Բուքմեյքերական ընկերությունները վստահ են, որ հունիսի 5-ին կայանալիք ընկերական խաղում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կհաղթի Ղազախստանի թիմին: Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատվում է 1.56 գործակցով, իսկ ղազախներինը՝ 6.1: Ոչ ոքիի գործակիցը 3.6 է: Հիշեցնենք, որ խաղը կկայանա Երեւանի Հանրապետական ստադիոնում: Մեկնարկը Երեւանի ժամանկով 20:00-ին: |