APARANBLOG.DO.AM Չորեքշաբթի, 24.04.2024, 12:37
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ?
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 806  
  

Պրոֆիլ
Չորեքշաբթի
24.04.2024
12:37

Вы вошли как: Гость IP Адрес: 3.144.189.177 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2013 » Նոյեմբեր » 4 » Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը՝ «Ցավոք, հայրս չտեսավ, որ ես իրոք հասա իմ նպատակին»
16:57
Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը՝ «Ցավոք, հայրս չտեսավ, որ ես իրոք հասա իմ նպատակին»


Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Welt am Sonntag»-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչու ընտրեց «Բորուսիան» , «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի և իր ընտանիքի մասին:
-«Բորուսիա» տեղափոխվելուց հետո վերջին երեք հանդիպումները, հավանաբար, լավագույնն էին Ձեզ համար: Արդեն լիովին հարմարվե՞լ եք Բունդեսլիգային:

-Ես փորձում եմ բարելավվել խաղս: Այն, ինչ արել եմ այս երեք խաղերի ժամանակ, ինձ համար արդեն անցյալ է, պատմություն: Այժմ ես պետք է մտածեմ ապագայի մասին: Չորեքշաբթի Չեմպիոնների լիգայի շրջանակում մենք մրցելու են «Արսենալի» դեմ. ես պետք է լիովին պատրաստ լինեմ: Հույս ունեմ, որ ինձ կհաջողվի յուրաքանչյուր խաղի հետ զարգացում ապրել: Ես ցանկանում եմ օգնել թիմին:

-Ինչու՞ ընտրեցիք «Բորուսիան»: Լավ առաջարկներ ունեիք Անգլիայից:

-Ամռանը կարիերաս շարունակելու մի քանի տարբերակներ ունեի, սակայն ընտրեցի «Բորուսիան», քանի որ ինձ դուր է գալիս դորտմունդցիների ֆուտբոլը: «Շախտյորի» կազմում «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպումներից հետո միշտ հեռուստացույցով դիտում էի նրանց խաղերը: «Բորուսիան» ցուցադրում էր ոչ միայն ֆանտաստիկ խաղ, այլև այն ֆուտբոլը, որը գոհացնում էր ինձ: Ես մտածեցի, որ սա այն թիմն է, որտեղ կարող եմ զարգանալ:

-Ձեր տրանսֆերային արժեքը կազմում էր 27,5 մլն եվրո, սակայն ինքներդ կարող էիք ավելի շատ վաստակել, եթե տեղափոխվեիք Անգլիա:

-Այո, հնարավոր է: Սակայն գումարն այնքան էլ կարևոր չէ ֆուտբոլում: Ես ապրում եմ ֆուտբոլով, մտածում եմ ֆուտբոլով, զգում են այն: Եթե լավ եմ խաղում, գումարն ամեն դեպքում կլինի: Եկել եմ «Բորուսիա» խաղալու, այլ ոչ պահեստայինների նստարանին նստելու համար, ինչը կարող էր տեղի ունենալ, եթե տեղափոխվեի Անգլիա:

-Դուք Ձեր մանկությունն անցկացրել եք Ֆրանսիայում, որտեղ Ձեր հայրը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Հենց ա՞յդ ժամանակ է առաջացել պրոֆեսիոնլ դառնալու Ձեր ցանկությունը:

-Այո, իմ հայրը խաղացել է այնտեղ: Մենք Ֆրանսիայում ապրել ենք 7 տարի: Երբ հայրս հիվանդացավ, վերադարձանք Հայաստան:

-Հետո Ձեր հայրը մահացել է 1996 թվականին՝ գլխի քաղցկեղի պատճառով...

-Ֆրանսիայում ապրելու տարիները ես դեռ լավ եմ հիշում: Երբ հայրս գնում էր մարզումների, կանգնում էի դռան մոտ և հարցնում՝ կարո՞ղ է ինձ էլ իր հետ տանել: Երբեմն նա այդպես էր անում, երբեմն՝ ոչ: 
Իսկ Հայաստան վերադառնալուց հետո նրան ասացի, որ ցանկանում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ: Այդ ժամանակ դա ռիսկային նպատակ էր, քանի որ ես շատ փոքրիկ էի: Մարդիկ ասում էին՝ «Այո, նա լավ տեխնիկա ունի, բայց շատ մանրիկ է»: Ցավոք, հայրս չտեսավ, որ ես իրոք հասա իմ նպատակին:

-Ձեր հայրն օրինա՞կ էր Ձեզ համար:

-Կարծում էի՝ պարզապես շարունակելու եմ նրա աշխատանքը: Բացի այդ, մեր տանը ֆուտբոլը միշտ եղել է խոսակցությունների գլխավոր թեման: Մայրս դեռևս այն ժամանակ աշխատում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, տարիներ հետո նաև քույրս, ով հիմա ՈւԵՖԱ-ում է աշխատում: Եվ հիմա, երբ ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ, մենք ունենք մաքուր ֆուտբոլային ընտանիք:

-Երեք անգամ դարձել եք Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Ձեզ զգու՞մ եք ազգի հերոս:

-Ոչ, բնականաբար ոչ: Ես պարզապես մի տղա եմ: Ինձ երբեք թույլ չեմ տվել երազել տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման մասին: Փողոցներում ինձ ճանաչում են, ինքնագրեր խնդրում: Մեծ սիրով դրանք տալիս եմ, քանի որ դա ֆուտբոլիստի կյանքի մի մասն է: Եթե դա երջանկացնում է մարդկանց, ապա երջանիկ է դարձնում նաև ինձ, սակայն աստղ ինձ չեմ զգում:

-Մրցաշրջանից առաջ բոլոր փորձագետներն ասում էին, որ Գերմանիայում «Բավարիայից» բացի այլ չեմպիոն չի կարող լինել:

-Կարող եմ ասել, որ ամեն ինչ անելու ենք` յուրաքանչյուր խաղում հաղթանակ տոնելու համար: Մրցաշրջանի վերջում կտեսնենք, թե ինչ կստացվի դրանից:

-«Բորուսիան» Չեմպիոնների լիգայի ֆավորիտ է համարվում արդյո՞ք:

-Այս մրցաշարում ինձ համար ֆավորիտներ չկան: Սա այն մրցաշարն է, որտեղ ամենաքիչը պետք է սխալներ թույլ տաս, քանի որ հարցը ոչ միայն խաղի որակն է, այլև` կայունությունը:

-Այս շաբաթ լավ նորություն ունեիք. թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մինչև 2018 թվականը երկարաձգեց պայմանագիրը:

-Իսկ ո՞վ է ասում, որ դա լավ նորություն է (ծիծաղում է): Եթե ավելի լուրջ, ապա դա հիանալի նորություն էր, քանի որ շատ հաճելի է աշխատել նրա հետ: Յուրգեն Կլոպը ոչ միայն հիանալի մարզիչ է, այլև` հիանալի մարդ:
Просмотров: 1426 | Добавил: VAN | Теги: ֆուտբոլ | Рейтинг: 5.0/2




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024