Ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովը որոշել է զարմացնել իր երկրպագուներին: Նա Յալթայում մոտակա օրերին անցկացվելիք «Крым Мюзик Фест–2012» միջազգային երաժշտական փառատոնի ժամանակ մտադիր է բեմ հանել բյուրեղապակյա դագաղ, հայտնում է dni.ru-ն: Դագաղը բեմ կհանվի նախկին կնոջը` Ալլա Պուգաչովային, նվիրված «Միլիոնից մեկը» երգի կատարման ժամանակ:
Թե ինչու է հարկավոր դագաղը, դեռ անհայտ է: Տեսակետ կա, թե «Պուգաչովան է նրան հասցրել այդ վիճակին»: «Крым Мюзик Фест – 2012»-ը կանցկացվի օգոստոսի 29-31-ը: |