Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով մկանային վնասվածք էր ստացել գավաթային խաղում, ամենայն հավանականությամբ, կկարողանա խաղալ հունվարի 8-ին, Պրեմիերայի շրջանակներում, Էսպանյոլի հետ կայանալիք հանդիպմանը: Նրա խոսքերի համաձայն, շուտով նա կվերականգնվի: «Հանգիստ եղեք»,- երկրպագուներին կոչ է արել Ինիեստան: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին, Հոպիտալետեի հետ կայացած հանդիպման առաջին կեսում, Ինիեստան վնասվածք էր ստացել և ստիպված էր եղել փոխարինվել: Նշվում էր, որ վերականգնման համար նրան անհրաժեշտ կլինի շուրջ 15 օր: |