APARANBLOG.DO.AM Շաբաթ, 06.12.2025, 22:33
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով է ՀՀ Լավագույն Ֆուտբոլիստը
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 394  
  

Պրոֆիլ
Շաբաթ
06.12.2025
22:33

Вы вошли как: Гость IP Адрес: 216.73.216.87 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Մարտ » 19 » Գլոբալ տաքացում՝ ճիշտ, թե՞ սուտ…
12:06
Գլոբալ տաքացում՝ ճիշտ, թե՞ սուտ…

Գլոբալ տաքացում

Առաջին հայացքից անհավանական է թվում, որ մեր մոլորակը տարաբնակեցնող սպիտակուցային մարմիններից կազմված բարակ «թաղանթը» կարող է ինչ-որ չափով ազդել այնպիսի գլոբալ բնութագրիչի վրա՝ ինչպիսին Երկրի կլիման է։
Այնուամենայնիվ, հենց այդ «կենսազանգվածը» արդեն մեկ անգամ չէ, որ կտրուկ կերպով կերպարանափոխել է մեր մոլորակի պատկերը՝ մթնոլորտի կազմը, օվկիանոսների միջին ջերմաստիճանը, հողերի կազմը և այլն։ Որոշ ժամանակ առաջ երկրի կլիմայի վրա ազդել են հիմնականում բույսերը և ջրիմուռները, իսկ հիմա հերթը հասել է կենդանիներին, ավելի կոնկրետ՝ դրանցից ամենաակտիվին՝ Բանական Մարդուն։ 
Բայց միթե նա է տաքացման միակ մեղավորը։ Յուրաքանչյուրն, ով ուշադիր հետևում է գիտական նորություններին, կլիմայի գլոբալ տաքացման վերաբերյալ վկայությունների կարիք չունի ։ Գրեթե ամեն օր տվյալ ոլորտի ուսումնասիրությունների հաղորդագրություններ են հայտնվում։ Օր. Բրիտանական բնագետները լուր են հայտնում հյուսիսում թռչունների որոշ տեսակների արեալների տեղափոխման մասին։ Կանադացիները նշում են, որ հյուսիսային գետերը միջինում երկու շաբաթ ավելի քիչ են սառած մնում, քան կես դար առաջ։ Գրենլանդիայում վերջին տարիներին կտրուկ արագացել է ծով իջնող սառցաբեկորների շարժումը։ Արկտիկական սառույցները ամռանը «քաշվում են» շատ ավելի հյուսիս, քան առաջ։ Անտարկտիկական թերակղզում նույնպես սառույցների արագ կոտրատման պրոցես է ընթանում։ Որոշ տվյալների համաձայն իր ընթացքը սկսել է դանդաղեցնել Գոլֆստրիմը…

Գլոբալ տաքացումՏպավորություն է ստեղծվում, որ Երկրի վրա իրոք սկսվում է «տաքացման» ժամանակաշրջան։ Այնուամենայնիվ, դրա մասին վստահ խոսելու համար պետք է հետևել մերձերկրյա օդի ջերմաստիճանի գլոբալ փոփոխություններին, որն այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից. Ջերմաստիճանը մեր երկրի վրա իր վրա զգում է բավականին մեծ տատանումներ՝ ինչպես ժամանակի մեջ, այնպես էլ տարածության։ Որպեսզի ինչ-որ ճշգրտության որոշվի նրա միջին մեծությունը, անհրաժեշտ են հազարավոր չափումներ և, ինչը կարևոր է, դրանք բոլորը պետք է իրականացվեն միևնույն մեթոդիկայով։ Իսկ որպեսզի հստակ ապացուցվի գլոբալ տաքացման փաստը, այդպիսի չափումները պետք է իրականացնենք հարյուրավոր տարիների ընթացքում։ Սակայն ներկայիս օդերևութաբանական կայանների մեծ մասը ստեղծվել են վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, իսկ հները, որտեղ հավաքված են բազմամյա ուսումնասիրություններ, սովորաբար գտնվում են մեծ քաղաքներում, որտեղ էներգետիկայի զարգացման հետ սկսել է ձևավորվել յուրահատուկ միկրոկլիմա, որն էապես տարբերվում է շրջակա տարածքի կլիմայից։ Օր՝. ձմռանը Մոսկվայի կենտրոնում կարող է 5° C ավելի տաք լինել, քան Մոսկվայի մարզում։ Բևեռային շրջաններում, լեռներում, զարգացող երկրներում կարիք կա օդերևութաբանական կայանների։ Չափումների մեջ ներառված չեն  նաև համաշխարհային Օվկիանոսի հսկայական տարածքները։

1970թ. վերջից կլիմայագետներին օգնության եկան արբանյակները։ Այնուամենայնիվ նրանք էլ չեն լուծում բոլոր խնդիրները։ Մասնավորապես, նրանց հասանելի չեն համատարած ամպամածությամբ տարածքները։ Բացի դրանից արբանյակային չափումները իրականացվում են «դիստանցիոն» մեթոդներով և, նրանց ճշգրտության վրա ազդում են բազմաթիվ դժվար ընկալելի գործոններ՝ սկսած մթնոլորտում լույսի կլանումից, մինչև արբանյակներում տեղակայված ճառագայթային ընկալիչների սխալները։ Ուստի անհրաժեշտություն է առաջանում տիեզերական մոնիթորինգի տվյալները անհրաժեշտ է անընդհատ համեմատել երկրային չափումների հետ։ 

Ճշտանման հիպոթեզ

Գլոբալ տաքացումՋերմաստիճանի գլոբալ չափումների վերլուծության բարդությունների պատճառով գիտնականները մինչ այժմ տաքացումը ճանաչում են որպես փաստ և գերդասում են նրա մասին խոսել՝ որպես ճշգրիտ հիպոթեզ, որը մանրամասն ստուգման կարիք ունի։ Այդուհանդերձ գլոբալ տաքացման փաստի ապացույցները տարեց տարի ավելի ու ավելի են ավելանում։ Միջազգային խոշոր հետազոտական կենտրոնների կլիմայագետները՝ հավաքելով երկրագնդի տարբեր անկյուների օդերևութաբանական տվյալների հասանելի արխիվները, մշակել են դրանք և ամփոփել են մեկ համընդհանուր սանդղակի մեջ։ Համաձայն ստացված տվյալների՝ 20-րդ դարի ընթացքում Երկրի մերձերկրյա օդի միջին գլոբալ ջերմաստիճանը աճել է մոտավորապես 1° C։ Սա բավականին շատ է, քանի որ նույնիսկ «սառցապատման» ժամանակաշրջանից հետո Երկրի ջերմաստիճանը սովորաբար տաքանում է ընդամենը 4-5° C։

Просмотров: 1993 | Добавил: VAN | Теги: Գլոբա, լ տաքացում | Рейтинг: 5.0/1




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
wi-fi հումոր ODNOKLASSNIKI.RU Ամանոր կոմիքսներ աղջիկներ Բարսելոնա Անձնական Facebook ser VITAMIN CLUB aparan Ապարանբլոգ Աֆորիզմներ Գվարդիոլա Աղջիկամանիա ՄԻՇՈ Նեյմար google շախմատ Ապարանի Մեսսի Rap Բարսա Հետաքրքիր Բացահայտում ԹԵ բլոգ ՀԱԿՈԲՅԱՆ Էմմի (Տեսահոլովակ) new ԲԼՈԳԸ (տեսահոլովակ)( Music Հայաստան Մրցույթ 1.500.000» Նոր 10.000 Ապարան (Նկարներ) VitaMin Արթուր Մեսչյանը HT Hayko ՀՏ Հայկո գոլ հրդեհ ծխել 2012 Հարցազրույց լուսանկարներ Աշխարհ Twitter Euro 2012 Թոփ արտահայտություներ Հակոբյանի Հայկական Samsung Կանանց Antivirus Messi Ժամանակը 10 հայ այցելու Coca Cola Odnoklassniki Լոնդոն ինտերնետ NEWS blog video barca 11 Apple դժվար ապրուստ iPhone 5 երգ Կոմիքս կինո footboll եկեղեցի 2013 New year անժելա ok.ru anjela musik Ինիեստա ԵՂԵՌՆ Foto 100 no 150 Անժելա Սարգսյան գիրք 100 000 1200

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2025