APARANBLOG.DO.AM Շաբաթ, 20.04.2024, 16:47
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ?
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 806  
  

Պրոֆիլ
Շաբաթ
20.04.2024
16:47

Вы вошли как: Гость IP Адрес: 3.131.110.169 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Հուլիս » 30 » ՀՏ Հայկոն՝ Հարսնաքարի մոմավառության, Բրյուսովի և հեղափոխության մասին. հարցազրույց
12:46
ՀՏ Հայկոն՝ Հարսնաքարի մոմավառության, Բրյուսովի և հեղափոխության մասին. հարցազրույց

ՀայկոՁեր վերջին երգերը կարծես հեղափոխական տրամադրություններ են ստեղծում
հատկապես կոչ է արվում երիտասարդությանը համախմբվել,օրինակ՝ Ձեր«Անտիսիստեմը» 
նվիրված է պայքարող բրյուսովցիներին. ո՞րն է ի վերջո ռեփումՁեր ասելիքը:  

 Ռեփում չես կարող կոնկրետ ուղղություն ընտրել, այն բազմաճյուղ է, ճկուն և ինչ քեզ հետաքրքրում է, կարող ես երգում դրան անդրադառնալ: Իմ ասելիքը ելնում է իմ կյանքի փորձից: Երգեր ունեմ, որոնք խիստ անձնական են, երգեր էլ կան՝ հասարակական են, բոլորին են վերաբերում:  

Ինչ վերաբերում է երիտասարդներին, իրենց հետ անընդհատ հանդիպումներ եմ ունենում, ես ի սկզբանե ասել եմ, որ ինչը կապված է Բրյուսովի խնդրի հետ, այն ինձ համար շատ փոքր բան է ընդհանուր գլոբալ խնդիրների համեմատությամբ, դա ասել եմ նաև երեխեքին, դրա համար երգի մեջ մի պահ եմ անդրադառնում Բրյուսովի և Մաշտոցի պուրակի խնդիրներին, իսկ ընդհանուր երգը ուրիշ բանի մասին է՝ մարդու գիտակցության փոփոխության, դա ավելի գլոբալ և ավելի ծանր աշխատանք է, քան եզակի դեպքերը: Երգից հետո շատ դրական արձագանքներ եմ ստացել: Բացի դրական կարծիքներից, շատերը գրեցին՝ բա հետո ի՞նչ ես անելու, այնպիսի տպավորություն է, որ սպասում են ես հեսա դուրս կգամ հեղափոխություն անելու: Երգը նման ռեզոնանս է առաջացրել:  

Վարդան Պետրոսյանն իր վերջին ներկայացման մեջ անդրադառնում է Հարսնաքարում տեղի ունեցած միջադեպին: Այս թեման հնարավո՞ր է նոր երգի թեմա հանդիսանա: 

Ես չեմ ուզում դառնալ լրատվական ռեփերգիչ, եթե այդպես խորանաս, արվեստից կշեղվես: Իհարկե լրահոսը իր արդյունքն ունենում է, բայց այն կարող է կարճ տևել: Ես այնպիսի երգեր եմ փորձում գրել, որոնք ակտուալ կլինեն բոլոր ժամանակների համար, իմ երգերը բազմաշերտ են, առաջին շերտը՝ միանգամից են հասկանում, երկրորդ շերտը՝ որոշ ժամանակ հետո, երրորդը կարող է շատ ուշ հասկանալ, իսկ չորրորդը միայն ես եմ հասկանում: Իմ երգերը չորս շերտանի երգեր են, ես խուսափում եմ դառնալ ինչ-որ իրադարձությունների տեղեկատու: 

Թեև չեմ մասնակցել մոմավառությանը, բայց հետևել եմ, որից հետո հետևում եմ, ամեն ինչ վերլուծում, և իմ կարծիքով բոլորը պետք է այդպես անեն, չպետք է սպասենք որևէ դեպք լինի, նոր ոտքի կանգնենք, մենք պետք է կանխենք բոլոր դեպքերը, պետք է հասկանանք՝ ամենակարևոր խնդիրը դա է, ցանկացած մարդ պետք է ոչ միայն կատարվածի համար ափսոսա, այլ մտածի հետագայի մասին, որ հետագայում նման բան չլինի, պետք է սովորել մեր սխալների վրա: Մենք չպետք է սպասենք, որ մի դեպք լինի, նոր արձագանքենք: Իրականում փոփոխություն կլինի, բայց մենք մեր սխալների վրա պետք է սովորենք: Իսկ կատարվածը փոփոխությո՞ւն է, թե ոչ, դժվար է տարբերակել: Շատ մարդիկ այսօր կախված են մասմեդիաներից, մասմեդիան ինչ ասաց, այն էլ ընդունում են, հիմա պետք է մարդկանց սովորեցնել վստահել իրենց սեփական ուղեղին, ուրիշ ոչ ոքի, այսինքն՝ պետք է ամեն ինչ ճիշտ վերլուծել : 

Մենք տեսնում ենք, որ հեղափոխություններն առաջ տանողներըերիտասարդներն են: Մեր երիտասարդներն այս առումովպայքարո՞ղ են: 

Միանշանակ ես պրոգրես զգում եմ, ուրախանում եմ, որ մեծ փոփոխությունների ցանկություն կա: Շատ լավ է, որ այդ կրակը կա երիտասարդների մեջ, բայց այստեղ մի ուրիշ խնդիր կա՝ որքանով են այդ մեթոդները էֆեկտիվ, քանի որ փոփոխությունները կարող են լինել թվացյալ, ամենակարևոր գործը յուրաքանչյուրի ենթագիտակցությունը փոխելն է: Ի դեպ, այդ միջոցառումների մասնակիցների շատ քիչ տոկոսն է գիտակից քաղաքացի, ես համոզված եմ դրանում: Շփվելով շատերի հետ՝ ես հասկանում եմ, որ շատերը ենթագիտակցորեն են գնում այնտեղ, այսինքն՝ չես կարող ասել՝ իրենք իրոք մտահոգվա՞ծ են այդ խնդրով, իրոք գիտակցո՞ւմ են ինչպես կարող են այդ ամենից ելք գտնել, թե մտնում են ամբոխի մեջ: Պարտադիր չէ մարդկանց խումբ հավաքել, մեկ մարդն էլ բավական է: Իմ երգերի մեսիջն այն է, որ ամեն մարդ իրենից մեծ ուժ է ներկայացնում, պետք է գտնես ինքդ քեզ, հասկանաս, կոփվես, կատարելագործվես: «Մինչև դուք ընդեղ հավատում եք, որ փոխեք, մենք արդեն համախմբվել ենք, որ հեղափոխենք»: Սա ուղղված է ՀՀԿ կարգախոսի՞ն: Կեղծ կարգախո՞ս է, ըստ Ձեզ: 

Միշտ էլ խուսափել եմ քաղաքականությունից, քաղաքական պաշտոնը չեմ կարևորում, դա ինձ համար երկրորդական է, քանի որ ավելի կարևոր հարցեր կան: Մինչդեռ մարդիկ կան, որոնք գերադասում են կենցաղային հարցերը թողնել մի կողմ և զբաղվել քաղաքականությամբ, ինչը սխալ եմ համարում: Մինչև դու չհաստատվես քո սեփական կյանքում, իրավունք չունես մտնել քաղաքականության մեջ: 

Մեծ հաշվով քաղաքականությամբ դիլետանտնե՞րն են զբաղվում: 

Մարդիկ կարող են թողնել իրենց առօրյա գործը և մեծ ժամանակ վատնել քաղաքականությունը քննարկելու վրա, էլ չեմ ասում, որ բոլորս էլ տեսնում ենք ընտրությունից ընտրություն ինչքան պարապ մարդ է զբաղված լինում նախընտրական "տասսովկեքով”, դրա փոխարեն կարող ես շատ օգտակար գործեր անել և քեզ, և հանրության համար: 

Դե մեր երգիչների համար էլ ընտրությունը տոն էլավ աշխատումեն իշխանության համար: 

Ես չեմ մեղադրում երգիչներին, քանի որ ամեն ինչ արվում է փողի համար, հնարավոր է երգիչներ կան, որոնց կյանքում դա մեծ դեր է խաղում, որ ինքը կուսակցության համար է գնում երգում, բայց չեմ կարծում նման մարդ կգտնվի, որովհետև ի վերջո բոլորը կախված են փողից: Ես իմ գործով ցանկանում եմ հասնել այնպիսի ստատուսի, որ հետո ճարահատյալ չմնամ իշխանությունների հույսին, կախված չլինեմ նրանցից. սա շատ բարդ խնդիր է, որովհետև մեր երկիրն այդ շուկան չունի: Թեև ելքը կա, բայց դա շատ դժվար է, ես փոքր շուկայում իմ շուկան եմ ստեղծում, որ հետագայում տարբերակներ ունենամ ինչ-որ առաջարկներից հրաժարվել: 

Մահվանից առաջ Թուփակը ուզում էր զբաղվել քաղաքականությամբ, իր միջի փոփոխություն կատարեր, ինչո՞ւ եք բացառում Ձեր՝ քաղաքականությամբ զբաղվելու տարբերակը: 

Թուփակի մաման եղել է հեղափոխական, նա այդ բնավորությունը ժառանգել է մորից, բայց այդպիսի բան չեմ հիշում, որ նա ուզում էր մտնել քաղաքականության մեջ, նա ըմբոստ երիտասարդ էր, որը պայքարում էր անարդարության դեմ իր երգերով: Ինձ համար քաղաքականությունն անհետաքրքիր զբաղմունք է: Ես ինձ իմ երգարվեստում եմ լավ զգում, եթե հետագայում հետաքրքրություն առաջանա, հնարավոր է մտածեմ դրա մասին: Չպետք է նպատակ դնել դառնալ քաղաքական գործիչ, դա սխալ է, կարող է ուզենաս դառնալ մարզիկ, երաժիշտ, բժիշկ, գիտնական և այլն: Քաղաքական գործիչն ինձ համար մասնագիտություն չէ, սա առաքելության նման մի բան է: 

Տեսակետ կա, որ հեղափոխությունը Հայաստանում վաղուց հաղթել է, ոմանք էլ ասում են «Հայաստանի գարունը» վաղուց եկել է: Ըստ Ձեզ՝ որ փուլում ենք հեղափոխության: 

Սկսենք նրանից՝ ինչ է նշանակում հեղափոխություն: Հեղափոխությունը մեծամասնությունն իշխանափոխության հետ է ասոցացնում, և այդ ատելությունն ավելի շատ ուղղված է ՀՀԿ-ին: Բայց հեղափոխությունը լրիվ ուրիշ բան է: Հիմա ասենք այս մեկը դուրս եկավ, մյուսն է գալիս, իսկ այդ մյուսը ո՞վ է գալու, ի՞նչ գիտես այդ մարդը ինչ նպատակով է գալիս, մարդը պետք է վստահի ինքն իրեն, իսկ հեղափոխությունը մարդու գիտակցության մեջ պետք է տեղի ունենա, երբ դուրս գամ փողոց, տեսնեմ գիտակից մարդկանց, ոչ թե տգետ, անխելք, անճաշակ և անշնորհք մարդկանց: Դա է իրական հեղափոխությունը: Հավատա, երբ փոխվի հասարակությունը, կփոխվի նաև իշխանությունը: Վերջ ի վերջո, հո Սատուրնից չեն ուղարկում մարդկանց քաղաքականության մեջ:

Նյութը՝ Lragir.am-ից

Просмотров: 874 | Добавил: VAN | Теги: Բրյուսով, Հարսնաքար, Հարցազրույց, ՀՏ Հայկո | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024