Այդպիսի զգացում է ապրում մարդ,երբ անտաոում դիտում է մայրամուտը,երբ խորհրդավոր ոսկեփայլ լռությունը դանդաղ իջնում է անտառի վրա,թափանցում ճյուղերի միջով ու ասես անընդհատ շշնջալով ինչ-որ բան է ասում,որը,սակայն,որքան էլ լարվում,չես կարողանում լսել:Երբեմն էլ միլիոնավոր առկայծող  աստղերով պատված գիշերային երկնքի թանձր կապույտն է քեզ նետում հավերժության գիրկը,երբեմն էլ……երբ նայում ես որևէ մեկի աչքերի մեջ: