APARANBLOG.DO.AM Կիրակի, 17.05.2026, 22:08
Ողջույն Гость | RSS
Մենյու

Աշխատել ՀԵշտ
 - Всё для максимальной раскрутки!

Չաթ
Для добавления сообщения зарегистрируйтесь.

Հարցեր
  
  
Ով կդառնա Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ այս տարի
  
  
   Результат опроса Արդյունքները Все опросы нашего сайта Արխիվ
  
  
Ընդհանուր: 252  
  

Պրոֆիլ
Կիրակի
17.05.2026
22:08

Вы вошли как: Гость IP Адрес: 216.73.217.84 Группа: Гости Личных сообщений:



02.12.2013
Flag Counter

Այցեյություն 15.11

Главная » 2012 » Հունիս » 9 » Եվրո- 2012. Հոլանդիա - Դանիա. անոնս
15:17
Եվրո- 2012. Հոլանդիա - Դանիա. անոնս
Եվրոպայի առաջնություն
Հունիսի 9-ին, Խարկով, «Մետալիստ» ստադիոն
B խումբ, 1-ին տուր
Հոլանդիա - Դանիա
Մրցավար – Դամիր Սկոմինա (Սլովենիա)

Հունիսի 9-ին պայքարի մեջ են մտնում B խմբի թիմերը: Հոլանդիայի հավաքականը մրցելու է  Դանիայի թիմի հետ: Ընդհանուր առմամբ Հոլանդիայի եւ Դանիայի հավաքականներն իրար դեմ խաղադաշտ են դուրս եկել 29 անգամ:  Հոլանդացիները հաղթել են 12 խաղերում, 10 խաղ ավարտվել է ոչ-ոքի, 7 անգամ էլ հաղթանակ է տարել Դանիայի հավաքականը:
Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում թիմերը հանդիպել են երկու անգամ. 2000 թվականին հոլանդացիները հաղթել են 3:0 հաշվով, իսկ 1992 թվականին կիսաեզրափակիչում 2:2 հաշվից հետո դանիացիները հաղթել են 11 մետրանոց հարվածներով:
Երկու տարի առաջ մրցակիցները հանդիպեցին աշխարհի առաջնության խմբային մրցաշարում, եւ այդ ժամանակ 2:0 հաշվով հաղթեց Հոլանդիան:

Հոլանդիա
Հոլանդիայի հավաքականն ունի բարձրակարգ հարձակվողների շատ մեծ ընտրություն. փոխարինողների նստարանին կարող են հայտնվել այնպիսի հարձակվողներ, ինչպիսին են Յան Կլաաս Հունտելաարը կամ Դիրկ Կայտը: Ամենայն հավանականությամբ հոլանդացիների մեկնարկային կազմում կտեսնենք Ռոբին Վան Պերսիին, ով հիանալի մրցաշրջան անցկացրեց «Արսենալի» կազմում: 

Պաշտպանությունում խնդիրներ կան: Մի շարք ֆուտբոլիստներ վնասվածքների պատճառով դուրս են մնացել թիմից, եւ Դանիայի հետ խաղում խաղադաշտ դուրս կգա Յետրո Վիլմեսը: Եթե այդպես լինի, ապա 18-ամյա Վիլմեսը կդառնա Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Վնասվածքի պատճառով առաջին խաղը բաց է թողնելու նաեւ Յորիս Մատեյսենը: Պաշտպանության կենտրոնում Հեյտինգայի հետ կարող է խաղադաշտ դուրս գալ Վլաարը: Թիմի գլխավոր մարզչի համար շատ լավ լուր էր հիմնական դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգի վերադարձը:

Հոլանդիայի հավաքականի հավանական կազմը
Ստեկելենբուրգ – Վան դեռ Վիլ, Հեյտինգա, Վլաար, Վիլեմս – Վան Բոմել, Դե Յոնգ – Ռոբեն, Սնեյդեր, Աֆելայ - Վան Պերսի

Դանիա
Դանիացիներն ունեն իրենց խնդիրները: Թիմի հայտից դուրս է մնացել հիմնական դարպասապահ Սորենսենը եւ հոլանդացիենրի հետ խաղում դարպասն է պաշտպանելու Ստեֆան Անդերսենը: Պաշտպանության գծում ամեն ինչ ավելի լավ կլիներ, եթե խաղից մեկ օր առաջ չհոսպիտալացվեր  Նիկի Զիմլինգը, ձեռքի մատի կոտրվածքի կասկածանքով: Հետո պարզ դարձավ, որ ֆուտբոլիստը կոտրվածք չունի, բայց այնուամենայնիվ նա կարող է բաց թողնել հանդիպումը: 

Հարձակման եզրերում Մորտեն Օլսենի համար շատ դժվար է կողմնորոշվելը: Միքայել Կորն - Դելի, Դենիս Ռոմեդալ, Լասե Շենե, Միքայել Սիլբերբաուեր, ահա այս ֆուտբոլիստներից մարզիչը կանի իր ընտրությունը:

Դանիայի հավաքականի հավանական կազմը
Անդերսեն – Յակոբսեն, Կյաեր, Ագգեր, Ս. Պոուլսեն-Կ.Պոուլսեն, Կվիստ-Էրիքսեն-Ռոմեդալ, Բենդտներ, Կրոն-Դելի

Բուքմեյքերների կարծիքը
Հոլանդիայի հաղթանակը՝ 1,5
Ոչ-ոքի՝ 4
Դանիայի հաղթանակը՝ 7
Просмотров: 891 | Добавил: VAN | Теги: Euro 2012 | Рейтинг: 5.0/1




Всего комментариев: 0
w" data-href="https://www.facebook.com/aparanblog.aparanblog" data-show-faces="true" data-width="450">

????? *:
Email:
??? *:
Կայքը ձեր լեզվով


Այլ Կայքերից

Ես Այլուր

Լայք

Բաններ

Գործընկերներ

Որոնում

Թագ
wi-fi հումոր ODNOKLASSNIKI.RU Ամանոր կոմիքսներ աղջիկներ Բարսելոնա Անձնական Facebook ser VITAMIN CLUB aparan Ապարանբլոգ Աֆորիզմներ Գվարդիոլա Աղջիկամանիա ՄԻՇՈ Նեյմար google շախմատ մարտի 8 Ապարանի Մեսսի գիտե՞ք Rap Բարսա Հետաքրքիր Բացահայտում ԹԵ բլոգ ՀԱԿՈԲՅԱՆ Էմմի new (Տեսահոլովակ) ԲԼՈԳԸ Music Մրցույթ Հայաստան Նոր Ապարան VitaMin Արթուր Մեսչյանը HT Hayko ՀՏ Հայկո գոլ հրդեհ ծխել 2012 Հարցազրույց լուսանկարներ Աշխարհ Twitter Euro 2012 Թոփ արտահայտություներ Հակոբյանի Հայկական Samsung Կանանց Antivirus Messi Ժամանակը հայ 10 այցելու Coca Cola Odnoklassniki Դատի Լոնդոն ինտերնետ NEWS blog video barca 11 Apple դժվար ապրուստ iPhone 5 կրիմինալ երգ Կոմիքս կինո footboll gangam եկեղեցի 2013 New year անժելա mews ok.ru anjela musik Ինիեստա ԵՂԵՌՆ Rap & Hip-Hop Foto lizbon 5 Անժելա Սարգսյան գիրք

Գրացումներ

Մուտք

ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ © 2026