APARANBLOG.DO.AM Շաբաթ, 20.04.2024, 07:50
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ?
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 806  
  

Պրոֆիլ
Շաբաթ
20.04.2024
07:50

Вы вошли как: Гость IP Адрес: 3.15.229.113 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2013 » Հունիս » 19 » Գրեթե բոլոր սոցիալական ցանցերը գաղտնալսվում են՝ սկսած սկայպից վերջացրած Facebook-ով. փորձագետ
14:13
Գրեթե բոլոր սոցիալական ցանցերը գաղտնալսվում են՝ սկսած սկայպից վերջացրած Facebook-ով. փորձագետ

Գրեթե բոլոր սոցիալական ցանցերը գաղտնալսվում են՝ սկսած սկայպից վերջացրած Facebook-ով. փորձագետ


ԱՄՆ-ի ամենախոշոր ազգային անվտանգության ծառայության մի աշխատակցի կողմից գաղտնի փաստաթղթերի բացահայտումը ցույց  տվեց, որ գաղտնալսվում են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը` սկսած սկայպից վերջացրած Facebook-ով: Այս  մասին, այսօր` հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ միակ խոշոր ցանցը, որը չկար այդ ցուցակում, դա Twitter-ն է:

«Պարզ դարձավ, որ գործում է մի համակարգ, որը թույլ է տալիս գաղտնի գործակալության աշխատակիցներին անմիջապես ներթափանցել օգտատերերի ներքին գործունեության տարածք՝ սկսած չաթերից, ֆայլերի փոխանցում, գրառումներ, սայթի հասցեներ եւ այլն եւ այլն»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը խոստովանել է, որ նման համակարգ գործում է:

«Բայց խոսքը նրա մասին չէ, որ ծառայությունն անմիջապես ներթափանցում է Facebook-ի սերվերների մեջ, այլ կա առանձնացված սերվեր, որին այդ գործակալությունը դատական հայցով ուղարկում է տվյալ գործը եւ նոր թույլատվություն ստանում: Գաղտնի ծառայության աշխատակիցը բացահայտեց նաեւ անսահման ինֆորմացիան, որտեղ երեւում է, թե ինչ քանակի փաստաթղթեր է ստանում գործակալությունը տարբեր երկրներից: Օրինակ, ԱՄՆ-ի մասին նշեց, որ 30 օրվա մեջ ստանում են մոտ 3 մլրդ փաստաթուղթ»,-ասաց փորձագետը:

Նա նաեւ նշեց, որ այդ փաստաթղթերում երկրները ներկված էին կանաչից դեպի կարմիր: «Կանաչը քիչ ակտիվություն է, կարմիրը՝ շատ: Հայաստանը դեղին էր, այսինքն մեր հանդեպ հետաքրքրությունը նույն գույնի էր, ինչ ԱՄՆ-ի: Օրինակ Վրաստանն ու Ադրբեջանը կանաչ են»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հատուկ ծառայություններին, նա ասաց. «Այն, որ մեր ԱԱԾ-ն կարող է Facebook-ն ամբողջությամբ գոնե մոնիթորինգ անել, չեմ ասում ներքին, այլ բաց գրառումները, նույնիսկ ես դա կկասկածեմ: Գիտե՞ք ինչու, որովհետեւ ֆեյսբուքը փակ համակարգ է: Ֆեյսբուքի հասարակ օգտատիրոջ գրառումները կարելի է գաղտնալսել, եթե չի միացրել «սեքյուր բրաուզինգը»: Օրինակ, նույնիսկ երեխաների մոտ հեռախոսի միջոցով անգամ սրճարանում, թույլ է տալիս ամբողջ կապը գաղտնալսել, եթե պաշտպանված կապ չեն օգտագործում»,- նշեց նա:, պաշտպանվելու առումով խորհուրդ տալով միշտ զգոն լինել, գաղտնաբառը երկար լինի:

Ինչ վերաբերում է «Օդնոկլասնիկի» կայքին, Մարտիրոսյանը հիշեցրեց, որ մի ժամանակին մեղադրում էին, որ դա ռուսական գաղտնի ծառայությունների կայքն է, քանի որ պահանջում է, որ գրանցվելիս պարտադիր քո նկարը տեղադրես: «Եթե հանկարծ շունիկի նկարն էին դնում, ջնջում էր: Սկսեցին մեղադրել, որ դա նրա համար է, որ կայքում աշխատում է դեմքի ճանաչման ավտոմատացված համակարգ եւ շունիկը խանգարում է ФСБ-ին նորմալ աշխատել: Միշտ պետք է հաշվի առնել, որ դա ուրիշ երկրի օրենքнերի տակ է գտնվում եւ Ռուսաստանում գաղտնի ծառայության համակարգը բավականին լավ է գործում եւ պետք է այնտեղից էլ զգույշ մնալ»,- խորհուրդ տվեց փորձագետը:

Просмотров: 727 | Добавил: VAN | Теги: Ֆեյսբուք | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024