Որոշ լրատվամիջոցներ այս երգը տարածեցին իբրև նոր երգ: Մինչդեռ, ArmStar.am-ի հետ զրույցում Ջոնի Կարապետյանը նշեց որ, երգը գրվել է դեռևս անցյալ տարվա ապրիլին: ՛՛Երգը ծնվել է տղաների լավ խաղից ոգևորությունից ու նվիրել եմ մեր հավաքականին: Շուտով պատրաստում ենք նաև տեսահոլովակ այդ երգի հիման վրա: Տեսահոլովակը փոքր-ինչ տարբերվելու է իմ մնացած տեսահոլովակներից, քանի որ ես այնտեղ չեմ երևալու, լինելու են միայն կադրեր մեր տղաների լավագույն ելույթներից:
Չեմ ուզում այնպես դիտվի, իբրև թե երգի միջոցով ուզում եմ նաև ինձ PR անել: Ի դեպ Ջոնին ֆուտբոլասերներին ու ֆուտբոլիստներին նվիրում է իր իսկ հեղինակած երգը. ՛՛Երգը թող մինչև վերջ էլ տեսահոլովակով նվեր լինի մեր ֆուտբոլիստներին ու ֆուտբոլասերներին: Երաժշտության ու խոսքերի հեղինակը ես եմ, գործիքավորումը կատարել է Արման Հարությունյանը, միքս՝ ՛՛Asparez studio՛՛ - ում: Նախապես հաղթանակ եմ մաղթում մեր հավաքականին Դանիայի հետ խաղում՛՛,- ավելացրեց Ջոնին: Նշենք, որ տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում է Հայաստան - Դանիա հանդիպման օրը՝ սեպտեմբերի 10-ին:
|