APARANBLOG.DO.AM Կիրակի, 07.12.2025, 04:56
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Գնահատեք Բլոգը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 184  
  

Պրոֆիլ
Կիրակի
07.12.2025
04:56

Вы вошли как: Гость IP Адрес: 216.73.216.87 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Մարտ » 23 » Լուս Լամբարյան:Ինչի՞ց են տղամարդիկ վախենում
17:55
Լուս Լամբարյան:Ինչի՞ց են տղամարդիկ վախենում
Նման բաներ կանանց հետ երբեք չեն պատահի այն պարզ պատճառով, որ նրանք տղամարդ չեն ծնվել: Իսկ ահա տղամարդիկ կիսվել են մեզ հետ իրենց մեծագույն վախերով: Տեսնենք, թե որոնք են տղամարդկանց սարսափ պատճառող բաները:
…սափրվել
Միրուք ունեն միայն անհաջողակներն ու պիժոնները, որոնցից առաջիններն այն օգտագործում են որպես պաշտպանական միջոց, իսկ մյուսների համար այն հիացմունքի առարկա է: Վերջապես` մորուքը շահեկան չի ներկայացնում գլխի մազերը: Այլ բան է հազիվ նկատելի մազածածկույթը: Դա խոսում է այն մասին, որ տղամարդն այդ պահին շատ լուրջ աշխատում է և արտաքինի մասին մտածելու ժամանակ չունի: Դա չսափրված լինելու միակ արդարացումն է: Թեև սափրվելու մեջ ոչ մի հաճելի բան չկա: Դեմքը ծամածռել, կտրվածքներ անել... Սա ավելի շուտ ոչ թե գեղեցիկ արարողակարգ է, այլ բժշկական գործողություն: Ի դեպ տղամարդիկ միշտ բողոքում են, որ կանանց ածելիներն ավելի նուրբ

են: Մի՞թե դա տղամարդկությունը զարգացնելու համար է այդպես: Միակ հաճելի պահն այն է, երբ այտերին քսում են սառը գելն ու մի քանի անգամ հարվածում են դրանց: Ահա և օրը սկսվեց:
…սիրահարվել ընկերոջ ընկերուհուն
Օ՜, դա վտանգավոր ուղի է: Բայց և միաժամանակ ձգող: Ընդհանրապես ընկերներ փնտրելիս մարդիկ ընտրում են իրենց նմաններին, որպեսզի ընդհանուր շատ բան ունենան: Եվ զարմանալի չէ, որ աղջիկների հարցում տղա-ընկերների ճաշակները նույնպես համապատասխանում են: Օրինակ` ընկերներից մեկը նոր ընկերուհի ունի` գեղեցիկ, շքեղ մի աղջիկ: Եվ ի՞նչ եք կարծում` ի՞նչ է անցնում տղայի մտքով: Նա իր ընկերոջն ասում է. «Բախտդ բերել է, ընկերս, ուրախ եմ քեզ համար», սակայն նրա գլխում պտտվում են այլ մտքեր. «Ինչու՞ չի այդ աղջիկն իմը»: Ժամանակի ընթացքում տղայի ու ընկերոջ ընկերուհու հարաբերությունները գնալով ավելի մտերմիկ են դառնում, աղջիկը սկսում է կիսվել տղայի հետ, վերջիվերջո նրանք լավագույն ընկերներ են, իսկ տղան էլ իրեն ավելի հարազատ է համարում, չէ՞ որ պահեր են լինում, որ աղջիկն ավելի շատ իրեն է վստահում: Այստեղից էլ ծագում է խնդիրը...

…կռվել
Բոլոր նրանք, ովքեր ուղեղ ունեն, վախենում են կռվել. չէ՞ որ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: Պարզ է, որ վիճաբանությունից խուսափել է պետք, իսկ եթե չի հաջողվում` պետք է մի լավ հարվածել սրիկայից ու թռնել: Սակայն տեստոստերոնն իր գործն անում է. երբ գիշերային ակումբում երկու տղա հանկարծակի հրում են միմյանց, նրանք սկսում են իրար միս կրծել…
«Ո՞վ ես դու, արա»- «Բա դու՞ ով ես»: Հաճախ հենց այսպես էլ ավարտվում է ամեն ինչ. անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս, որ ծեծկռտուք լինի, և դա երկուսի համար էլ լավ է: Ամեն մեկն էլ հետո կարող է աղջկա մոտ գլուխ գովել. «Աշխատողները որ չլինեին, արդեն դրա գլուխը ջարդել էի, գիտես չէ՞»:
Եթե գործը հասել է իսկական կռվի, ապա այն նույնպես մահացու չէ: Բավական է մի կարգին հարված հասցնել դիմացինի քթին, որպեսզի արյուն հոսի, և կռիվը շատ արագ կարելի է ավարտված համարել: Սակայն արդյո՞ք հայ տղաների մոտ այդպես հեշտ են ավարտվում կռիվները: Ու՞ր էր թե…
…ընկերուհու ծնողների հետ ծանոթանալ
Դա մոտավորապես այսպես է լինում.
-Մամ, պապ, ծանոթացեք` Արման:
-Շատ հաճելի է, Գայանեն ձեր մասին շատ է պատմել:
Տղան այդ ժամանակ մտածում է. «Գիտեմ, գիտեմ, որ պատմել է: Սակայն միայն այն, ինչ ձեր աչքերում դրական կերպար կստեղծի: Իսկ ես այնքան էլ դրական չեմ: Բայց այդ մասին ոչ ոք չպիտի իմանա»:
Այդ պատճառով գեղեցիկ սպասքով սեղանի շուրջ տարօրինակ խոսակցություններ են գնում եղանակի, քաղաքականության, Գայանեի մանկության մասին: Տղան փորձում է ավելորդ բան չասել, սակայն ծնողների աչքերում կասկած է տեսնում: Հանդիպումից հետո ծնողներն ասում են.
-Ինչ-որ շատ էր խմում:
-Ի՞նչ հիմար մասնագիտություն է... դիզայներ... Դրանք բոլորն էլ երկնագույն են:
-Ինչպե՞ս թե մոտոցիկլետով է եկել... Նա մեր աղջկան չի հարգում:
Ընդհանուր առմամբ սա իսկական ծանոթություն չէ, այլ պարտադիր արարողակարգ, այսինքն` այժմ մենք ճանաչում ենք իրար: Ծնողները տեսնում են, որ տղան իդեալական չէ, բայց և թմրամոլ ու հոգեկան հիվանդ չէ: Իսկ տղան տեսնում է, թե ինչպիսին է լինելու ընկերուհին 25 տարի հետո: Այնպես որ հանդիպման մեջ դրական կողմ էլ կա, կարծում են տղաները:
…աղջկան լացացնել
Արցունքները կանանց օգնում են հասնել այն ամենին, ինչ ցանկանում են: Ո՞ր մի տղամարդը չի թուլանա կանացի արցունքներ տեսնելիս: Եվ կանայք դա շատ լավ հասկանում են: Նախ` լացելիս նրանք հանգստանում են, հետո որոշ աղջիկներ արտասվելիս ավելի գեղեցիկ են լինում. շատ հաճախ նրանք թաքուն նայում են հայելու մեջ, երբ արտասվում են: Մի խոսքով` արտասվելը նաև օգտակար է: Սակայն տղամարդիկ լացն ընկալում են որպես իրենց դեմ ամենաուժեղ ու արդյունավետ զենք:
Просмотров: 903 | Добавил: Lusine | Теги: տղամարդ | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
wi-fi հումոր ODNOKLASSNIKI.RU Ամանոր կոմիքսներ աղջիկներ Բարսելոնա Անձնական Facebook ser VITAMIN CLUB aparan Ապարանբլոգ Աֆորիզմներ Գվարդիոլա Աղջիկամանիա ՄԻՇՈ Նեյմար google շախմատ Ապարանի Մեսսի Rap Բարսա Հետաքրքիր Բացահայտում ԹԵ բլոգ ՀԱԿՈԲՅԱՆ Էմմի (Տեսահոլովակ) new ԲԼՈԳԸ (տեսահոլովակ)( Music Հայաստան Մրցույթ 1.500.000» Նոր 10.000 Ապարան (Նկարներ) VitaMin Արթուր Մեսչյանը HT Hayko ՀՏ Հայկո գոլ հրդեհ ծխել 2012 Հարցազրույց լուսանկարներ Աշխարհ Twitter Euro 2012 Թոփ արտահայտություներ Հակոբյանի Հայկական Samsung Կանանց Antivirus Messi Ժամանակը 10 հայ այցելու Coca Cola Odnoklassniki Լոնդոն ինտերնետ NEWS blog video barca 11 Apple դժվար ապրուստ iPhone 5 երգ Կոմիքս կինո footboll եկեղեցի 2013 New year անժելա ok.ru anjela musik Ինիեստա ԵՂԵՌՆ Foto 100 no 150 Անժելա Սարգսյան գիրք 100 000 1200

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2025