Բրուքհեյվենի ազգային լաբորատորիայի գիտնականները հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում, որովհետեւ RHIC արագացուցիչով քվարք-պլյուոնային պլազմա են ստացել, որի ջերմաստիճանը կազմել է 4 տրիլիոն աստիճան` ըստ Ցելսիուսի: Այս ջերմաստիճանային ցուցանիշը պաշտոնապես համարվել է ամենաբարձրը: Այս մասին հաղորդվում է լաբորատորիայի կայքում: Քվարքները իրենցից ներկայացնում են ադրոնների բաղկացուցիչ մասեր, որոնք մասնակցում են ուժեղ ներգործության ժամանակ (ֆունդամենտալ 4 ազդեցություններից մեկը` թույլ, էլեկտրամագնիսական եւ գրավիտացիոն ազդեցությունների շարքում): Դրանք այսպես կոչված, քոնֆեյնմենթի հատկություն ունեն, որի էությունն այն է, որ քվարքների միջեւ փոխազդեցությունն աճում է հեռավորության մեծացմանը զուգահեռ: Դրա պատճառով էլ ազատ տեսքով քվարքները չեն հանդիպում, սակայն նախնական շրջանում մեծ պայթյունից հետո մատերիան գոյություն է ունեցել քվարք-գլյուոնային պլազմայի տեսքով: Բրուքհեյվենի ազգային լաբորատորիայում հնարավոր է եղել հասնել դրան` ոսկու իրոնների գրեթե լույսի արագությամբ բախման արդյունքում, հաղորդում է Pravda.ru-ն: |