Facebook սոցկայքում հայտնվել է «Նվիրաբերում եմ» կոճակը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The Los Angeles Times-ին։ Նոր կոճակը «կտեղադրվի» բարեգործական կազմակերպությունների էջերում։
Այժմ «Նվիրաբերում եմ» կոճակը ստացել են Կարմիր խաչը, Ամերիկյան օնկոլոգիական միությունը և Water.org. կազմակերպությունը։ Նախագծին միանալ ցանկացող բարեգործական կազմակերպությունները պետք է լրացնեն հայցը Facebook սոցկայքում։
Նոր կոճակի շնորհիվ օգտատերերը կարող են նվիրաբերել 10, 25, 100 կամ 250 դոլար։ Ընկերությունում վստահեցնում են, որ տացված միջոցները 100%-ով կփոխանցվեն հասցեատերերին։ |