Միավորված ազգերի կազմակերպությունը որոշում է կայացրել, որ երկիր մոլորակի 7 միլիարդերորդ երեխան ծնվել է Ֆիլիպիններում: Այս մասին գրում է The Guardian-ը: Դանիցա Մեյ Կամաչո անունը կրող աղջիկը կշռում է 2.5 կգ և բժիշկների խոսքով «հիանալի տեսք» ունի: ՄԱԿ-ը նախօրոք հաշվարկել էր, որ Կամաչոն կդառնա 7 միլիարդերորդ երեխան, այդ պատճառով էլ կազմակերպության ներկայացուցիչները տորթով ծննդատուն են գնացել` երեխայի ծնողներին շնորհավորելու համար: Ընտանիքը ստացել է թոշակ և երեխայի ուսման համար դրամաշնորհ, ինչպես նաև մի քիչ գումար կամավորների կողմից, որ ընտանիքը կարողանա խանութ բացել: |