APARANBLOG.DO.AM Ուրբաթ, 29.03.2024, 12:10
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով կդառնա Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ այս տարի
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 252  
  

Պրոֆիլ
Ուրբաթ
29.03.2024
12:10

Вы вошли как: Гость IP Адрес: 3.232.108.171 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2013 » Մայիս » 18 » Լաչինի ազատագրումը (տեսանյութ)
12:04
Լաչինի ազատագրումը (տեսանյութ)

Ահա սրանով պետք է հպարտանալ ոչ թե ԲՐԻՏՎԱ ԲԱՆԴԱԺՆԵՐՈՎ:




Թշնամին ոչ միայն կանգնեցվեց Շուշիի մատույցներում՝ Զառիսլուում, այլև ջախջախվեց՝ ապահովելով մեր ազատամարտիկների առաջխաղացումը դեպի Լաչին, քանի որ Շուշին արդեն տվել էր Լաչինի բանալին…

Այո, մայիսը միշտ էլ բախտորոշ ամիս է եղել մեր ժողովրդի համար: Մայիսին են եղել Ավարայրի ու Սարդարապատի ճակատամարտերը: Մայիսին ազատագրվեցին նաև Շուշին ու Լաչինը:

Տարօրինակ մի բան կա գուցե այդ ամենի մեջ: Ամեն ինչ սկսվեց Շուշիից, որից հետո առաջ քաշվեց Լաչինի միջանցքի բացման խնդիրը:

Շուշիի օպերացիայից առաջ կար միջազգային փորձագետների իշխող դիրքորոշումը, որ եթե Հայաստանից եկող օգնություն չլինի, այսինքն Հայաստանից Լաչինը, Բերդաձորը, Զառիսլուն գրավելով հասնեն Շուշի, ապա նման դիրքային պայմանների առկայության դեպքում հայերին չի հաջողվի գրավել Շուշին Ստեփանակերտի ուղղությունից: Միայն ու միայն օդուժի կամ էլ մեծ տեխնիկայի առկայության շնորհիվ է իբր հնարավոր:

Բայց ինչպես պարզեց իրողությունը, Շուշին գրավվեց հակառակ դիտորդների կանխատեսումների՝ Ստեփանակերտի ուղղությունից, առանց օդուժի ու մեծ տեխնիկայի առկայության՝ բերդ ու պարիսպ, ժայռեր մագլցելով, համառ ու անձնազոհ պայքար մղելով:

Իսկ Շուշիում հաջողություն ունենալու դեպքում մերոնք սպասում էին, որ ադրբեջանական կողմը Կիրովի, Բերդաձորի կողմից Ղափան, Գորիս տարածքների վրա հարձակման կանցնի: Բացի այդ արդեն նախատեսված էր Շուշիի հաջողության դեպքում՝ Լաչինի օպերացիան: Ու բոլորովին էլ պատահական չէր սահմանամերձ այդ շրջանների պաշտպանությունը:

Շուշիի գրավումից հետո Լաչինի և այդ շրջանների բնակչությունը ճամպրուկային տրամադրության մեջ էր, սկսեցին աստիճանաբար թողնել իրենց տները: Բնակչությունը, բայց ոչ թե զինվորականները:

Հաջորդ քայլը Շուշիի ու Հայաստանի (Հանրապետության) կողմից Լաչինի ազատագրումն էր, հավանաբար հիշում եք «Կոլցո» օպերացիան: Ղարաբաղի համար միջանցք ստեղծելը: Իսկ միջանցք ստեղծելը Շուշիից՝ Զառիսլու, Բերդաձոր, Լաչին հասնելն էր, շրջակա գյուղերը ազատագրելը, որն էլ հեշտությամբ չտրվեց: Թշնամին զգում էր իր պարտությունը, բայց չէր նահանջում, վերջին ճիգով պաշտպանվում էր, դիմադրում: Կարողացավ պայթեցնել Բերդաձոր-Լաչին կամուրջը՝ կասեցնելու համար մեր ազատամարտիկների առաջխաղացումը:

Չարացած թուրքեր, չգիտեին, որ հարազատ տարածքն ազատագրողն առանց կամրջի կանցնի գետը: Կարճ ժամանակ, ընդամենը մեկ շաբաթ տևեց, և հայ ազատամարտիկները վերականգնեցին այն:

Նույն օրերին, Քեոսալարի անկումից հետո, Վարդանի ջոկատը, ինչպես նաև Շուշվա շրջանների փոքր գյուղերում տեղակայված մյուս ազատագրական ջոկատները, մաքրեցին այդ շրջանի փոքր գյուղերում տեղակայված թշնամու կրակակետերը՝ ապահովելով առաջխաղացումը դեպի Բերդաձոր:

Մայիսի 17-ին Վարդանը իր ջոկատով մտավ Բերդաձոր, որտեղ մնաց ընդամենը մեկ օր:

Այո, պարզապես թուրքերը չդիմացան: Բերդաձորը նույնպես մաքրեցին և մայիսի 18-ի երեկոյան կողմ Վարդանի ջոկատը Բերդաձորից դուրս եկավ, քանի որ Լաչին տանող ճանապարհը պայթեցված էր, ոտքով հասան Լաչին: … Որը և ազատագրվեց 18-ին:

-         Ա՜յ տղա, այս տարածքին այդպես թարս-թարս մի նայիր, այդ տարածքն արդեն մերն է: – Բերդաձոր-Լաչին վերջին ոլորանի բարձունքին թառած, Լաչին ցուցանակի հարևանությամբ, ուսումնասիրում էր Վարդանը Լաչինի շրջակայքը: Իսկ ներքևում արդեն Լաչինն էր, ալ բոցերի, ծխի մեջ ծածկված Լաչինը…

Թե թշնամին ինչպես էր պաշտպանվում, դրա մասին վկայում են ճանապարհներին թափված դիակները, մինչև այսօր էլ մնացած զինտեխնիկայի այրված, ջարդված հետքերը…

Գորիսի Տեղ գյուղով է ավարտվում Հայաստանի Հանրապետության վարչական տարածքը, մինչև Ղարաբաղի սահմանագիծը 80 կմ է՝ շրջադարձերով, իսկ ուղիղ գծով ավելի կարճ: Եվ այդ վայրերը իրար կապող միակ տարածքը Լաչինն է, բոլորն էլ լավ էին գիտակցում: Ահա թե ինչու Շուշիի ազատագրումից հետո ձնագունդը գլորվելով, մեծանալով ու մեծ թափ առնելով հասավ Լաչին:

-         Տղաները, Վարդանն արդեն Լաչինի մատույցներում էին, երբ մենք Հայաստանի կողմից շարժվեցինք դեպի Լաչին, օպերացիան ղեկավարում էր Դալիբալթայանը,- պատմում է Սմբատը: – Տեղ գյուղի մոտակայքում, Զաբուխ գյուղից վերև մեր ուժերի մեծ կուտակում կար, հսկայական մի ուժ, որը տեսանելի էր նաև նրանց կողմից: Եվ ստեղծվեց մի պահ, որ Ղարաբաղի ու Հայաստանի (Հանրապետության) կողմից կանգնած զինվորական կազմը բացարձակ դիրքային առավելություն ունեցավ: Լաչինը մնաց օղակի մեջ: Մեր երկու կողմերն էլ ցանկացած զենքով՝ գրադով, հրետանիով, նույնիսկ սովորական զենքով կարող էին Լաչինը վերցնել,- իմանում ենք Սմբատից:

Միակ տարբերակը Լաչինը թողնելն էր, այլապես անիմաստ զոհեր էին տալու, որին էլ գնաց հակառակորդը:

Գրաված Լաչինում մի ուրիշ տեսակ ոգևորություն էր: Չանախչեցի հասակավոր զինվորը, որտեղից որտեղ Լաչինում հայտնված ֆրանսուհի լրագրողին հևասպառ պատմում է առաջին գումարտակի, հրետանային գնդի, տանկային վաշտի, ինչպես նաև Վարդանի ջոկատների մուտքը Լաչին: Ֆրանսուհին հասկանում էր միայն պատմողի կիրքը, բայց մեկ է, հասկանում էր, ու ինքն էլ ուրախությունից ցնծալով թռչկոտում:

Այո, մի տեղ տներ էին վառվում, շենքեր: Զինվորները հաղթական համազարկեր էին տալիս: Սիսիանցի տղերքը արդեն պարում էին, ղարաբաղցի երկու զինվոր պատահածին կոնյակ էին հյուրասիրում:

«Դիվերսանտ Հովոն» նույն ինքը՝ Էջմիածնից Հովիկ Ալեքսանյանն է, որի մականունը Վարդանն էր կնքել, իսկ առիթը այսպես էր եղել: Կրկժանի գրոհի ժամանակ, գիշերով, սիսիանցի Գրիգորը զգուշացնում է՝ «Այ տղա, մատանիդ հանիր, գիշերով կարող է փայլել ու մեր տեղը մատնել»: Վարդանը ավելացրել է՝

-         Չգիտե՞ս, թե «այ տղա» կոչվածը ո՞վ է, «դիվերսանտ Հովոն է»: – Ու այդպես մնացել է դիվերսանտ Հովո, իհարկե, ոչ պատահական: Վարդանի հետ միասին շատ գաղտնի գործեր են արել Շահումյանում, Գետաշենում, Մարտունաշենում, Էրքեջում, Մանաշիդում:

Վերիշենի Արխ գյուղի մոտ, 500 մետր հեռավորությունից, բարձունքից թուրքերը կրակում էին: Վարդանի ջոկատը (Հովոն, Եղնիկ Վաչոն, Գևորը, Սամվելը…) դիրքավորված էր բաց դաշտում: Զրկված էր պաշտպանական հնարավորությունից: Գնդապետ Ֆելիքսի հանձնարարությամբ, առանց զոհերի, Վարդանի ջոկատը մեծ հմտությամբ կարողանում է լռեցնել թշնամու կրակակետը: Բայց քիչ հետո օդում երևում են երկու ուղղաթիռներ: Մեկը կրակ է բացում բաց դաշտում կանգնած «ՎԻԼԻՍ» մեքենայի վրա: Այդ ժամանակ զոհվում է մի ազատամարտիկ՝ փամփուշտը աչքն էր մտել: Վարդանն ու Վաչոն (Եղնիկ) գնդացրով թշնամու մի ուղղաթիռը ցած են գցում:

Բերդաձորը և շրջակա գյուղերը ազատագրելուց հետո Վարդանն ու Հովիկը հոգնած, ջարդված սպասում են «ՈՒՐԱԼ» մեքենայի վարորդ, բերդաձորցի Համոյին: Վերջինս Վարդանին խնդրել էր.

-         Վարդան ջան, մեր գյուղը, իմ տունը մի քանի կիլոմետր վերևում է, թույլ տուր մի ժամով գնամ, տեսնեմ՝ ինչ է մնացել իմ տնից, իմ մանկությունից…

Վարդանն, իհարկե, թույլ չտալ չէր կարող, չէր կարող նրան զրկել մանկության, պատանեկության հետ առնչվելու, պապերի ու հարազատների շիրիմներին այցելելու, հուշերով, հիշողություններով ապրելու հաճելի զգացողությունից: Ու հոգնած, ջարդված իրենք էլ հանգստանում են այդ ավերված տան հարևանությամբ ու համբերությամբ սպասում բերդաձորցի Համոյի վերադարձին: Իսկ Համոյի գյուղը՝ Տասը Վերստի գյուղն էր, Բերդաձորից ընդամենը 2.3 կմ հեռավորության վրա, որը նույնպես ազատագրված էր:

-         Տղերք, էս ի՞նչ եք անում,- լսվում է օպերատոր Սամվելի ձայնը: Չես տեսնում, Լաչինն ենք գրավել,- պատասխանում են բեռնատարի թափք բարձրացող տղերքը:

-         Դե մի երգ ասեք…,- խառնաշփոթի մեջ կարծես խլանում է Սամվելի ձայնը:

Բայց չէ, լավ էլ լսվում է: Այդ խոսքի վրա տղերքը վեր են բարձրացնում ավտոմատները ու՝ ճատ-ճատ-ճատ: Երկինքը կարծես պայթում է այդ ճարճատյունից…

-         Ախպեր ջան, արդեն հինգ տարի է՝ մենք այս երգն ենք երգում: – Ու այս խառնաշփոթ, թուրքական այրվող զորանոցի առաջ կանգնած էր Վարդան հրամանատարը: Այստեղ էլ Սմբատը հանդիպում է Վարդանին, գրկախառնվում են երկու ընկեր, մի քանի րոպե լուռ վայելում հաղթանակի բերկրանքը…

Զինակիցների հետ Վարդանն արդեն համեստորեն վայլել էր հաղթանակի ու ուրախության իր բաժինը ու հիմա ամուր գրկվել էր անբաժան բաճկոնի մեջ:

-         Դուշման, մի բան ասա, նկարեմ,- ձայնում է Սամվելը:

-         Այսօր արդեն մեկ անգամ նկարել ես,- ու խոսքը կտրում՝ «Ուշ է, տղերք, գնացինք Ղուբաթլի…»:

Մտել են Լաչին ու այնտեղ երկար չեն մնացել: Չեն մասնակցել Լաչինի ազատագրման, գրավման ուրախությանը: Հաղթանակի հաճույքը վայելելու ընդամենը մի քանի րոպե են ունեցել: Ղուբաթլիից, որը Լաչինից 15-20 կմ հեռավորության վրա էր, հարձակման վտանգ կար: Իր «Տառապյալների ջոկատով» գնաց մշտապես վնասազերծելու Ղուբաթլիի ճանապարհը՝ Թուսուպի վտանգավոր պահակակետը: Գնաց, նույնիսկ մեկ պահ չգտավ գոնե մեկ կադր լուսանկարվելու: Շատ էր շտապում, հավանաբար գիտեր, թե ուր է գնում, ինչ թիրախի բերան փակելու է գնում: Գնաց կանխելու Լաչինին սպառնացող վտանգը, որպեսզի վերջինիս հաղթանակը վերջնական ու հաստատուն լինի…

1993թ. օգոստոսի 22-31-ը ադրբեջանական ուժերը ծանր պարտություն կրելով թողեցին Ֆիզուլին, Ջաբրայիլը, Ղուբաթլին, Զանգիլանը: Ափսոս, որ նա չտեսավ այդ հաղթանակը:

Ինչ ժլատն է այս տղան իր հանդեպ, Աստված իմ: Լուռ, չհամարձակվելով գեթ մեկ պահածո վերցնել, լավ գիտեին Վարդանին, դրանից շատ էր նեղվում, հետևեցին նրան:

Բերդաձորցի Համոն գործի գցեց իր երկաթե նժույգը, և տղաները ուշքի եկան միայն այն ժամանակ, երբ Հայկն ու Արամը («Պովր») մեկ գնդակ նվիրեցին ճանապարհին ճողոպրել չհասցրած թուրքին:

Երկրորդ կիլոմետրի ճանապարհի ձախ մասում թշնամու լքված «ԳՐԱԴՆ» էր կանգնած, բոլորովին նոր, 40 լիցքով: Վարդանը ոչ մեկին թույլ չտվեց մոտենալ, գիտեր, նահանջի ժամանակ ական են թողնում տեխնիկայի մեջ: Մոտեցավ, զննեց, տեղանքին անծանոթ էին: Չորս կողմը զննեց ու ետ դարձավ.

-         Ամեն ինչ կարգին է, ափսոս չենք կարող տանել:

Արդեն մութ էր: Մի մեծ լուսին էր կախվել Հազարու կիրճի թանձր անտառների վրա: Ճանապարհը անցնում էր անանցանելի վայրերով և խիստ վտանգավոր էր:

Երեք օր ոտքով Զառիսլուից Փաթալիփա, Բերդաձոր ճամփա ընկած տղաները հաց չունեին: Հաց չկար նաև Փաթալիփայի մոտ տեղաբաշխված թալինցիների ջոկատում: Հաց չունեին նաև մնացած տղաները: Բայց բոլորի տրամադրությունը, ոգին բարձր էր, կատակում էին, երգում՝ Սասունից ու Մուշից գաղթած ծնողների երգերը: Կիրճերը կրակոցներով էին լցվել և հայտնի չէր, կռվի՞, թե՞ ուրախության կրակոցներ էին դրանք:

Այդ ամենը մեկ ակնթարթի պես գալիս ու անցնում է Վարդանի աչքի առջևով, և, հանկարծ, հայտնի ազդանշանային կրակոցը կտրում է Վարդանի մտքի թելը: Կանգ առան, մեքենային մոտեցան չորս հոգի ու Վարդանին զեկուցեցին, որ գրաված գյուղն են պահում արդեն մեկ օր, բայց ոչ փոխարինող կա, ոչ էլ ուտելիք ունեն:

-         Վարդանը մեքենան Լաչին ետ դարձրեց: Եվ եթե չլինեին այդ տղաները, մեր տղաներն էլ այդ օրը սոված կմնային,- ասում է օպերատոր Սամվելը:

Արցախյան գոյամարտը՝ կորուստների ու ձեռքբերումների ոլորաններում, հանգեց վերստին կենաց կռվին ու զենքին ապավինելու ճշմարտությանը, և այն իր անշրջելի տրամաբանությամբ թշնամուն ստիպեց հաշվի նստել ուժի հետ ու նահանջել: Թերահավատի աչքը բացեց, հաստատեց մեր գոյատևման իրավունքը:

Ղարաբաղի Հանրապետությունը ծանր շրջապատման պայմաններում ճաշակեց աշխարհից մեկուսացված լինելու ողջ դառնությունը: Այդ առումով ոչ միայն հայ ժողովուրդը, այլ ողջ մարդկությունը պարտք է Լաչինի մարդասիրական միջանցքի մարդասիրության գնդի ռազմիկներին, որով արդեն շուրջ 5 տարի է՝ Արցախ աշխարհը կապվում է ինչպես մայր հայրենիքի, այնպես էլ աշխարհի հետ:

Այո, Հայաստանը Արցախին կապող այդ միջանցքը խարհրդանշական անուն ունի՝ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ: Գուցե այլ անուն կարելի էր գտնել: Սակայն, ինչպես ոչինչ պատահական չէ այս աշխարհում, այնպես էլ այս անվան ընտրությունը, որ ցույց է տալիս հայոց ազատագրական պայքարի բուն ենթաշերտերից մեկը՝ մարդասիրությունը: Հայոց պայքարը սոսկ ազգային խնդիր չէ, ընդհակառակը, իր էության մեջ խորապես համամարդկային է ու հետապնդում է հոգևոր արժեքների հաստատման նպատակ:

Հատված Ամալյա Եդիգարյանի

«Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացե՛ք» գրքից

Տեսանյութը՝




Просмотров: 3136 | Добавил: VAN | Теги: Լաչին | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024