APARANBLOG.DO.AM Կիրակի, 17.05.2026, 22:11
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Գնահատեք Բլոգը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 185  
  

Պրոֆիլ
Կիրակի
17.05.2026
22:11

Вы вошли как: Гость IP Адрес: 216.73.217.84 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2011 » Հոկտեմբեր » 30 » Կուենկան` գոլ, Դեուլոֆեուն` նորամուտ (30/10/2011)
12:14
Կուենկան` գոլ, Դեուլոֆեուն` նորամուտ (30/10/2011)

Կուենկան` գոլ, Դեուլոֆեուն` նորամուտԵրեկ Լա Մասիայի ևս 1 սան նշեց իր նորամուտն առաջին թիմում: Խոսքը Ժերարդ Դեուլոֆեուի մասին է: Իսկ Իսաակ Կուենկան մասնակցեց ողջ խաղին, դարձավ գոլի հեղինակ և լավագույններից էր խաղադաշտում:

Բացի Մեսսիից, ով իր հերթական հեթ - տրիկը ձևակերպեց և Լա Լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 13 - ի, երեկվա խաղում առանձնացան նաև Կուենկան ու Դեուլոֆեուն: Առաջին դարձավ գոլի հեղինակ, իսկ 2 - րդը նշեց իր նորամուտն առաջին թիմում:

 

2 խաղն անընդմեջ Կուենկան մեկնարկային կազմում էր: Կամպ Նոուն նման բանի առաջին անգամ ականատես եղավ, քանզի Չեմպիոնների լիգայում Պլզենի դեմ Իսաակը դուրս եկավ փոխարինման, իսկ նախորդ խաղը մրցակցի դաշտում էր:

 

Շրջանցեց փորձարու Ավատին


Կուենկան, ով 2 - րդ անընդմեջ խաղին մասնակցեց ամբողջությամբ, 49 - րդ րոպեին փայլուն փոխանցում ստացավ Ադրիանոյից` դուրս գալով մեն - մենակ: Թվում էր, թե 20 - ամյա հարձակվողը չի դիմանա Մալյորկայի բազմափորձ դարպասապահ Ավատի և մարզադաշտի մոտ 100000 - ոց ճմշմանը: Բայց դա միայն թվում էր, քանի որ Բարսելոնա Բ - ի հարձակվողը շատ հանգիստ շրջանցեց դարպասապահին ու գնդակը սարնասրտորեն ուղղարկեց մրցակցի դարպասը: Խաղից հետո Պեպն այդ դրվագի և Կուենկայի խաղի մասին ասաց. "Իսաակը շատ լավ խաղաց: Դարպասի դիմաց նա գիտի, թե երբ պետք է առաջ ընթանա և թե երբ է հարկավոր փոխանցում կատարել: Մենք շատ գոհ ենք, որ նա գոլի հեղինակ դարձավ":

 

Դեուլոֆեու` նորամուտ 5 ամիս ուշացումով


Լա Մասիայի տոնը չավարտվեց Կուենկայով: Իսաակի գոլից մի քանի րոպե անց` հանդիպման 63 - րդ րոպեին, Վիլյայի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ժերարդ Դեուլոֆեուն: Հանգամանքների բերումով, Դեուլոֆեուն իր նորամուտն առաջին թիմում նշեց այն ժամանակ, երբ լրանում էր Ինիեստայի նորամուտի 9 - րդ տարին: 2002 թվականի հոկտեմբերի 29 - ին Բարսայի այժմյան 8 համարը նշեց իր նորամուտն առաջին թիմում` փոխարինման դուրս գալով Չեմպիոնների լիգայի Բրյուգեի դեմ խաղում:

 

Իրականում Ժերարդն իր նորամուտն առաջին թիմում պետք է նշեր դեռ նախորդ մրցաշրջանում` Ռեալ Սոսյեդադի դեմ խաղում: Մրցաշրջանի վերջում, երբ ամեն բան վճռված էր, Պեպի թիմը Անոետայում պարտվեց Սոսյեդադին 2 - 1 հաշվով: Դեուլոֆեուն պատրաստվում էր մտնել խաղադաշտ, սակայն Միլիտոն վնասվածք ստացավ և Գվարդիոլան ստիպված էր պաշտպան դուրս բերել մարզադաշտ: Ամեն դեպքում Դեուլոֆեուն պաշտոնական խաղում խաղադաշտ դուրս եկավ առաջին թիմի կազմում և դարձավ Պեպի օրոք իր նորամուտն առաջին թիմում նշած 19 - րդ ակումբի սանը:

 

Նախորդ մրցաշրջանում Դեուլոֆեուն խաղում էր միայն Խուվենիլ Ա - ում: Վերջինս երեկ խաղաց Սարագոսայի իրենց հասակակից թիմի դեմ մրցակցի դաշտում և հաղթեց 1 - 3 հաշվով: Երբ Խուվենիլ Ա - ի խաղացողներն ավտոբուսով վերադառնալիս են եղել Բարսելոնա, տեղեկացել են, որ իրենց նախկին խաղընկերն արդեն նշել է նորամուտն առաջին թիմում:

 

Просмотров: 996 | Добавил: VAN | Теги: ֆուտբոլ | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
wi-fi հումոր ODNOKLASSNIKI.RU Ամանոր կոմիքսներ աղջիկներ Բարսելոնա Անձնական Facebook ser VITAMIN CLUB aparan Ապարանբլոգ Աֆորիզմներ Գվարդիոլա Աղջիկամանիա ՄԻՇՈ Նեյմար google շախմատ մարտի 8 Ապարանի Մեսսի գիտե՞ք Rap Բարսա Հետաքրքիր Բացահայտում ԹԵ բլոգ ՀԱԿՈԲՅԱՆ Էմմի new (Տեսահոլովակ) ԲԼՈԳԸ Music Մրցույթ Հայաստան Նոր Ապարան VitaMin Արթուր Մեսչյանը HT Hayko ՀՏ Հայկո գոլ հրդեհ ծխել 2012 Հարցազրույց լուսանկարներ Աշխարհ Twitter Euro 2012 Թոփ արտահայտություներ Հակոբյանի Հայկական Samsung Կանանց Antivirus Messi Ժամանակը հայ 10 այցելու Coca Cola Odnoklassniki Դատի Լոնդոն ինտերնետ NEWS blog video barca 11 Apple դժվար ապրուստ iPhone 5 կրիմինալ երգ Կոմիքս կինո footboll gangam եկեղեցի 2013 New year անժելա mews ok.ru anjela musik Ինիեստա ԵՂԵՌՆ Rap & Hip-Hop Foto lizbon 5 Անժելա Սարգսյան գիրք

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2026