APARANBLOG.DO.AM Ուրբաթ, 26.04.2024, 09:10
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով կդառնա Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ այս տարի
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 252  
  

Պրոֆիլ
Ուրբաթ
26.04.2024
09:10

Вы вошли как: Гость IP Адрес: 3.138.174.174 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Հունիս » 2 » Հարցազրույց երգչուհի Էմմիի հետ: Երգչուհի Էմմին կմեկնի «Նոր ալիք 2012» մրցույթին:
16:46
Հարցազրույց երգչուհի Էմմիի հետ: Երգչուհի Էմմին կմեկնի «Նոր ալիք 2012» մրցույթին:



PR - Հասարակայնության հետ կապեր (Public Relations):  Հարկ է նշել, որ հասարակայնության հետ կապերհասկացությունը ձևավորման առաջին փուլում հիմնականում առնչվում էր քաղաքական ոլորտի հետ, քանիոր հասարակայնության լայն զանգվածներին իրենց կողմ դարձնելու, համոզելու գլխավոր պահանջարկունեին քաղաքական ինստիտուտները: Այսօր  այն պակաս նշանակություն չունի նաև շոու բիզնեսի ներկայացուցիչների համար:


Փորձեցի PR-ի դերի ու նշանակության մասին խոսել մի երգչուհու հետ, ով երգարվեստ մտնելու առաջին իսկ օրից իր կողքին ունեցել է մի մեծ թիմ, որը զբաղվել է նրա պրոդյուսերությամբ, ինչպես նաև PR-ով:


Խոսքը երգչուհի էմմիի մասին է, ով վերջերս կարծես թե չի երևում ասպարեզում, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ թուլացել է նրա PR –ով զբաղվող աշխատակազմի աշխատանքը: Էմմին հեռուստադիտողին և իր երկրպագուներին ամռան վերջին կուրախացնի միանգամից երկու նոր տեսահոլովակներով:


-Էմմի, բոլորին հայտնի է, որ Ձեր իրական անունը Էմմա է, Էմմա Բեջանյան: Էմմի անունը իմիջային նշանակության կարևորությամբ ստեղծվե՞ց:


-Ես կողմնակից եմ, որ արտիստը անուն-ազգանունով հանդես գա: Համարում եմ, որ անուն-ազգանունը շատ ավելի «թանկ» է հնչում: Իմ դեպքում խնդիրն այն էր , որ այն ժամանակ երբ ես նոր էի իմ առաջին քայլերն ուզում անել շոու բիզնեսում, երգչուհի Էմմա Պետրոսյանն արդեն բավականին հայտնի էր: Այդ նկատառումներով որոշեցինք այնպես անել, որ անունը չկրկնվի, շփոթություն չառաջացնի և եկանք այն եզրակացության , որ երգարվեստ մուտք պիտի գործեմ Էմմի անունով:


-Դու այն երգչուհիներից ես, ում համար աշխատում է մի ամբողջ թիմ: Ո՞վքեր են ներգրավված այդ խմբում, և որն է նրանց դերը :  


-Դա իմ պրոդյուսերի` Նադեժդա Սարգսյանի թիմն է, նրա պրոդյուսերական կենտրոնը: Ես երբեք որևէ տեղ հանդես չեմ եկել առանց թիմի: Եթե գնում եմ համերգի, ապա ինձ ուղեկցում է համերգային մենեջերս, եթե այնպիսի համերգ է, որին պետք է պատրաստվել նաև գովազդով, տեղեկատվության տարածմամբ և այլն, մեզ է միանում նաև PR մենեջերը: Ունենք նաև իրավաբան, հատուկ աշխատակիցներ, ովքեր արտասահմանում զբաղվում են այնտեղ կազմակերպվող համերգների և, առհասարակ, իմ արտասահմանյան գործունեության համար: Աշխատանքի պրոֆեսիոնալ ձևը սա է` արտիստը պետք է մտածի միայն երգելու մասին և ժամանակ չծախսի կազմակերպչական և այլ բնույթի հարցերի վրա: Երգչի կայացման հարցում ամեն ինչ նշանակություն ունի ` լավ թիմը , լավ հագուստը, լավ տեսքը, լավ ելույթը և այլն. ամեն ինչ պիտի մշակված և իրականացված լինի պրոֆեսիոնալների կողմից:


-Ձեր PR մենեջերը ինչպե՞ս է կազմակերպում և իրականացնում արտասահմանում  կայանալիք Ձեր համերգները, ինչպես նաև գովազդային արշավները:


 -Մենք տարբերություն չենք դնում, թե համերգը որտեղ է լինելու, մեզ համար մեր հանդիսատեսը թանկ է` անկախ երկրից: Արտասահմանյան համերգն առհասարակ կազմակերպում և իրականացնում է հրավիրող կողմը, սակայն մենք հետևում ենք և տեղյակ ենք ամբողջ ընթացքից: Իսկ ինչ վերաբերում է հայաստանյան համերգներին, ապա ասեմ, որ նույնիսկ մարզերում նույնչափ և նույն որակի աշխատանք է տարվում, ինչպիսին արտասահմանյան համերգի համար: Ես նույն ջանքն ու եռանդն է դնում այդ ամենի մեջ` անկախ նրանից, թե որտեղ է համերգը և ինչ հանդիսատեսի համար: Հանդիսատեսը մնում է հանդիսատես, բոլորն էլ արժանի են հավասարաչափ ելույթ դիտելու և լսելու, հավասարաչափ տեղեկացված լինելու իրենց սիրված երգչի և նրա կողմից ստեղծվող աշխատանքի մասին:


 -Այն տարի, երբ Դուք մասնակցեցիք Եվրատեսիլին ամեն ինչ շատ թույլ էր, ի տարբերություն այն տարվան, երբ Սիրուշոն էր մասնակցում: Ի՞նչն էր պատճառը, որ օղակը լավ չաշխատեց:


 -Ի սկզբանե, երբ արդեն որոշված էր, որ ես եմ մեկնելու Եվրատեսիլ, առաջին բանը, որ արեցի, դա այն էր, որ խնդրեցի մայրիկիս և մեր թիմին ոչնչի չխառնվել: Որովհետև գիտեի` անկախ ամեն ինչից, ինչ էլ որ լիներ, մեր թիմն էր մեղավոր լինելու: Այդ պատճառով որոշեցի, որ իմ աշխատակազմն ինձ կօգնի միայն իմ անձնական հարցերում, այն ինչ կախված է իմ անձի հետ և ոչ թե Եվրատեսիլի: Այնուամենայնիվ մեր PR-մենեջերը և մեր ընկերները, մեր երկրպագուները մեզ շատ օգնեցին իմ մասնակցությունը ինտերնետային կայքերում լավ գովազդելու և լուսաբանելու համար: Ինչ վերաբերում է հանրային հեռուստատեսությանը , որոնք որ պատասխանատվություն էին կրում կոնկրետ մրցույթի հետ կապված, զիջում էր նախորդ տարիների պատրաստվածությանը:


Ես սա վերագրում եմ նրան, որ հանրային հեռուստատեսության  աշխատակազմն էր փոխվել, ովքեր մինչ այդ զբաղվում էին եվրատեսիլով: Կարծում եմ, որ սա այդ նոր աշխատակազմի առաջին Եվրատեսիլն էր, և երևի թե դա է պատճառը, որ թերություններ շատ եղան: Չեմ ուզում այլ բաների վրա շատ կենտրոնանալ, բայց ոչ ոք խուլ չի, կույր չի, ամեն ինչ էլ տեսել ենք և լսել: Բայց դա ինձ չէր խանգարում հանդես գալ նույն ջիղով, ինչպես որ պատրաստ կլինեի հանդես գալ լավ PR-ի ժամանակ : Թեև ասեմ, որ թույլ PR –ը և այլ թերությունները այդ պահին ինձ ամենաքիչն էին հուզում: Ես շատ ծանր հոգեվիճակում էի և եվրատեսիլին մասնակցել եմ` գիտակցելով , որ եթե հրաժարվեմ, իմ երկիրը տուգանք է վճարելու: Ամեն դեպքում ես հուսով եմ և համոզված, որ հաջորդ եվրատեսիլի ժամանակ մեր մասնակիցը նույն ճանապարհով չի անցնի, ինչերի միջով ես անցա:


 - Լուրեր են պտտվում, որ ԱՄՆ-ում բացվել է գեղեցկության սրահ, որը կոչվում է Ձեր «Բում-բում» Եվրատեսիլյան երգի անվամբ, դա ճի՞շտ է:


 -Այո, իմ շատ մոտ ընկերներից մեկը` Կարենը, Բևերլի Հիլզում բացեց գեղեցկության սրահ և այն իմ պատվին անվանեց իմ երգի անունով` բում-բում, որի համար անչափ շոյված եմ:


 -Վերջերս կոտրել էին Ձեր facebook-ի էջը: Պատասխանատվության կենթարկվե՞ն այն իրականացնողները:


 facebook-- ում կատարված այս չար արարքի մասին ոչ մի հրապարակում չեմ կարող անել, սակայն պատժի ենթարկելու համար դեռևս ոչինչ չի արվում : Հիմա միայն բանակցություններ են տարվում facebook-ի մենեջերների հետ: Առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ ով մինչ այս ինձ հետ կապ էր հաստատում facebook-ի   միջոցով, ինձ այնտեղ նամակներ չթողնեն: Էջը դեռ վերականգնված չէ, իրենց նամակները թող թողնեն Emmy.am   կայքում:


 -Ի՞նչ նոր ստեղծագործական նորություններ ունեք Ձեր երկրպագուների համար:


-Մեկնելու եմ Յուրմալա` Նոր ալիք 2012 մրցույթին ներկա գտնվելու և մեր Հայաստանյան ներկայացուցիչներին աջակցելու համար: Սպասվում են նաև համերգներ և տեսահոլովակներ, սակայն այսքանից ավել դեռ ոչինչ չեմ կարող ասել:

Просмотров: 1662 | Добавил: VAN | Теги: Էմմի, Նոր ալիք, Հարցազրույց, 2012 | Рейтинг: 5.0/1




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024