APARANBLOG.DO.AM Հինգշաբթի, 25.04.2024, 14:46
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով է ՀՀ Լավագույն Ֆուտբոլիստը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 393  
  

Պրոֆիլ
Հինգշաբթի
25.04.2024
14:46

Вы вошли как: Гость IP Адрес: 18.224.0.25 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Հունվար » 14 » Ինչ Է Սերը, Մարդիկ նրան սեր են կոչում… ՀԻՆԳ ՀԱՎԱՍՏԻ ՆՇԱՆՆԵՐ
16:53
Ինչ Է Սերը, Մարդիկ նրան սեր են կոչում… ՀԻՆԳ ՀԱՎԱՍՏԻ ՆՇԱՆՆԵՐ

Գաղտնիք, վախ, արկած, ցանկություն, կյանքի ամբողջականության զգացում` հինգ վստահելի չափանիշներ, որոնք կօգնեն իմանալ, որ սերն իսկական է:

«Ինչո՞ւ դու մինչև հիմա նրա հետ ես»: Քանի անգամ մենք նման հարց ենք տվել մեր ընկերներին, ովքեր խրված են հիվանդագին սիրային հարաբերությունների մեջ, քանի անգամ ենք մենք մտածել այն մասին, թե ինչն է մարդկանց ստիպում կառչել նրանց ձգող կապից... Օ, ոչ, դա սեր չէ: Բայց այդ դեպքում ի՞նչ է սերը: Զգացմունք, որն ի վիճակի է մեզ հավերժ դարձնել երջանի՞կ: Իհարկե` ոչ. պատասխանում է հոգեվերլուծությունը: Սերը, եթե այն իսկական է, չի տալիս հանգստություն: Եթե նույնիսկ կորչում է հոգիների միաձուլումից առաջացած նախնական հիացմունքը, սերը, հակառակ նման կարծիքի, չի հանգստանում. այն հուզում և ցնցում է մեզ` խորհրդավոր ձևով հյուսելով երկու ճակատագիրը միասնական սյուժեի մեջ, որը տրամաբանությանը չի ենթարկվում: Դիտարկենք նրա մի քանի սահմանները:


1. Ուրիշի մեջ զգալ գաղտնիքը

Սերը առեղծված է ե՛ւ նրանց համար, ովքեր նրանով տարված են, ե՛ւ նրանց համար, ովքեր դառնում են դրա վկան: Մենք տեսնում, զգում ենք այն, բայց չենք հասկանում: Ինչո՞ւ: Նրա համար, որ սիրած մարդու հետ կապող թելերը անբացատրելի են: Դեպի նա, ում մենք սիրում ենք իսկապես մեզ ձգում են ոչ միայն նրա տեսքը (գեղեցկությունը, նմանությունը ինչ-որ մեկին) և ոչ միայն կերպարներն ու արժեքները, որոնք նա մեզ համար խորհրդանշում է (հայր, մայր, իշխանություն, փող), այլ գաղտնիքը, որը նրա մեջ զգում ենք: Դա հնարավոր չէ արտահայտել բառերով, բայց նա կարծես թե ուղղված է այն ամենին, ինչը մենք ինքներս ենք գաղտնի պահում մեր հոգում. թախիծն այն բանի հանդեպ, ինչը չենք ստացել մանկության տարիներին, ինչ-որ անպատասխանատու տառապանք... «Երկու մարդ, նույնիսկ ձուլվելով մեկ զգացմունքի մեջ, այնուամենայնիվ, մնում են առանձին մարդիկ` յուրաքանչյուրն իր ներաշխարհով, իր գաղտնիքով»,- ասում է վերլուծող հոգեթերապևտԳԱԼԻՆԱ ԲԵՐԵԶՈՎՍԿԱՅԱՆ:

«Սերը շոշափում է մեր անհատականության այն մասը, որն անծանոթ է մեզ,- բացատրում է հոգեվերլուծաբան ՊԱՏՐԻԿ ԼԱՄԲՈՒԼԵՆ,- մեզնից յուրաքանչյուրի մեջ թաքնված է սպանիչ դատարկության մասնիկ, որը ի վիճակի է մեզ քայքայել: Սերը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկու տառապանքների, երկու ոչ կատարյալ էակների հանդիպում: Սիրո մեջ մենք կիսվում ենք այլ մարդու հետ նրանով, ինչը տանջալիորեն չի հերիքում մեզ»:

«Սերը շոշափում է մեր անհատականության այն մասը, որն անծանոթ է մեզ,- բացատրում է հոգեվերլուծաբանՊԱՏՐԻԿ ԼԱՄԲՈՒԼԵՆ,- մեզնից յուրաքանչյուրի մեջ թաքնված է սպանիչ դատարկության մասնիկ, որը ի վիճակի է մեզ քայքայել: Սերը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկու տառապանքների, երկու ոչ կատարյալ էակների հանդիպում: Սիրո մեջ մենք կիսվում ենք այլ մարդու հետ նրանով, ինչը տանջալիորեն չի հերիքում մեզ»: Իսկական սերը խնդրանքով չի արտահայտվում. «Տուր ինձ այն, ինչ որ ունես դու, և ինչը չունեմ ես», այլ ավելի շուտ խոստովանությամբ. «Ինձ դուր է գալիս քո գտած, վերակենդանացման տանող ճանապարհը, այն, թե ինչպես ես հաղթահարում աղետը»:

Եվ այստեղ բոլորովին էլ կապ չունի «երկու կեսերի» մասին լեգենդը, որի համաձայն` սերը, միացնելով մեզ կատարյալ ամբողջության մեջ, այդպիսով մեզ երջանիկ է դարձնում:

«Հենց նման պատկերացման մեջ է թաքնվում շատ ամուսնական զույգերի բաժանման պատճառը,- նշում է Պատրիկ Լամբուլեն,- երբ մարդը նկատում է, որ, չնայած սիրային հարաբերություններին, ամեն դեպքում կյանքից ինչ-որ անբավարարվածության զգացում ունի, նա կարող է որոշել, որ պարզապես չի գտել «իր կեսին» և պետք է փոխի զուգընկերոջը: Բայց դա, իհարկե, այդպես չէ»: Իսկապես սիրել` նշանակում է խոստովանել. «Դու ինձ հետաքրքրում ես»:


2. Վախենալ նրան կորցնելուց

Սիրել` նշանակում է վախենալ: Ընդ որում, մշտապես: Իր «Դժգոհություն կուլտուրայից» աշխատության մեջ Ֆրեյդը դա բացատրում է այսպես. մենք կախվածության մեջ ենք ընկնում ուրիշից, որովհետև մշտապես ունենք այն բանի պահանջը, որ նա աջակցի մեզ մեր գոյության մեջ: Այստեղից էլ` կորստի վախը. «Սերը ենթադրում է ռիսկ,- բացատրում է փիլիսոփա և հոգեվերլուծաբանՄՈՆԻԿԱ ՇՆԱՅԴԵՐԸ,- դա գլխապտույտ առաջացնող զգացմունք է, երբեմն մենք նույնիսկ ցանկանում ենք մերժել այն, վանել. մարդը, սարսափելով իր սիրո ուժից, կարող է ոչնչացնել այն կամ նվազեցնել նրա նշանակությունը` խրվելով գործերի մեջ, որոնք կամրապնդեն նրա ինքնաբավությունը: Այդ ամենը նրա համար է, որպեսզի պաշտպանվենք մեր նկատմամբ ուրիշ մարդու վախեցնող իշխանությունից»: Չէ՞ որ, ինչպես ընդգծում էր Ֆրեյդը, Էրոսը և Տանատոսը անբաժան են. ես սիրում եմ քեզ, ես քեզ քայքայում եմ: Էրոսը մեր ցանկությունն է` միանալ մեկս մյուսիս սիրո զգացմունքի մեջ, Տանատոսը ձգտումն է դեպի մահը, որը մղում է մեզ խզել այդ կապը, որպեսզի մեր «Ես»-ը մնա ամենազոր: Եվ, քանի որ սերը տանում է մեզ մեր սահմաններից դուրս, մեր «Ես»-ը նրա դեմ պայքարում է: «Դժվար է հրաժարվել ինքդ  քեզնից,- բացատրում է հոգեվերլուծաբան ԺԱՆ-ԺԱԿ ՄՈՍԿՈՎԻՑԸ,- սերը միշտ տառապանքներ է բերում: Նա շոշափում է հենց մեր գոյությունը` այն, որ մենք կանք այս աշխարհում: Դա գիտակցում են միայն քչերը: Մնալով միայնակության մեջ` նրանք հաճույք են ստանում դրանից, որովհետև իրենց պաշտպանված են զգում սիրո հետ կապված մահվան իմպուլսից: Բայց եթե մեզ հաջողվի հաղթահարել սիրո տանջանքներն ու խաղերը, մենք կհայտնվենք այլ, հիասքանչ տարածության մեջ, որտեղ զգացմունքը բացահայտվում է նոր ուժով»:

Իսկական սերը բիզնես պայմանագիր չէ: Նրա անկայունությունը վտանգ է պարունակում երկուսի համար էլ: Չարժե մոռանալ այդ մասին, եթե մեզ այցելում են կասկածները, եթե թվում է, որ մեզ դադարել են սիրել: Եթե մյուսը փորձում է մի կողմ քաշվել, դա միշտ չի նշանակում, որ նա չի սիրում: Հնարավոր է, որ նա պարզապես վախենում է կորցնել ինքն իրեն:

«Սերը ենթադրում է ռիսկ,- բացատրում է փիլիսոփա և հոգեվերլուծաբան ՄՈՆԻԿԱ ՇՆԱՅԴԵՐԸ,- դա գլխապտույտ առաջացնող զգացմունք է, երբեմն մենք նույնիսկ ցանկանում ենք մերժել այն, վանել. մարդը, սարսափելով իր սիրո ուժից, կարող է ոչնչացնել այն կամ նվազեցնել նրա նշանակությունը` խրվելով գործերի մեջ, որոնք կամրապնդեն նրա ինքնաբավությունը: Այդ ամենը նրա համար է, որպեսզի պաշտպանվենք մեր նկատմամբ ուրիշ մարդու վախեցնող իշխանությունից»:


3. Դեպի անհայտություն գնալու պատրաստակամություն

Սիրո մեջ ոչինչ նախօրոք որոշված չէ: «Մեզնից ոչ ոք չի կարող ո՛չ երաշխավորել երկկողմանի զգացմունքների մշտական լինելը, ո՛չ կանխատեսել սիրելի մարդու հետ հետագա կյանքն ու հարաբերությունների զարգացումը»,- ասում է Գալինա Բերեզովսկայան: Մենք սովորաբար կարծում ենք, որ կիրքը սկզբում ծնվում է, ապա գնում է վայրէջքի, բայց դա միայն մտացածին կարծիք է: Սերն իր զարգացման մեջ կարող է նաև գնալ վերելքի ճանապարհով: «Սիրելով` մենք ոտք ենք դնում մի աշխարհ, որտեղ իշխողը կամքը և խելքը չեն,- ավելացնում է Մոնիկա Շնայդերը,- և այդ ճանապարհին ստիպված կլինենք անցնել բոլորովին տարբեր հատվածներ: Իհարկե, մի անգամ թռչելով դեպի երջանկության բարձունքները` հետո մենք հակադրությամբ կարող ենք զգալ, որ նետվում ենք անդունդը: Բայց եթե մենք նախօրոք համոզված ենք նրանում, որ սերը միշտ անվստահելի է, դա միայն նշանակում է այն, որ մեր անցյալը խանգարում է մեզ հավատալ ինքներս մեզ և ուրիշ մարդու: Որպեսզի սիրես իսկականից, պետք է գրեթե հավատաս հրաշքի: Ֆրեյդը խոսում է հավատով հագեցած սպասման մասին: Պետք է պահպանել կրակը, որը պատրաստ է նորից թեժանալ` չպահանջելով անմիջական բոցավառում»: Ընդունել անճանաչելին, լինել համբերատար...


4. Զգալ ցանկություն

Որևէ կասկած չկա, որ սիրել մարդուն` նշանակում է ցանկանալ նրան: Ավելին` Ժան-Ժակ Մոսկովիցը պնդում է.«Ֆիզիկական մերձեցումը իսկապես օգնում է մեզ սիրել: Առանց քնքշանքի   փոխանակման սիրո մեջ ինչ-որ կարևոր բան մնում է անկատար: Միմյանց խորությամբ սիրող սիրահարները սեքսից ստանում են առանձնահատուկ հաճույք: Սիրո ակտում անհետանում է սեռերի տարբերությունը. երկուսը ձուլվում են, սիրահարների մոտ կրքի պահերին մեկ մարմին է երկուսի համար: Հաճույքը ամենահաղթ է»:

Առանց սիրո մենք սեքսի մեջ կարող ենք գտնել լիցքաթափում, հաճույքով կթոթափենք լարվածությունը, բայց ամբողջական հաճույք ստանալու համար պետք է սիրել իսկականից: «Երբ մենք սիրում ենք, մենք հաճույքի այլ բարձունքների ենք հասնում»,- պնդում է Գալինա Բերեզովսկայան:

Իսկ եթե ցանկությունը թուլանում է, դա նշանակո՞ւմ է, որ սիրո վերջն է: Բոլորովին էլ` ոչ. համոզված է Գալինա Բերեզովսկայան. «Լինում են երջանիկ րոպեներ, երբ մեզ բավարարում է այն, որ սիրելին գոյություն ունի, որ նա պարզապես կա»: Բայց կան կանայք, որ առանձնացնում են սերը սեքսուալ ցանկությունից: «Բանն այն չէ, որ նրանց զգացմունքները թույլ են,- բացատրում է Ժան-Ժակ Մոսկովիցը,-ընդհակառակը, նրանք վախենում են, որ չափազանց ինքնամոռաց տրվելով սիրուն` կարող են նրա մեջ պարզապես կորչել: Ամենայն հավանականությամբ, նրանց խանգարում է մանկության մի ինչ-որ չլուծված խնդիր, սիրո իդեալը, որը բավականին սերտորեն կապված է հոր կերպարի հետ: Ապրելով ուժեղ զգացմունք` այդ չափահաս կանայք կարծես նորից դառնում են փոքրիկ աղջիկներ... և տեղի ունեցողը դառնում է ինցեստի նման մի բան: Նրանց համար առաջին պլան է մղվում հոր կերպարը, հնարավոր է` որպես պաշտպանություն մարմնական մերձեցման մեջ լուծվելուց»: Նման կանայք ապաստարան են փնտրում սեր-պաշտելու մեջ և խուսափում են սեքսուալ հարաբերություններից: Նրանք թույլ են տալիս իրենց վարժեցնել միայն աստիճանաբար` անցնելով պակաս մերձ ֆիզիկական կապերի շրջանը` գրկախառնություններ, որոնք թույլ են տալիս շրջապատել սիրելիին քնքշանքով` կարծես թե նրան պահելով իր ներսում: Իսկ երբ ցանկությունը վերադառնում է, սեքսուալ տարվածությունը հետևում է նրան: Սիրո մակընթացություններն ու տեղատվությունները երբեք կանգ չեն առնում իրենց հավերժական շարժման մեջ:


5. Զգալ կյանքի ամբողջական լինելը

«Լինել սիրելի` նշանակում է զգալ, որ գոյություն ունենալու իրավունք ունես»,- ասում է փիլիսոփա և գրող ԺԱՆ-ՊՈԼ ՍԱՐՏՐԸ: Իսկական սերը այս աշխարհում իր գոյության արդարացման անկրկնելի զգացումն է, դա իլյուզիա է, որ մեր սերը միակն է: Սերը մեզ վերադարձնում է երեխայի վիճակի, որը վստահ է նրանում, որ ինքն ամենազոր է, համոզված է նրանում, որ եթե ինքն աշխարհում չլիներ, աշխարհում մի ինչ-որ կարևոր բան կպակասեր: Ընտրելով մեկս մյուսիս` մենք միմյանց ընտրյալ ենք դարձնում: Անցկացնելով տարբերություն իսկական սիրո և գթասրտություն-սիրո միջև, որն ուղղված է մերձավորի բարեկեցությանը, Ֆրեյդը օգտագործում է Ընտրյալի, Մեսիայի աստվածաշնչյան թեման: Սիրո մեջ մենք ուրիշին տալիս ենք առանձնակի նշանակություն: Մենք ճանաչում ենք նրա անառարկելի կարևորությունը. հարգում ենք նրան, գնահատում, հավատում, որ նա անփոխարինելի է: Մենք հայտնագործություն ենք կատարել, ձեռք ենք բերել գանձ: Մենք արդեն մենակ չենք աշխարհում:

Մեկ այլ մարդ բերում է մեզ իր աշխարհը, այլ հորիզոններ բացում, զգացմունքներ, որոնք մենք չենք ապրել նման ձևով մինչև նրանց հետ հանդիպումը: Մեզ մոտ ի հայտ է գալիս անվտանգության զգացում. չէ՞ որ նա կարողացավ նկատել մեր արժեքավոր լինելը: «Սերը օգնում է ձեռք բերել գոյության իմաստը,- ամփոփում է Գալինա Բերեզովսկայան,- երբ մենք սիրում ենք իսկականից, մենք ավելի սուր ենք զգում, որ ապրում ենք»:


6. Սեռական սիրո տարբեր ասպեկտները

ՊԼԱՏՈՆՆ առաջինն էր, որ մարդկային մշակույթում ստեղծեց առաջին սիրո փիլիսոփայությունը, որը շատ մեծ քայլ էր մարդկային սիրո ձեռքբերման մեջ: Սերը Պլատոնի համար երկակի զգացմունք էր, որը միացնում էր իր մեջ մարդու հակադիր կողմերը: Նրա մեջ ապրում է մարդկանց ձգտումը դեպի հիանալին, հիասքանչը և ինչ-որ բանի պակասի, բաց թողնվածի լրացնելու ձգտումը:

ՕՏՏՈ ՎԵՅՆԻՆԳԵՐԸ համարում է, որ բավականին սխալ է այն կարծիքը, ըստ որի` սեքսուալությունը և էրոտիկան, սեռական տարվածությունը և սերը իրենց հիմքերում համընկնում են, սակայն երկրորդը միայն բացատրում և ճշտում է առաջինի տեսակափոխությունները:

ԷԿԶՅՈՒՊԵՐԻՆ ասել է, որ սիրել նշանակում է նայել իրար հետ մեկ ուղղությամբ, այլ ոչ թե նայել իրար:

Մի շարք գիտնականներ համարում են, որ սիրահարվում են բոլորը, բայց սերը ամեն մեկին չի տրվում: Նրանք պնդում են, որ սիրահարվածությունից դեպի սեր անցում չկա, և սխալ է այն համարել սիրո առաջին փուլ:

Ինչ վերաբերում է սիրո և սեքսուալության կապին կամ հակասությանը, ապա հարկ է նշել, որ, իհարկե, գոյություն ունի սեր առանց սեքսուալության և սեքսուալություն առանց սիրո: Սակայն ավելի մեծ երջանկություն է պարգևում  այն սերը, որը սկիզբ է առնում ի սկզբանե աճող վստահությունից և իր մեջ ներառում է սեքսուալությունը, որը հաճույք է պատճառում զույգերին` պատասխանելով նրանց ցանկություններին:

Վեներան` գարնան, այգիների, սիրո հին հռոմեասկան աստվածուհին և նրա նմանակ Աֆրոդիտեն` Զևսի աղջիկը ու նաև Դիանան` զգացմունքային սիրո և գեղեցկության աստվածուհին, Էրոսը` Արեսի և Աֆրոդիտեի հրեշտակ թևերով չարաճճի տղան, որը նետերով խոցում է մարդկանց սիրտը` սեր առաջացնելով տղամարդկանց և կանանց միջև, իրենցից ներկայացնում են այն կերպարները, որոնք խորհրդանշում են սեռական սիրո տարբեր ասպեկտներ` արտացոլելով գեղեցկության, սեքսուալ հաճույքների և կրքի իմաստը:

Просмотров: 3689 | Добавил: VAN | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024