ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանը հորդորել է մոռանալ ազգային թիմի նախկին խաղացողներ Սամվել Մելքոնյանին և Լևոն Պաչաջյանին: Ըստ Հայրապետյանի` Պաչաջյանի խաղաոճը չի համապատասխանում ազգային հավաքականի խաղաոճին, իսկ Մելքոնյանը խայտառակ ֆուտբոլիստ լինելուց բացի նաև վատ մարդ է: ''Սամվել Մելքոնյանն այն մարդն է, ով շուռ գալով` հավաքականի ավագին ասում է. ''Էսքան եմ կարում, այսքան եմ վազում, արի դու վազի'': Հավաքականն իմ սեփականը չի ու ես իրավունք չունեմ արգելել լավ խաղացողին դուրս գալ խաղադաշտ'',- նշեց Հայրապետյանը: |