APARANBLOG.DO.AM Ուրբաթ, 29.03.2024, 09:44
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Գնահատեք Բլոգը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 184  
  

Պրոֆիլ
Ուրբաթ
29.03.2024
09:44

Вы вошли как: Гость IP Адрес: 54.174.85.205 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2011 » Դեկտեմբեր » 20 » Հենրիխ Մխիթարյան. «Ես ապրում եմ ֆուտբոլով, եւ ինձ չեմ պատկերացնում առանց այս խաղի»
13:28
Հենրիխ Մխիթարյան. «Ես ապրում եմ ֆուտբոլով, եւ ինձ չեմ պատկերացնում առանց այս խաղի»

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի Շախտյորի 22-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն երկրորդ անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարցման արդյունքում` Մխիթարյանը ստացավ 284 միավոր: Նա առաջ անցավ ազգային հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանին (226) եւ Ռոման Բերեզովսկուն (71):

 

:

- Հենրիխ ինչպե՞ս դասավորվեց տարին Շախտյորում:

- Մրցաշրջանն Ուկրաինայում դեռ չի ավարտվել, բայց նախորդ մրցաշրջանի համեմատ մեր թիմը մի փոքր զիջում է սեփական ցուցանիշին, թեեւ Ուկրաինայի առաջնությունում Կիեւի Դինամոյին զիջում ենք միայն մեկ միավոր եւ մինչեւ վերջ կպայքարենք չեմպիոնական տիտղոսի համար: Իսկ Չեմպիոնների լիգայում մենք ինքներս մեզ ստեղծեցինք խնդիրներ եւ չկարողացանք կրկնել անցած տարվա հաջողությունը: Բայց սա ֆուտբոլ է եւ առանց պարտությունների չի լինում: Կձգտնենք հաջորդ մրցաշրջանում հասնել նոր հաջողությունների:

- Ի՞նչ կասես Հայաստանի ազգային հավաքականի ելույթների մասին:

- Բազմաթիվ մարդիկ գոհ են Հայաստանի հավաքականից խաղից: Թիմի խաղացողները նույն կարծիքին են: Հավաքականը մեծ աշխատանք կատարեց եւ ակնհայտ է առաջընթացը թիմի խաղում: Բայց ես կարծում եմ, որ մենք ի վիճակի էինք ավելին անել: Թիմը երիտասարդ է եւ կարող է ապագայում ավելի բարձր արդյունքի հասնել: Յուրաքանչյուր խաղում ֆուտբոլիստները ձեռք են բերում նոր փորձառություն, որն առաջիկա հանդիպումներում մեզ շատ անհրաժեշտ կլինի: Մյուս կողմից էլ` հավաքականը չկարողացավ լուծել խնդիրը եւ դուրս գալ Եվրո-2012-ի եզրափակիչ փուլ: Կարող էինք գրավել երկրորդ տեղը: Բայց պետք չէ ամեն ինչ բարդել Իռլանդիա - Հայաստան հանդիպման մրցավարի սխալների վրա: Մրցավարը յուրաքանչյուրի նման կարող է սխալվել: Սխալը ճակատագրական էր, բայց այժմ պետք է մտածել 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մասին:

- Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանի հավաքականը Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի եւ Մալթայի թիմերի հետ պայքարում:

- Կան մարդիկ, որոնք վիճակահանությունից անմիջապես հետո սկսում են միավորներ հաշվել: Չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում է: Մենք ամբողջ թիմով վստահ ենք, որ յուրաքանչյուր հանդիպման պետք է դուրս գալ ամբողջ էներգիայով եւ խաղադաշտում թողնել բոլոր ուժերը: Անկախ մրցակցից, մենք ձգտելու ենք առավելագույն արդյունքի եւ ամեն խաղում դրսեւորելու ենք մեր հնարավորությունների առավելագույնը: Իսկ այս ամենին հնարավոր է միայն անմնացորդ նվիրումով խաղալով:

- Հենրիխ դու ճանաչվեցիր Հայաստանի լավագույն ֆուտբոլիս: Ի՞նչ զգացումներ ունես:

- Ես շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ իմ օգտին քվեարկած մարդկանց: Տիտղոսը պարտավորեցնում է ավելի լավ խաղալ: Բայց ասեմ, որ սա միայն իմ հաղթանակը չէ: Ես կարծում եմ, որ լավագույնը թիմն էր: Առանց իմ խաղընկերների ես չէի կարողանա հասնել հաջողությունների: Այնպես որ կիսում եմ այս հաջողությունն ամբողջ թիմի հետ: Եթե ես քվեարկեի, ապա կնշեի ամբողջ թիմին:

- Բոլորին է հայտնի, որ դու Դոնեցկում ապրել ես Մետալուրգի մարզաբազայում, իսկ այժմ էլ բնակվում ես Շախտյորի ակումբային բազայում: Ո՞րն է պատճառը:

- Դա իմ որոշումն է: Այսպես ինձ ավելի հարմար է եւ մարզվել, եւ նախապատրաստվել հանդիպումներին: Պետք է միշտ պատրաստ լինել խաղին, իսկ այսպես ես կարող եմ ավելի հստակ կենտրոնանալ առաջիկա հանդիպման վրա: Բացի այդ, մարզաբազայում ես կարող եմ հստակ կազմակերպել իմ հանգիստը:

- Հենրիխ, քեզ միշտ հարցնում են ֆուտբոլի մասին, իսկ անձնական կյանքում ի՞նչ հաջողություններ ունես:

- Ես կարծում եմ, որ պետք չէ երկրորդ կեսին փնտրել (ծիծաղում է), պետք է պարզապես հանդիպել նրան: Ես առայժմ չեմ հանդիպել իմ երկրորդ կեսին, բայց հուսով եմ, որ դա մի օր տեղի կունենա: Ես չեմ պատրաստվում մենակ ապրել: Ես ունեմ նպատակ` ստեղծել ընտանիք: Այժմ Դոնեցկում իմ ազատ ժամանակն անցկացնում եմ ընկերներիս հետ կամ էլ հանգստանում եմ:

- Ազատ ժամանակ գնո՞ւմ ես ֆուտբոլ դիտելու:

- Եղել են այդպիսի դեպքեր: Երբ հնարավորություն ունեցել եմ` գնացել եմ Մետալուրգի հանդիպումներին: Այնտեղ խաղում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ:

- Ո՞ր քաղաքում կցանկանայիր հանգստանալ:

- Այդ քաղաքը Երեւանն է: Միայն այս քաղաքն է ինձ ձգում:

- Ի՞նչ է քեզ համար ֆուտբոլը:

- Ֆուտբոլը կյանք է: Ես  Ֆուտբոլին որպես  աշխատանք չեմ վերաբերվում: Ես ապրում եմ ֆուտբոլով եւ չեմ պատկերացնում ինձ առանց այս խաղի:


Просмотров: 747 | Добавил: VAN | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 1
0  
1 VAN   (20.12.2011 13:31) [Նյութ]
biggrin biggrin biggrin

w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024