APARANBLOG.DO.AM Երեքշաբթի, 23.04.2024, 12:12
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով կդառնա Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ այս տարի
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 252  
  

Պրոֆիլ
Երեքշաբթի
23.04.2024
12:12

Вы вошли как: Гость IP Адрес: 18.221.129.19 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2013 » Հունվար » 30 » Ֆուտբոլային ֆանտաստիկ ներկայացման ակնկալիքով. Ամեն ինչ՝ «էլ կլասիկո»-ի մասին (Ծավալուն տեքստային) + (Տեսանյութեր)
21:30
Ֆուտբոլային ֆանտաստիկ ներկայացման ակնկալիքով. Ամեն ինչ՝ «էլ կլասիկո»-ի մասին (Ծավալուն տեքստային) + (Տեսանյութեր)


Նրանք կրկին բախվելու են միմյանց: Ավելի քան 1 դարի պատմություն ունեցող հակամարտության պատմության գրքում այսօր գրվելու է հերթական էջը. հանիպելու են «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն: Միլիոնավոր երկրպագուներ սրտատրոփ սպասում են «Սանտիագո Բեռնաբեո»-ում կայանալիք ֆուտբոլային ներկայացմանը: Խաղ, որը վերածվելու է իսկական ճակատամարտի. ֆուտբոլային տարբեր փիլիսոփայություններ, տարբեր մշակույթներ, տարբեր մոտեցումներ ու խաղաոճեր, տարբեր կատարողներ… Բախվելու են թիմեր, որոնք ունեն գունեղ ու հարուստ պատմություն, ունեն և ունեցել են լեգենդար ֆուտբոլիստներ, երկրպագուների բազմամիլիոնանոց բանակ: Հանդիպման մեկնարկն ազդարարող սուլիչի ձայնի հնչելուն պես սկսվում է մեծ տոնը, գույները խառնվում են իրար, ու մոռացվում են բոլոր աղյուսակները, բոլոր կորուստները, մոռացվում է ամեն ինչ. միայն մնում է մթնոլորտն ու երկրպագուի՝ սիրելի թիմի հաղթանակի հասնելու մեծ տենչը: Այսպիսով՝ Երևանի ժամանակով 23:55-ին կմեկնարկի 2013թ. առաջին «էլ կլասիկո»-ն:

Մադրիդի «Ռեալ»-ը ձախողել է ելույթները Լա Լիգայում: Այդ է վկայում կատալոնական «Բարսելոնա»-ի նկատմամբ 15 միավորի տարբերությունը: Թիմը պետք է փորձի հաջողության հասնել Իսպանիայի գավաթի և Չեմպիոնների Լիգայի խաղարկություններում: Իսպանիայի գավաթը «Բարսա»-ի անցած տարվա միակ տիտղոսն էր, սակայն այն կարող է միակը մնալ նաև «Ռեալ»-ի համար՝ 2012/13թթ մրցաշրջանի արդյունքներով, քանի որ ոչ՛ «Բարսելոնա»-ն, ոչ՛ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չեն պատրաստվում զիջել մադրիդյան թիմին: Իսկ «Բարսա»-ն փորձելու է լրացնել անցած տարվա բացը՝ կապված տիտղոսների հետ: Եթե ՉԼ-ում դեռ անցնելու բավականին երկար ճանապարհ կա, ապա Լա Լիգայում «Բարսա»-ն շատ մոտ է հաջողությանը, իսկ Copa del Rey-ում «Ռեալ»-ի արգելքը հաղթահարելուց հետո դժվար է պատկերցնել, որ Իսպանիայում «Ռեալ»-ից բացի կգտնվի թիմ, որը կարող է կանգնեցնել կատալոնական մեքենան՝ ընթացիկ մրցաշրջանում:

Կազմ

Դաշտի տերերը հանդիպմանը մոտեցել են լուրջ կորուստներով: Իկեր Կասիլյասն ու Պեպեն վնասվածքներ ունեն, իսկ Սերխիո Ռամոսը, Անխել Դի Մարիան ու Ֆաբիո Կոենտրաոն որակազրկված են: «Արքայական ակումբ»-ի պաշտպանության ձախ եզրում, ամենայն հավանականությամբ, կխաղա Մարսելոն, ով վնասվածքի պատճառով երկար ժամանակ ապաքինվում էր: Դի Մարիային կարող են փոխարինել Մոդրիչը կամ Կալյեխոնը, սակայն եթե հաշվի առնենք, որ պաշտպանության կենտրոնում Ռամոսի ու Պեպեի բացակայության պայմաններում լուրջ խնդիրներ կան, ամենայն հավանականությամբ, դաշտ դուրս կգա Մոդրիչը, ով կարող է ավելի արդյունավետ պաշտպանվել, քան Կալյեխոնը: «Բարսելոնա»-ն Մադրիդ է ժամանել մարտական կազմով: Խոսակցությունները շատ են նաև դարպասապահների թեմայով: Եթե «Ռեալ»-ի կազմում կարող է նորամուտը նշել Դիեգո Լոպեսը, ով օրեր առաջ է տեղափոխվել «Սևիլիա»-ից, ապա «Բարսա»-ի մեկնարկային կազմում կարող է խաղադաշտ դուրս գալ Պինտոն, ով գավաթային հանդիպումներում տեղ է զբաղեցնում «Բարսա»-ի հիմնական կազմում: Հավելենք, որ պահեստայինների նստարանից «Բարսա»-ի խաղը ղեկավարելու է Խորդի Ռոուրան, քանի որ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան ԱՄՆ-ում վերականգնողական կուրսեր է անցնում:

Թիմերի հայտացուցակները հետևյալն են՝ «Ռեալ»՝ Դարպասապահներ. Ադան, Դիեգո Լոպես, Խեսուս, Պաշտպաններ. Արբելոա, Մարսելո, Ալբիոլ, Վարան, Կարվալյու, Կիսապաշտպաններ. Մոդրիչ, Ալոնսո, Խեդիրա, Օզիլ, Կակա, Կալյեխոն, Էսյեն, Հարձակվողներ. Ռոնալդու, Բենզեմա, Իգուաին, Մորատա: «Բարսելոնա»՝ Դարպասապահներ. Վալդես, Պինտո, Պաշտպաններ. Ալվեշ, Պիկե, Պույոլ, Ադրիանո, Ալբա, Բարտրա Կիսապաշտպաններ. Մասկերանո, Չավի, Սոնգ, Բուսկետս, Ալկանտարա, Ֆաբրեգաս, Ինյեստա Հարձակվողներ. Պեդրո, Սանչես, Մեսսի, Վիլյա

Մեկնարկային կազմերի հնարավոր տարբերակներ. «Ռեալ»՝ Լոպես, Արբելոա, Վարան, Ալբիոլ, Մարսելո, Ալոնսո, Խեդիրա, Մոդրիչ, Օզիլ, Ռոնալդու, Բենզեմա: «Բարսելոնա»՝ Պինտո, Ալվես, Պիկե, Պույոլ, Ալբա, Բուսկետս, Չավի, Ինյեստա, Պեդրո, Սանչես, Մեսսի:

Կարծիքներ

«Ռեալ»-ը թիմ է և կարող է թիմային խաղի շնորհիվ հաղթանակի հասնել «Բարսելոնա»-ի դեմ խաղում: Նրա խաղը կախված չէ մեկ ֆուտբոլիստից: Եթե ուզում ենք հաղթել, պետք է համախմբված լինենք». Մեսութ Օզիլ: 

«Նման խաղերում անհնար է կանխագուշակել արդյունքը: Այժմ մենք հիանալի մարզավիճակում ենք, սակայն հնարավոր է իրադարձությունների ցանկացած զարգացում: Դա հատկապես վերաբերում է Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպումներին: Նրանք բազմաթիվ կորուստներ ունեն, սակայն ամեն դեպքում դա «Ռեալ»-ն է: Համոզված եմ, որ նրանք պարաստվում են պայքարել: Չնայած թիմում առկա ներկայիս իրավիճակին՝ «բլանկոսներ»-ը վտանգավոր մրցակից են». Չավի: 

«Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ է: Տրամաբանական է, որ նա գոլեր է հեղինակում: Ողջ աշխարհը գիտի նրա խաղային որակների մասին: Այնուամենայնիվ, մենք պետք է փորձենք սահմանափակել Ռոնալդուի գործողությունները, գուցեև մեծ դժվարությամբ». Խորդի Ռոուրա:

«Մեսսին և Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստներ են: Սակայն մեզ համար Քրիշտիանուն լավագույնն է աշխարհում: «Բարսելոնա»-ն հզոր թիմ է: Մենք պատրաստ ենք մրցակցել և հաղթանակ տանել առաջիկա հանդիպմանը». Բենզեմա:

«Մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի հակառակորդին չթողնենք արդյունավետ հակագրոհներ անցկացնել: «Կլասիկո»-ում հաղթում է այն թիմը, որն այդ երեկո ավելի լավ է պատրաստվել: Պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա և ավելի արդյունավետ ֆուտբոլ ցուցադրենք, քան հակառակորդը». Ադրիանո:

Մեսսի vs Ռոնալդու

Թե՛ Ռոնալդուն, թե՛ Մեսսին կարող են նոր ռեկորդ սահմանել առաջիկա «կլասիկո»-ում: Արգենտիացին գրոհում է լեգենդար Ալֆրեդո դի Ստեֆանոյի ռեկորդը, ով «կլասիկո»-ներում 18 գոլ է խփել: Մեսսիի հաշվին կա գրանցված 17 գնդակ: Ռոնալդուն կարող է դառնալ միակ ֆուտբոլիստը, ով խփած գնդակով աչքի է ընկել 6 «կլասիկո»-ներում անընդմեջ: Հավելենք, որ Քրիշտիանուն իր մարզական կարեիայի 600-րդ հանդիպումն է անցկացնելու:

Թվերի լեզվով

Թիմերն արդեն հանդիպել են 222 անգամ: 88 հաղթանակ իր ակտիվում ունի «Ռեալ»-ը, 87՝ «Բարսա»-ն, իսկ 47 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Իսպանիայի գավաթի խաղարկություններում կայացած խաղերում «Բարսա»-ն 15 հաղթանակ ունի «Ռեալ»-ի նկատմամբ, իսկ մադրիդյան թիմը կատալոնական ակումբին պարտության է մատնել 10 անգամ: 6 խաղ ավարտել է ոչ-ոքի: Գավաթային վերջին 8 հանդիպումներում «Ռեալ»-ը «Բարսա»-ի նկատմամբ առավելության է հասել ընդամենը 1 անգամ, իսկ Լիոնել Մեսսին գավաթային վերջին 3 խաղերում գոլի հեղինակ չի դարձել: Միայն Լա Լիգայում Մեսսին արդեն 33 գոլ է հեղինակել, մինչդեռ Ռոնալդուն այդքան գոլ խփել է բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում է: Սեփական հարկի տակ առաջին խաղում հաղթելու դեպքում «Ռեալ»-ը 16 դեպերում 11 անգամ դուրս է եկել հաջորդ փուլ: Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին այսօր իր 36-րդ «կլասիկո»-ն կանցկացնի՝ շրջանցելով Կարլոս Սանտիլյանային (35 խաղ): Ընդամենը 4 ֆուտբոլիստներ են Չավիից ավելի շատ «կլասիկո»-ների մասնակից դարձել, ընդ որում՝ նրանք բոլորը հանդես են եկել «Ռեալ»-ի կազմում (Ռաուլ, Ֆերնանդո Յերո – 37, Պակո Խենտո – 42, Մանոլո Սանչիս - 43): «Ռեալ»-ը սեփական հարկի տակ անցկացրած վերջին 31 պաշտոնական հանդիպումներում պարտություն չի կրել (26 հանթանակ, 5 ոչ-ոքի): Այս ցուցանիշով «Ռեալ»-ի բացարձակ ռեկորդը կազմում է 84 խաղ (1977-81թթ):

Հանդիպումներ, որոնք ավարտվել են 5 և ավելի գոլի տարբերությամբ

1943 թվականի հունիսի 13՝ «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 11:1
1935 թվականի փետրվարի 3՝ «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 8:2
1949 թվականի սեպտեմբերի 18՝ «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 6:1
1950 թվականի սեպտեմբերի 24՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»՝ 7:2
1953 թվականի հոկտեմբերի 25՝ «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 5:0
1934 թվականի ապրիլի 21՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»՝ 5:0
1945 թվականի մարտի 23՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»՝ 5:0
1974 թվականի փետրվարի 17՝ «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 0:5
1994 թվականի հունվարի 8՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»՝ 5:0
1995 թվականի հունվարի 7՝ «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 5:0
2010 թվականի նոյեմբերի 29՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»՝ 5:0
Իսկ ահա 1916 թվականի ապրիլի 13-ին ու 1943 թվականի հունվարի 10-ին գրանցվել են ամենախոշոր հաշվով ոչ-ոքիները՝ 6:6 և 5:5 հաշիվներով համապատասխանաբար:

Ռմբարկուներ

«Բարսելոնա» - «Ռեալ» խաղերում ամենաշատ գոլերը հեղինակել է «Արքայական ակումբի» նախկին ֆուտբոլիստ, լեգենդ, «Ռեալ»-ի պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն՝ դառնալով 18 գոլի հեղինակ: Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Լիոնել Մեսսին: Նա դարձել է 17 գոլի հեղինակ: Լավագույն եռյակը եզրափակում է Ռաուլը՝ 15 գոլով: Ֆուտբոլիստներ, որոնք «Ռեալ» - «Բարսելոնա» խաղերում դարձել են պոկեր հեղինակ: 1926 թվականի ապրիլի 18-ին «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Խոսեպ Սամիտիերը դարձավ 4 գքլի հեղինակ, իսկ խաղն ավարտվեց 5:1 հօգուտ կատալոնական ակումբին:

1935 թվականի փետրվարի 3-ին «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սանուտո Գարսիան կարողացավ չորս գոլ խփել «Բարսելոնա»-ի դարպասը: Այդ հանդիպումն ավարտվեց 8:2 հօգուտ «Արքայական ակումբին»: Նույն՝ 1935 թվականի փետրվարի 21-ին, կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Մարտի Վենտոլրան ևս դարձավ չորս գոլի հեղինակ: Այդ հանդիպումն ավարտվեց 5:0 հաշվով՝ «Բարսա»-ի օգտին: Մեկ ֆուտբոլիստի կատարմամբ չորս գոլ գրանցվեց նաև 1943 թվականի հունիսի 13-ին: Սաբինո Բարինագան «Ռեալ»-ի կազմում աչքի ընկավ: Խաղն ավարտվեց 11:1 Եվ վերջապես 1957 թվականի մայիսի 19-ին «Բարսելոնա»-ի խաղացող Էուլոջիո Մարտինեսը պոկեր հեղինակեց: Այդ հանդիպումն ավարտվեց 6:1 հաշվով հօգուտ կատալոնական ակումբին:

«Բարսա»-ից «Ռեալ» և հակառակը

Ֆուտբոլիստներ, որոնք հանդես են եկել երկու ակումբների կազմերում՝ Ալֆոնսո Ալբենիս, Լուչիանո Լիզարեգա, Չարլս Ուելաս, Խոսե Քուիրենտե, Ալֆոնսո Ալբենիս, Արսենյո Կոմամալա, Վալտեր Ռոսիցկի, Ռիկարդո Զամորա, Խոսեպ Սամիտիեր, Հիլարիո, Ալֆոնսո Նավարո, Հուստո Տեյադա, Խեսուս Մարիա Պերեդա, Էվարիստո դե Մակեդո, Ֆերնանդ Գոյվայերտս, Լուսիեն Մյուլլեր, Լորենցո Ամադոր, Բերնդ Շուստեր, Լուիս Միլլա, Ջեորջե Հագի, Նանդո Մունոս, Ժուլիեն Լոպետեգու, Միքայել Լաուդրուպ, Ռոբերտ Պրոսինեցկի, Միքայել Սոլեր, Լուիս Էնրիկե, Դանիել Գարսիա Լարա, Լուիշ Ֆիգու, Ալբերտ Սելադես, Ալֆոնսո Պերես, Ռոնալդո, Սամուել Էտո´Օ, Սավիոլա:

Մրցավար

Հանդիպման գլխավոր մարցավարը Կլոս Գոմեսն է: Սա թերևս միակ թեման է, որտեղ համընկել են թիմերի ներկայացուցիչների կարծիքները: Երկու կողմերի ներկայացուցիչներն էլ դժգոհ են այս մրցավարի աշխատանքից: 2010թ. Գոմեսը պահեստայինների նստարանից հեռացրեց Պեպ Գվարդիոլային՝ իրեն սպառնալու համար: Բացի այդ, ԻՖՖ կարգապահական կոմիտեն տուգանեց Պեպին: Մոուրինյոն «Սևիլիա»-ի դեմ հանդիպումից հետո ցույց տվեց 13 թիվը: Պորտուգալացու կարծիքով հենց այդքան սխալ էր թույլ տվել մրցավարն այդ խաղում: Բացի այդ, Marca-ն անցկացրել է հարցում: Երկրպագուների 70%-ը կարծում է, որ Գոմեսի մակարդակը չի համապատասխանում «կլասիկո»-ին:

Բուքմեյքերներ

Խաղից առաջ առաջատար բուքմեյքերական գրասենյակները հայտնել են այն գործակիցները, որոնցով պատրաստ են խաղադրույքներ ընդունել այդ խաղի համար: Նշենք, որ ֆավորիտ է համարվում «Բարսելոնա»-ն, ում հաղթանակի հնարավորությունը մի փոքր ավելի հավանական է թվում:









Просмотров: 879 | Добавил: VAN | Рейтинг: 0.0/0




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
Wi-Fi հումոր ODNOKLASSNIKI.RU Պարույր Սևակ Անձնական SER Աֆորիզմներ Գվարդիոլա ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Աղջիկամանիա Ապարանի Ֆեյսբուք սեր ՌԵՓ ԲԼՈԳԸ ԹԵ Նոր (Տեսահոլովակ) VITAMIN Արթուր Ապարան Մրցույթ HT Hayko հրդեհ Ֆիզմաթ ծխել Էմմի Հայաստան Twitter ՎԱՆ Հակոբյանի Euro 2012 արտահայտություներ Հայկական ֆուտբոլ Coca Cola Բացահայտում Մեսչյանը odnoklassniki 2012 գոլ Ֆիլմ Հարցազրույց ՀՏ Հայկո Օրվա Հիշեցում Բարսելոնա օլիմպիական Antivirus VITAMIN CLUB Լոնդոն բլոգ Messi Աշխարհ Ապարանբլոգ barca Բարսա Թոփ Ռոնալդու ՄԻՇՈ Ժամանակը Կանանց շախմատ blog Օդնոկլասնիկի ինտերնետ Apple Google հայ Ֆոտբոլ կոմիքսներ տեսանյութ կինո Կոմիքս New year news 2013 այցելու musik music երգ ok.ru Մեսսի Օրվա կադր Ռոնալդինիոն Հետաքրքիր Նեյմար Iphone 5 Ֆոտոշոփ 10 աղջիկներ New rap aparan samsung video facebook foto Ամանոր ՀԱԿՈԲՅԱՆ լուսանկարներ

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2024