթներն են: 
Վ Բրյուսովը ասել է նրա մասին. «Պատանի Դուրյանը մնում է հայ պոեզիայի պատմության մեջ որպես վառ, հրաշեկ շտրիխ: Ի թիվս մյուս, ավելի հանդարտ բանաստեղծների` նա ցույց տվեց, թե ինչ է նշանակում ստեղծագործության մեջ «ավյունը»...»: Իսկ Պարույր Սևակը Դուրյանին համարում էր «մեր քնարերգության Վահագնը»:

Հիշեցնենք, որ Պետրոս Դուրյանի գանգը, որը մարմնից առանձնացվել է 1959 թ եւ պահվում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Մշակույթի նախարարությունը պատրաստվում է առաջիկայում այն զմռսել պատի մեջ:

 

Просмотров: 2656 | Добавил: VAN | Рейтинг: 4.5/2




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
wi-fi հումոր ODNOKLASSNIKI.RU Ամանոր կոմիքսներ աղջիկներ Բարսելոնա Անձնական Facebook ser VITAMIN CLUB aparan Ապարանբլոգ Աֆորիզմներ Գվարդիոլա Աղջիկամանիա ՄԻՇՈ Նեյմար google շախմատ Ապարանի լ տաքացում Մեսսի կծած Rap Բարսա Հետաքրքիր Բացահայտում ԹԵ բլոգ 25000 ՀԱԿՈԲՅԱՆ Էմմի (Տեսահոլովակ) new ԲԼՈԳԸ Music Մրցույթ Հայաստան Նոր Ապարան VitaMin Արթուր Մեսչյանը HT Hayko ՀՏ Հայկո գոլ հրդեհ ծխել 2012 Հարցազրույց Նոր ալիք լուսանկարներ Աշխարհ Twitter Euro 2012 Թոփ Հակոբյանի արտահայտություներ Հայկական Samsung Կանանց Antivirus Messi Ժամանակը 10 հայ այցելու Coca Cola Odnoklassniki Իրական Լոնդոն ինտերնետ Գործընթացը NEWS blog video barca Apple դիտումներ նյութերը դժվար ապրուստ iPhone 5 երգ Կոմիքս կինո footboll եկեղեցի 2013 New year անժելա ok.ru anjela musik Ինիեստա ԵՂԵՌՆ Foto Անժելա Սարգսյան գիրք 132.000

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2026