Ֆուտբոլի Իտալիայի «Ա» Սերիայում մեկնարկել է 25-րդ տուրը, որի խաղային առաջին օրվա համար նախատեսված երկու հանդիպումներն էլ ավարտվել են:
«Պարման», որը մրցակցի հարկի տակ ուժերն էր չափում «Ջենոայի» հետ, հանդիպման 53-րդ րոպեին հաշվի մեջ առջեւում էր երկու գնդակի առավելությամբ: Սակայն հյուրերը չկարողացան պահպանել հաղթական հաշիվը` երկու գնդակ ընդունելով 78-րդ եւ 90-րդ րոպեներին: «Ջենոայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել արգենտինացի Ռոդրիգո Պալասիոն:
Իսկ տուրի կենտրոնական խաղում, որը կայացավ «Սան-Սիրո» մարզադաշտում, միմյանց հետ հարաբերությունները պարզեցին ընթացիկ առաջնության հաղթողի կոչման երկու գլխավոր հավակնորդները` «Միլանը» և «Յուվենթուսը»:
Առաջատարներին վայել խաղը, որը հաճելի լարվածության մեջ պահեց «Ա» Սերիայի սիրահարներին, ի վերջո ավարտվեց ոչ-ոքի` 1-1 հաշվով:
ՋԵՆՈԱ - ՊԱՐՄԱ` 2-2 0-1 - Մասսիմո Գոբի (6'), 0-2 - Սերժիո Ֆլոկարի (53'), 1-2 - Ռոդրիգո Պալասիո (78'), 2-2 - Ռոդրիգո Պալասիո (90'):
ՄԻԼԱՆ - ՅՈՒՎԵՆԹՈՒՍ` 1-1 1-0 - Անտոնիո Նոչերինո (15'), 1-1 - Ալեսանդրո Մատրի (83'): |