Ցյուրիխում ընթացող ՖԻՖԱ «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության արարողությունում հայտարարվեց 2011թ. աշխարհի լավագույն մարզչի անունը: Ալեքս Ֆերգյուսոնի («Մանչեսթեր Յունայթեդ»), եւ Ժոզե Մոուրինյոյի («Ռեալ») հետ պայքարում տարվա լավագույն մարզչի մրցանակը ստացավ Չեմպիոնների լիգայի հաղթող եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Նախքան այդ ՖԻՖԱ-ի նախագահի մրցանակը ստացավ Ալեքս Ֆերգյուսոնը: Կանանց թիմերի գլխավոր մարզչի մրցանակը ստացավ աշխարհի չեմպիոն Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Նորիո Սասակին: |