APARANBLOG.DO.AM Ուրբաթ, 26.04.2024, 02:42
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով է ՀՀ Լավագույն Ֆուտբոլիստը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 393  
  

Պրոֆիլ
Ուրբաթ
26.04.2024
02:42

Вы вошли как: Гость IP Адрес: 18.227.161.132 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Հունվար » 28 » ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 20-ԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ. ԱՅՍ ԽԱՂԱՂ ՕՐՈՒԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏՔ ԵՆՔ ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐԻՆ
13:49
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 20-ԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ. ԱՅՍ ԽԱՂԱՂ ՕՐՈՒԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏՔ ԵՆՔ ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐԻՆ

Այս օրերին Հայաստանը տօնում է հայկական բանակի` Զինուած ուժերի ձեւաւորման 20-րդ տարեդարձը: Ցաւօք, այսօր չկան այն նուիրեալներից շատերը, ովքեր կանգնած էին բանակի ձեւաւորման ակունքներում: Ամենահայրենասէր, ամենաազնիւ մղումներով տղաները առաջին գծում էին հայրենիքի պաշտպանութեան համար մարտերում տուեցին իրենց կեանքը: Նրանց մի մասը ունէր ընտանիք` ծնողներ, կին, երեխաներ: Ամենահայրենասէր, ամենաազնիւ մղումներով տղաները առաջին գծում իրենց կեանքը նուիրաբերելով պաշտպանում էին հէնց իրենց ծնողներին, կանանց ու երեխաներին, որովհետեւ նրանց համար հայրենասիրութիւնը սկսւում էր ընտանիքից:


Հայկական բանակը ձեւաւորման օր, ամիս, տարի, վայր չունի: Հայկական բանակը ունէր ձեւաւորման նպատակ եւ կենսական անհարժեշտութիւն, իսկ 1992 թուականի յունուարի 28-ը ընդամէնը փաստաթուղթ ստորագրելու օր է եւ ոչ աւելին: Իսկ մինչ այդ օրը բանակը ձեւաւորւում էր բոլորիս աչքի առաջ` 1990-1991 թուականներին: Դրանք այն տարիներն էին, երբ փլուզուող կայսրութեան մաս կազմող միութենական հանրապետութիւններից ամենափոքրը` Խորհրդային Հայաստանը, բռնել էր անկախութեան ուղին` միաժամանակ ներքաշուելով արիւնալի պատերազմի մէջ հարեւան Ազրպէյճանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցում: Հայկական բանակը ձեւաւորւում էր Հայաստանի սահմանները եւ‘ Արցախը հակառակորդի յարձակումներից պաշտպանելու նպատակով ստեղծուած կամաւորական ջոկատների հիմքով:

Անկախութեան շարժման ու ղարաբաղեան պատերազմի բովում ծնուեց հայկական բանակը` ապագայում հայոց պատմութիւնը ուսումնասիրողների համար թողնելով անհաւատալի թուացող հերոսական էջեր: Այսօր էլ հայկական բանակը տարածաշրջանում խաղաղութեան պահպանման եւ նոր պատերազմի զսպման հիմնական գրաւականն է:

Բայց նաեւ այսօր դժուար է անկողմնակալ գնահատական տալ հայկական բանակին, քանի որ, ցաւօք, այդ բանակը ինչ-որ իմաստով առնչուած է ցմփոր եւ գիրութիւնից դժուարութեամբ շնչող զօրավարների, զօրամասերում տեղ գտնող անցանկալի դէպքերի, կտտանքների ու սպանութիւնների, կաշառակերութեան, ծառայութիւնից խուսափողների հետ նաեւ:

Այս օրերին ամենաբարձր ամպիոններից հնչելու են փառաբանական խօսքեր ու գովեստներ Հայաստանի զինուած ուժերի մասին: Եւ դա արդարացուած է առնուազն այն պատճառով, որ յաղթական բանակին սովորաբար չեն քննադատում: Բայց դա չի նշանակում, որ բանակում առկայ բազմաթիւ խնդիրները եւ անցանկալի երեւոյթները պարտաւոր ենք չտեսնելու տալ: Աւելին, արդարացուած չէ, երբ պետական քարոզչական մեքենան դաւաճանի պիտակ է կպցնում այն հետազօտողներին, լրագրողներին ու հասարակական ակտիւիստներին, ովքեր վեր են հանում բանակում կատարուող յոռի երեւոյթները եւ դրանց հասարակական հնչեղութիւն տալիս:

Անկասկած, ինչպէս աշխարհի իւրաքանչիւր բանակ, հայկական զինուած ուժերը եւս չեն կարող ամբողջովին թափանցիկ լինել: Յատկապէս հայկական բանակը, որը փաստացի պատերազմի մէջ է: Սակայն, միւս կողմից, անթոյլատրելի է պատերազմական վիճակն ու անվտանգութեան նկատառումները օգտագործել բանակում տեղի ունեցող յոռի երեւոյթներն կոծկելու նպատակով:

Նախօրէին պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը Զինուած ուժերի կազմաւորման 20-րդ տարեդարձին նուիրուած յոբելեանական գիտաժողովի ելոյթում ասել է, որ «բանակը որչափ մեծ ու հզօր, նոյնքան նուրբ ու զգայուն մարմին է» եւ չի կարելի բանակի մասին դատել «ներքաղաքական զարգացումներով պայմանաւորուած նեղ շահերի, միջկուսակցական բախումների եւ, ի վերջոյ, տարբեր հանգամանքերի զուգորդման արդիւնքում տուեալ պահին ձեւաւորուած հասարակական տրամադրութիւնների լոյսի ներքոյ»: Ասուածը ճշմարտութիւն է: Սակայն այն անաւարտ է: Չի կարելի բանակն օգտագործել ընտրութիւններ կեղծելու նպատակով, ինչը ցաւօք արուել է նախորդ 20 տարիներին:

Հայկական բանակը առաջին հերթին 18-20 տարեկան այն հազարաւոր տղաներն են, որոնք պաշտպանում են Հայաստանի ու Արցախի սահմանները: Հայկական բանակը այդ տղաներին բանակ ճանապարհած տատիկներն ու պապիկներն են, հայրերն ու մայրերն են, քոյրերն ու եղբայրներն են, ովքեր սպասում են նրանց տունդարձին: Հայկական բանակը այն սպաներն են, ովքեր համեստ աշխատավարձերով իրենց մասնագիտութիւն են դարձրել Հայաստանի եւ Արցախի պաշտպանութիւնը: Հայկական բանակը մենք ենք, քանի որ դժուար է Հայաստանում գտնել մի ընտանիք, որ բանակում չունենայ զինուոր, բարեկամ կամ անուղղակի կերպով կապ չունենայ հայկական զինուած ուժերի հետ:

Ուրեմն, երբ փառաբանելու հետ նաեւ քննադատում ենք եւ վեր հանում բանակում առկայ խնդիրները, ապա դրանով ոչ թէ թշնամու ջրաղացին ենք ջուր լցնում, այլ օգնում ենք, որպէսզի բանակում հնարաւորինս պակասեն անցանկալի դէպքերը: Դա անում ենք, քանի որ բանակը մենք ենք:

Просмотров: 879 | Добавил: VAN | Рейтинг: 5.0/1




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024