APARANBLOG.DO.AM Ուրբաթ, 29.03.2024, 08:53
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով կդառնա Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ այս տարի
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 252  
  

Պրոֆիլ
Ուրբաթ
29.03.2024
08:53

Вы вошли как: Гость IP Адрес: 3.238.228.237 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Հոկտեմբեր » 25 » iPhone 5-ը Հայաստանում դեռևս պաշտոնապես ներկայացված չէ, բայց արդեն վաճառվում է 549-675 հազ դրամով
17:09
iPhone 5-ը Հայաստանում դեռևս պաշտոնապես ներկայացված չէ, բայց արդեն վաճառվում է 549-675 հազ դրամով


iPhone5 սմարթֆոնների պաշտոնական ներկայացումը Հայաստանում սպասվում է 2012 թվականի վերջին: Սակայն որոշ խանութներ արդեն սկսել են iPhone5-ի վաճառքը:


«Օրանժ Արմենիա» ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը Tert.am-ին հայտնեց, որ «Օրանժ Արմենիան» Հայաստանում միակ ընկերությունն է, որը Apple ընկերության կողմից պաշտոնապես լիազորված է իրականացնել iPhone հեռախոսների վաճառքը Հայաստանում: «iPhone 5-ը պաշտոնապես լիազորված ներկրողից բացի, Հայաստանում վաճառվում է նաև ոչ պաշտոնական վաճառողների, կրպակների կամ անհատների կողմից: Այդ հեռախոսները, բնականաբար, Հայաստան են հասնում տարբեր անուղղակի ճանապարհներով: Սակայն, ամբողջ աշխարհում iPhone-ը վաճառվում է բջջային օպերատորների կողմից` հատուկ սակագնային պլաններով»,- ասաց Լ. Մարտիրոսյանը:


Նալբանդյան 3, 1/1 հասցեում գործող նորաբաց iMall խանութ-սրահը Apple ընկերության պաշտոնական ներկրող է: Խանութի աշխատակից Կարեն Հակոբյանի խոսքերով՝ Հայաստանում Apple-ի անմիջական ներկայացուցիչ չկա. «Մենք պարզապես ներմուծող խանութ ենք և իրավունք չունենք iPhone վաճառելու, քանի դեռ Apple ընկերության հետ պայմանագրով աշխատող «Օրանժ» ընկերությունը չի սկսել iPhone 5-ի վաճառքը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Կ. Հակոբյանը:


ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պարզաբանեցին, որ ՀՀ-ում պաշտոնական ներկայացուցիչ ունեցող ապրանքատեսակների ներմուծումը իրականացվում է ընդհանուր կարգով։ «ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն որևէ մաքսային ձևակերպումների առանձնահատկություններ, եթե պաշտոնական ներկայացուցչության կողմից մաքսային մարմիններին չեն ներկայացվել հիմնավոր, միջազգայնորեն ճանաչված իրավունքներ տվյալ ապրանքատեսակների` որպես մտավոր սեփականություն ճանաչելու և դրանց այլ երկրներում ազատ վաճառքի սահմանափակումների վերաբերյալ»,- ՊԵԿ-ից փոխանցեցին Tert.am-ին:


Նալբանդյան 50/175-ում գործող iPhone.am խանութ սրահում արդեն սկսվել է iPhone 5-ի վաճառքը: Tert.am-ի հետ զրույցում խանութի վաճառող Արամ Ժամագործյանն ասաց, որ iPhone 5-ը իրենց խանութում սկսել է վաճառվել է հոկտեմբեր ամսվանից: Գնորդների քանակությունը բավականին մեծ է: Ինչ վերաբերում է այն հարցին, թե հատկապես ո՞ր սեռի ներկայացուցիչներն են ձեռք բերում iPhone 5, Արամ Ժամագործյանը պատասխանեց, որ շատ են ձեռք բերել հատկապես արական սեռի ներկայացուցիչները, որոնցից շատերը ցանկացել են փոխարինել իրենց iPhone 4-ը նոր մոդելով:


Սմարթֆոնի`խանութում ներկայացված գները՝ 575,000-675,000 դրամ, ըստ խանութի աշխատակցի որոշվել են մաքսազերծումով և համապատասխանում են iPhone 5-ի շուկայական գներին: Խանութը iPhone5-ը ձեռք է բերել պաշտոնական վաճառակետերից, մեզ մոտ այն լիցենզավորված է վաճառվում»:

 

Էլեկտրոնային տեխնիկայի վաճառքով զբաղվող մեկ այլ խանութում՝ Mynotebook.am-ում էլ այս սմարթֆոնի 16 ԳԲ-անոց տարբերակը վաճառվում է 549. 000 դրամով։ Ի դեպ, այս գինը համացանցում, մասնավորապես Facebook-ում ակտիվորեն գովազդվում է որպես «ամենամատչելի գինը Հայաստանում»։


Ըստ ՊԵԿ-ի տրամադրած տվյալների մինչև նախորդ շաբաթավերջ ՀՀ-ում մաքսային ձևակերպում են ստացել 76 հատ iPhone 5 մոդելի հեռախոսներ: «Մինչև Apple ընկերության կողմից iPhone 5 հեռախոսի պաշտոնական վաճառքի սկսելը, այլ անձանց կողմից տվյալ ապրանքի ներմուծումը, վաճառքի իրականացումը, կամ օգտագործումը ՀՀ օրենսդրությամբ սահմանափակված չէ»,- հայտնեցին ՊԵԿ-ից:

 

Լիազորված երկրներում յուրաքանչյուր նոր iPhone մոդելի վաճառքների մեկնարկի համար Apple ընկերությունը կազմում է հստակ ժամանակացույց : Ինչպես տեղեկացրեց Լիլիթ Մարտիրոսյանը, «Օրանժ» ընկերությունը շարունակում է բանակցություններն Apple ընկերության հետ, որպեսզի iPhone 5-ը Հայաստանում պաշտոնապես լինի մինչև տարեվերջ: iPhone 5-ի գինը «Օրանժ Արմենիան» կհայտարարի վաճառքի մեկնարկի հետ միաժամանակ:

 

iPhone 5-ը պաշտոնապես արդեն ներկայացվել է 31 երկրներում, որոնց թվում են Բելգիան, Չեխիան, Իտալիան, Իսպանիան և այլն: Մինչև տարվա վերջ սմարթֆոնը կհայտնվի ավելի քան 100 երկրներում: ԱՄՆ-ում iPhone 5-ը վաճառվելու է 199-399 դոլարի սահմաններում: iPhone 5 սմարթֆոնը, պաշտոնական ներկայացումից հետո` առաջին երեք օրերում, աշխարհում վաճառվել է 5 միլիոն քանակով:

Просмотров: 900 | Добавил: VAN | Теги: news | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024