Facebook սոցիալական կայքի օգտատերերի թիվն անցել է 1 մլրդ-ից։ Associated Press-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ FB-ի իր ստատուսով: Նա մասնավորապես ասել է, որ ամեն ամիս Facebook-ն ունի 1 մլրդ ակտիվ օգտատեր: RBC-ն նույն առիթով նկատում է, որ, ըստ այդմ, ֆեյսբուքցի է Երկիր մոլորակի յուրաքանչյուր 7-րդ բնակիչը: Աղբյուրը նկատում է, որ ձեռքբերումն առկա է, չնայած վերջին շրջանում Facebook-ի համար դժվարին ժամանակներին. ընկերությունը, մասնավորապես, դատական գործընթացների մեջ է իր իսկ մի շարք բաժնետերերի հետ: |