APARANBLOG.DO.AM Հինգշաբթի, 28.03.2024, 19:41
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ՏԵՍՆԵԼ ԿԱՅՔՈՒՄ?
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 806  
  

Պրոֆիլ
Հինգշաբթի
28.03.2024
19:41

Вы вошли как: Гость IP Адрес: 44.222.212.138 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Հունիս » 26 » Գենրիետտա Հովնանյան: Մեր նմանները դժվար,բայց ներում են... + Ժամանակը երգը
11:52
Գենրիետտա Հովնանյան: Մեր նմանները դժվար,բայց ներում են... + Ժամանակը երգը
Ձեզ եմ ներկայացնում Գենրիետտա Հովնանյանի նոր գլուխգործոցը:



Ես շատ եմ հանդիպել ստին,խաբեությանը,անարդարությանն ու կեղտին,որոնք իսկական ախտ են արտաքուստ իդեալական թվացող 21-րդ դարի համար:Այդ ամենի մեջ այնքան կարևոր է բարությունը,որին ես շատ հազվադեպ եմ հանդիպում:Ես միշտ փնտրել եմ  ու փնտրում եմ եմ խելոք մարդկանց,խելոք մտքեր ու մի քիչ էլ մաքրություն:Իմ համար շատ կարևոր մարդկանցից մեկը խոսում էր մարդու բարոյական արժեքների մասին,ու հիմա չեմ կարող չհիշել այդ պատմությունը...Դժվար է լինել ինչ-որ մեկի առաջ մեղավոր,բայց շատ ավելի դժվար է կարողանալ ներել մեղավորին:Ներումն ամենամեծ հերոսությունն է և ամենատհաճ երկչոտությունը,ամենավսեմ ու ամենաճղճիմ արարքն է,ամենաքաղցր ու ամենադառը զգացմունքն է...Ամեն մեկը յուրովի կհասկանա,բայց դա հիմա ամենևին էլ կարևոր չէ...Վերջերս ձեռքիս տակ ընկավ մի նամակ,որն իսկապես ուշադրության արժանի եմ համարում.
<<Գիտես ինչքան եմ տանջվել?...դու ինձ շատ ցավ ես պատճառել,բայց այնուամենայնիվ դու դարձրել ես ինձ ամենաերջանիկը`հենց միայն նրանով,որ սիրել ես ինձ:Դու սխալ էիր`ավելի քան պետք էր լինել...իսկ ես գնացի ճշտի հետևից,բայց տրորելով ինձ ու իմ զգացմունքները:Ես չկարողացա քեզ ներել այն ժամանակ,երբ սիրում էիր ինձ,չներեցի երբ սպասում էիր:Գիտես ես ուզում էի?,բայց հպարտությունս...ախ այդ հպարտություն կոչվածը ստեղծողը երևի տանջանք է սիրել:Ես փորձում էի հասկանալ ամեն ինչ,բայց ականջներիս մեջ կարծես զնգում էին ինձ ուղղված քո վերջին խոսքերը:Ես չկարողացա քեզ ներել,երբ դեռ կարելի էր ինչ-որ բան փոխել,երբ ուղղումները հնարավոր էին,իսկ հիմա...հիմա ամեն ինչ այլ է,բայց ես չեմ կարողանում մոռանալ մեր հանդիպումը և ներել մեր բաժանումը:Ճիշտ է դու մեղավոր էիր,բայց ամեն ինչ կարելի էր ներել:Գիտես ,ես ներել եմ քեզ,թեկուզ և շատ ուշ,բայց ներել եմ:Գուցե և ես ինքս էլ սխալ էի,սխալ այն պատճառով,որ առանց պայքարելու բաց թողեցի երջանկությունս...Էլ ոչինչ հանրավոր չէ ուղղել:Ես գիտեմ,որ այս տողերը ոչինչ չեն փոխի,,բայց ես պարտավոր էի ասել,որ ներել եմ:Նաև պարտավոր եմ քեզնից էլ ներողություն խնդրել.կներես հպարտությունս...Ես գիտեմ,դու պետք է ինձ ներես,դու չես կարող չներել:Միգուցե դա տարօրինակ է,բայց մեր նմանները միշտ էլ ներում են,գուցե և դժվար,բայց ներում են...Ես էլ երբեք քեզ չեմ անհանգստացնի,դու էլ երբեք չես լսի իմ մասին,և քո մի կերպ խաղաղված հոգին էլ չի տանջվի իմ պատճառով:Միայն մի բան կարող եմ ու դեռ իրավունք ունեմ խնդրելու`ներիր ինձ,ներիր քեզ ու ներիր  մեր քաղցր խենթությունը,չէ որ այն էլ չի կրկնվելու...Երջանիկ եղիր իմ երջանկություն...>>
Այս նամակն ընթերցելիս ձեռքերս դողում էին,որովհետև ճանաչում եմ և նամակը գրող երիտասարդին,և դրա հասցեատիրոջը:Մանրամասնելու անհրաժեշտություն չեմ տեսնում,թող ամեն մեկը յուրովի հասկանա իրավիճակը:Կարևոր եմ համարում միայն պատասխանը.
<<Դու ճիշտ էիր,դու չկարողացար ինձ ներել ժամանակին,իսկ հիմա...Դու գիտես,որ դա այլևս կարևոր չէ...Դու ասացիր,որ ներում ես,դրանով հանգստացնելով քո խիղճը,բայց ավելի բորբոքելով այսքան տարի իմ մեջ վառվող կրակը:Այդ հրդեհը,որը հենց դու ես վառել մոխիր է դարձրել իմ սերը,քնքշությունը,և առհասարակ այն ամենն ինչ կարևոր էր իմ համար:Դու ուզում ես,որ ներեմ քեզ?ճիշտ է,դու տանջվել ես,բայց ինձ էլ ես տանջել,ես չէի ուզում այդպես լիներ,ու դու դա գիտես...Այնպես որ ես հնարավոր չեմ համարում ներել քեզ...>>
Կարդալով այս պատասխանը,երիտասարդը երկար ժամանակ աննպատակ քայլում էր անձրևի պատճառով ամայացած փողոցով:Նրա ներաշխարհը կարծես մի պահ դատարկվել էր,իսկ գլուխը պայթելու չափ լցված էր խառը մտքերով:Մինչ այդ նա ուներ բազում նպատակներ,բայց մի աղջկա կարճ պատասխանը կարծես ամեն ինչ ջնջել էր իր կյանքում...Մինչ նրա գլուխը լցված էր այդ մտքերով,փողոցում անձրև էր ու մառախուղ,և հարբած վարորդն անսպասելւ կերպով բաժանեց նրան իր մտքերից,սիրոււց,տանջանքից և դաժան ու անիմաստ աշխարհից...Ամեն օր մահանում են հարյուրավոր մարդիկ,բայց այս երիտասարդի մահն ամենասոսկալին էր թերևս այն պատճառով,որ նա այդպես էլ չկարողացավ կարդալ տողատակով ասված.<<Մեր նմանները դժվար,բայց ներում են>>արտահայտությունը:Խոստացածի պես նա էլ չանհանգստացրեց իր սիրած էակին:Եվ միայն տարիներ հետո արդեն ամուսնացած ու երջանիկ տիկինն իմացավ,որ մի ժամանակ իր պատճառով այդքան տանջված և իրեն այդքան տանջած երիտասարդն այլևս չի քայլում Երկրի վրայով...Նա մոտեցավ գերեզմանաքարին,որի վրա սքավոր սևով գրված էր.
<<Սովորեք սիրել,եթե սիրվել եք,
Սովորեք ներել,եթե ներվել եք,
Եվ սովորեք մեռնել,եթե ապրել եք...>>
Ամեն անգամ հիշելով այս պատմությունը ես հասկանում եմ ,որ անսահման կարևոր է հայցել և բաշխել սերը,քնքշությունը,ընկերությունն ու ներումը,որովհետև ամեն վայրկյան կյանքի թելը կարող է կտրվել,և իմ ամենամոտ մարդը կարող է մեռնել առանց իմանալու,թե ինչքան թանկ է իմ համար,բայց նա ինձ չի մեղադրի,որովհոտև մեր նմանները դժվար,բայց ներում են...


Просмотров: 881 | Добавил: VAN | Теги: ներել, Ժամանակը | Рейтинг: 5.0/1




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024