APARANBLOG.DO.AM Կիրակի, 17.05.2026, 22:11
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ?
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 806  
  

Պրոֆիլ
Կիրակի
17.05.2026
22:11

Вы вошли как: Гость IP Адрес: 216.73.217.84 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Հունվար » 26 » Ինչի մասին կարելի է խոսել աղջկա հետ.
14:59
Ինչի մասին կարելի է խոսել աղջկա հետ.
  
Բարև, մեծարգո երիտասարդ: Այսօր մենք կքննարկենք մի թեմա, որի պատասխանը փնտրել և փնտրում են երիտասարդների մեծ մասը` ինչի մասին կարելի է խոսել աղջկա հետ:

Այսինքն, պատկերացնենք, դու հանդիպում ես այդ լուսաշող և սրբազան արարածին ինչ-որ մի վայրում, քչից-շատից ծանոթանում, և… Non Stop! Ինչի մասին կարելի է խոսել նրա հետ, որպեսզի նա չհամարի քեզ տաղտկալի և սահմանափակ? Այստեղ երևաց քո առաջին սխալը, մեծարգո երիտասարդ. Նախ` սրբազան ու լուսաշող էակ լինելուց առաջ նա մարդ է , իմ և քո նման, թանկագինս: Այնպես որ խոսքային կամ գաղափարային սխալներից վախենալ պետք չէ, նա էլ քո պես մարդ է ` բարդույթներով և սխալվելու իրավունքով:


Հայտնի փաստ է, որ իգական սեռի մեծ մասը սիրում է ականջներով: Ինչի մասին ես դու խոսում ընկերներիդ հետ? Երաժշտության, կինոյի, փիլիսոփայության թե համակարգչային նոր խաղերի? Հավատա, որ այդ թեմաներից յուրաքանչյուրն էլ կարող են օգնել <<կպցնել>> տվյալ աղջկան: ԱՅՆՔԱՆ ԷԼ ԿԱՐևՈՐ ՉԷ, ԹԵ ԻՆՉ ԵՍ ԴՈՒ ԱՍՈՒՄ, ԱՅԼ ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՍ ԴԱ ԱՍՈՒՄ:

Այսպիսով, ներքևում բերված են մի քանի պարզ կանոններ, որոնց օգտագործումը քեզ կօգնեն աղջկան հետաքրքրելու ոչ այնքան հեշտ գործում:
1. Ժպիտ.

Եկ հիշենք, մեծարգո երիտասարդ, իսկ քեզ դուր են գալիս թթված և մռայլ դեմքերով մարդիկ, այդ թվում նաև աղջիկները? Ամենայն հավանականությամբ` ոչ:  Իսկ ինչու աղջկան պետք է դուր գան այդպիսի տղաները: Ժպտա, մարդիկ սիրում են երջանիկ ապուշներին կենսախինդ մարդկանց: Բացի դրանից, դու ցույց ես տալիս, որ քեզ դուր է գալիս նրա ներկայությունը` ավելացնելով քո շանսերը:

2.  Կոմպլիմենտներ.

Կազմում են աղջկա հետ ճիշտ խոսակցության հիմքը: Հաճոյախոսություններ ասա նրան, բայց ոչ այնքան , որ խեղճ աղջիկը խեղդվի դրանց ծովում, և սկսի լուրջ չընդունել քո կոմպլիմենտները: Կարող ես ասել , թե ինչքան գեղեցիկ կամ խելացի է նա, թե ինչպիսի յուրօրինակ աքսեսուար է կրում: Մնացածը թողնում եմ քո երևակայությանը: Կարևորը` անկեղծ լինի կամ հնչի:

3. Շատ մի պատմիր քո մասին.

Հետաքրքրվիր, թե ինչ նպատակներ ունի, որտեղ է սովորում կամ աշխատում, ինչ հետաքրքրություններ ունի: Հավատա, նրան հաստատ չի հետաքրքրի երեք ժամանոց պատմությունը այն մասին, թե ինչպես դու գրեցիր քո նոր դիսերտացիան: Սակայն այս անգամ ևս պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը: Եթե միայն նրա մասին խոսեք, աղջկա մոտ կարող է այնպիսի զգացողություն առաջանալ, թե ինքը հարցաքննման է: Պատմիր նաև քո մասին, բայց մանրամասնությունների հետևից մի ընկիր:

4. Մի օգտագործիր հայհոյանքներ կամ վիրավորական բառեր.

Եթե նույնիսկ դու դրանք օգտագործում ես լրիվ ուրիշ մարդու հասցեին, մեկ է, որակավորվում ես որպես գռեհիկ և անկուլտուրական անձ:

5. Մի ձգտիր ցույց տալ նրան քո գերազանցությունը.

Այո, այո, բոլորս էլ գիտենք , որ դու աշխարհի ամենախելացին և զարգացածն ես, բայց փորձիր այդ գիտելիքներդ փոքր-ինչ մի կողմ դնել: Եթե խոսք է գնում, ասենք, Մոեմի <<Թատրոն>> ստեղծագործության մասին, իսկ դու տեսնում ես, որ նա ակնհայտորեն չի կարդացել դա, պետք չէ հարցնել <<Իսկ դու այն կարդացել ես?>>` ստիպելով, որ քո ներկայությունը նրա մոտ ասոցացվի իր թերարժեքության զգացումով: Ուղղակի փորձիր խոսակցությունը ստեղծել այն թեմայի շուրջ, որից երկուսդ էլ գլուխ եք հանում: Վասնզի, մեծարգո երիտասարդ, եթե պարզվեց , որ դու նրանից հետ ես մնում զարգացվածության մակարդակով, աղջիկը ուղղակի կսկսի քեզ վերևից նայել:

6. Մի դարձիր նրա ընկերուհին.

Սա տղայի համար ամենավտանգավոր երևույթներից մեկն է: Երբեմն` նրան անընդհատ սփոփելով և <<Vogue>> ամսագրի վերջին համարը բուռն քննարկելով` ավտոմատիկ կերպով սկսվում ես դասվել նրա ընկերուհիների շարքին: Արական սեռի ընկերուհի, որի մոտ միշտ կարելի է լացուկոծ սարքել պատռված զգեստի կամ ջարդված <<կաբլուկի>> համար: Ինչպես նշեցի, սա ամենավտանգավոր երևույթներից մեկն է , քանի որ տվյալ դեպքում նա քեզ այլևս չի դիտարկում որպես տղամարդ:
Շփվիր նրա հետ, խոսիր հետաքրքրություններից, բայց միայն որոշակի դիստանցիա պահպանելով:

Իհարկե, բոլոր աղջիկներն էլ շատ տարբեր են, և ընդհանուր սահմանում գտնելն ուղղակի անհնար է, բայց վերոնշյալ կանոնները գործում են աղջիկների, շուրջ 80 %–ի վրա:
Ամենայն հաջողություն եմ մաղթում քեզ: Կպցնենք ՁԵՆ ՀԱՆԵՔ
Просмотров: 4456 | Добавил: VAN | Рейтинг: 3.0/2




Всего комментариев: 4
0  
3 Վարս   (26.01.2012 18:13) [Նյութ]
Շատ հումորային էր, ապրեք...:ՃՃ Իսկ աղջիկների համար ե՞րբ եք նույն թեմայով նյութ տեղադրելու....

0  
4 VAN   (26.03.2012 16:42) [Նյութ]
ՇՈՒՏՈՎ

+1  
1 Վարս   (26.01.2012 15:17) [Նյութ]
Ո՞վ է այս նյութի հեղիկանկը... :ՃՃՃ Զվարճալի էր բավականին...

0  
2 VAN   (26.01.2012 15:25) [Նյութ]
ES VARS JAN ( MASAMB) cool cool cool

w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
wi-fi հումոր ODNOKLASSNIKI.RU Ամանոր կոմիքսներ աղջիկներ Բարսելոնա Անձնական Facebook ser VITAMIN CLUB aparan Ապարանբլոգ Աֆորիզմներ Գվարդիոլա Աղջիկամանիա ՄԻՇՈ Նեյմար google շախմատ մարտի 8 Ապարանի Մեսսի գիտե՞ք Rap Բարսա Հետաքրքիր Բացահայտում ԹԵ բլոգ ՀԱԿՈԲՅԱՆ Էմմի new (Տեսահոլովակ) ԲԼՈԳԸ Music Մրցույթ Հայաստան Նոր Ապարան VitaMin Արթուր Մեսչյանը HT Hayko ՀՏ Հայկո գոլ հրդեհ ծխել 2012 Հարցազրույց լուսանկարներ Աշխարհ Twitter Euro 2012 Թոփ արտահայտություներ Հակոբյանի Հայկական Samsung Կանանց Antivirus Messi Ժամանակը հայ 10 այցելու Coca Cola Odnoklassniki Դատի Լոնդոն ինտերնետ NEWS blog video barca 11 Apple դժվար ապրուստ iPhone 5 կրիմինալ երգ Կոմիքս կինո footboll gangam եկեղեցի 2013 New year անժելա mews ok.ru anjela musik Ինիեստա ԵՂԵՌՆ Rap & Hip-Hop Foto lizbon 5 Անժելա Սարգսյան գիրք

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2026